o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՂՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ

24.07.2020 18:40 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՂՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ

Հուլիսի 21-ին Արարատ Միրզոյանը ստորագրեց ՍԴ դատավորների պաշտոնանկության հանցագործ «օրենքը», դրանով իսկ միացնելով սահմանադրական կարգի վերջին մնացորդների ոչնչացման ժամացույցը: Կառավարությունն արդեն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՏԵՐԵՐԸ, ՈՒՄ ՁԵՌՔԻՑ ԵՆ ՈՒՏՈՒՄ ԱՅՍ ՇՆԵՐԸ

 

ՌՈՒՄԲ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Այդ հակաիրավական օրենքով նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ` առաջինը թեկնածուին առաջադրում կատարում է կառավարությունը, երկրորդին` Հանրապետության նախագահը, իսկ երրորդին` Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից` Սահմանադրության ապօրինի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում: Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում: Այսինքն, 70 օր անց Նիկոլը, ավելի ճիշտ` նրա անդրազգային տերերը, ունենալու են լրիվ ձեռնասուն ՍԴ: Երկիրն անթաքույց մտնում է արտաքին կառավարման տակ: ԱՄՆ Պետդեպը եւ ԵՄ-ն նշանակում են խորհրդականներ, ավելի ճիշտ` վերակացուներ, իսկ ՍԴ-ն ընկնում է սորսականների ձեռքը: Եվ այդ աղետը կանխելու համար կա ընդամենը 2 ամիս: Եթե քայլասերված խունտան այդ ընթացքում չիշխանազրկվի, ապա անկախ պետականության վրա կարելի է խաչ քաշել: Իրավապաշտպան Ռուբեն Միլիքյանն էլ արձանագրեց, որ կառավարության վերջին նիստին տեղի է ունեցել հերթական պետական հանցագործությունը. «Սահմանադրական կարգի տապալման արդյունքում հեռացնելով ՍԴ երեք դատավորների, իրականացրել է ՍԴ դատավորի թեկնածության առաջադրում ԱԺ-ին: Թեկնածուն ընտրվել է առանց մրցութային ընթացակարգի: 2 տարի ու 2 ամիս առաջ hանրապետության նախագահի հերթն էր ՍԴ դատավորի թեկնածություն առաջադրելու համար, եւ նա նույնպես առանց մրցութային ընթացակարգի ներկայացրել էր թեկնածուին: Ու ի՞նչ տեղի ունեցավ: Առնվազն 25 հասարակական կազմակերպություն հրապարակավ դիմել էր նախագահին` պահանջելով հետ կանչել թեկնածությունը եւ իրականացնել թափանցիկ մրցույթ»:

Ումի՞ց է ապահովագրվում Նիկոլը սահմանադրական փոփոխություններով

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ արձանագրեց վերջին օրերին քաղաքացիների գլխին եկած փորձանքները. «Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի հետ ձեռք-ձեռքի տված շարունակում է մոլեգնել Հայաստանում: Քաղաքացիներին դիմակի համար ձեռնաշղթաներ են հագցնում եւ ոստիկանություն տանում: Քաղաքացիներին դիմակի համար հոգեբուժարան են տանում, չնայած քաղաքացիները այլ կարծիք են արձանագրում` թե ում է պետք գժանոցում պահել:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

Շարունակվում է պատերազմը հայ ժողովրդի դեմ: Արձանագրվեց, որ լավ արդյունք ցույց տված դիմորդները չեն կարող սովորել համալսարաններում, իսկ վատ արդյունք ցույց տվածները կարող են սովորել: Արարատ Միրզոյանը ստորագրել է ՍԴ-ի մասին օրենքը, եւ կառավարությունն արդեն առաջադրել է դատավորի իր թեկնածուին, «Հայ գրականություն» առարկան հանվել է դպրոցական դասընթացից, ճնշումների արդյունքում, չնայած «անբարոյականի զավակի» մասին երդմանը, ԲՀԿ-ից դուրս է եկել Սերգեյ Բագրատյանը»:

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

Այսինքն` ոճրագործ խունտան Սահմանադրության թաղման վերջին արարին ընդառաջ սաստկացնում է ճնշումը` քաղաքացիներին կոտրելու եւ ընդդիմությանը չեզոքացնելու ուղղությամբ: Սաստկացնում է, նաեւ Տավուշի իրադարձությունների առիթից ստորաբար օգտվելով:

ԴԵՊԻ ՏՈՏԱԼ ԲԱՐՈՅԱԶՐԿՈՒՄ

Հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը: Ըստ ԿԳՄՍ նախարարության նոր որոշման` դպրոցներում այսուհետ պետք է ուսուցանվի նաեւ համաշխարհային եւ հայ ժամանակակից գրականություն եւս: Ուշագրավ է, որ օրինակ շրջանառվում են այնպիսի ժամանակակից գրողների անուններ, որոնց գրական ստեղծագործություններն աչքի են ընկնում հատկապես էրոտիկ եւ, շատերի կարծիքով, վուլգար դրսեւորումներով: Օրինակ` լուրեր են պտտվում այն մասին, որ դպրոցական ծրագրերում ներառված է նաեւ հայ ժամանակակից գրող Վիոլետ Գրիգորյանը, որը հայտնի է իր սեռական բնույթի հայհոյախառն գրականությամբ: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի տեղեկություններով էլ` ասում են «ԿԳՄՍՆ նախարարը Գրականություն առարկայի դպրոցական ծրագրից հեռացրել է Նարեկացու, Քուչակի, Մխիթար Գոշի, Ներսես Շնորհալու, Եղիշեի, Մեսրոպ Մաշտոցի, Սայաթ Նովայի, Սիամանթոյի եւ այլ մեծ գրողների ստեղծագործությունները եւ դրա փոխարեն ինչ-որ իր գոմիկ ընկերների եւ մի քանի կիսատ պռատ նոր «գրողների» ստեղծագործություններ է մտցրել»:

ՊՂԾԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՐՈՀԸ ԼԵԳԻՏԻՄ ՎԵՐՋԻՆ ԱՄՐՈՑԻ ՎՐԱ

Իսկ ըստ ՀՀԿ փոխնահագահ Արմեն Աշոտյանի` խունտան փորձում է ի չարս օգտագործել ընդդիմության զսպվածության գործոնը. «Արտաքին վտանգի գիտակցումը հանրային համերաշխության փխրուն մթնոլորտ է ստեղծել: Քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն իրենց մասնակցությունն են բերում ազգային շահերի պաշտպանությանը` Հայաստանում, Սփյուռքում եւ արտերկրում: Կորոնավիրուսային համավարակի առողջապահական եւ սոցիալ-տնտեսական ծանրագույն ազդեցությունն անգամ երկրորդ պլան մղվեց: Իսկ ի՞նչ անում իշխանությունը:

ԻՆՉՈՒ ԱՅԴՔԱՆ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՄԵԿՈՒՍԱՑՐԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

1. Շարունակում է ամբողջ թափով ՍԴ-ի բռնազավթման գործընթացը:

2. Քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական նոր գործեր է հարուցում, հներին էլ` նոր թափ հաղորդում:

3. Տեղեկատվական դաշտում նոր ներքին պառակտություններ է հրահրում:

4. Քաղաքացիներին շղթայում է, տուգանում ու ցրում:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՐԳ ԵՎ ԻՆՔՆԱԿՈՉ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

5. Հայ ազգային դպրոցին նոր հարվածներ է հասցնում, հրեշավոր կերպով շարունակելով կրթության ապազգայնացման գործընթացը:

Տղերք, մեր հայրեսասիրությունը թուլության հետ չշփոթեք: Մենք եռագույնի տակ ենք համախբվել: Այս տեմպերով դուք այդ դրոշի տակ տեղ չեք ունենա»:

Սակայն կարծում ենք, որ արդեն իսկ քայլասերվածները եռագույնի տակ տեղ չունեն: Ավելին` նրանց գարշահոտ շնչառությունը պղծում է եռագույնը: Նաեւ այնքան էլ տեղին չէ «տղաներ» եզրույթը, բոլորին է հայտնի, որ սրանք տղա չեն: Սակայն իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը բարի լուր ունի Ստրասբուրգից` Սահմանադրության թաղումը կասռցնելու ուղղությամբ: ՍԴ նախագահի եւ դատավորների ՄԻԵԴ բողոքը գտնվում է քննության փուլում, մինչեւ հուլիսի 28-ը պետք է ամբողջացված գանգատը ներկայացվի. «Խախտում արձանագրելու պարագայում Եվրոպական դատարանը պահանջում է նախկին դրության վերականգնում: Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց պաշտոնին եւ շարունակեն իրականացնել սահմանադրական արդարադատություն: Պետության տարաբնույթ հիմնավորումները չեն կարող արդարացնել չվերականգնումը, այս գործընթացը վերահսկվելու է քաղաքական մարմնի կողմից` նախարարների կոմիտեի եւ դատարանի, այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը վերջնական չի կատարել վճիռը: Միգուցե լինում են դեպքեր, երբ դատավորի լիազորությունների դադարեցումը տեղի է ունենում որոշակի խախտումներով, բայց օրինականության սկզբունքը ամբողջովին չի ոտնահարվում: Այստեղ այդ պաշտոնը զբաղեցրած հետագա դատավորները պաշտպանության ակնկալիք ունեն եւ միգուցե այդ անձանց իրավունքները հարգելու նկատառումներից ելնելով` ձգձգումները կամ մի փոքր վճռի թափթփված կատարումը կարող է այդքան խնդրահարույց չլինել, բայց քանի որ մենք բախվել ենք մի իրականության հետ, երբ թափուր պաշտոնները առաջացել են հակասահմանադրական, հակաիրավական լուծումներով, այդ անձանց հետագա պաշտոնավարումը երաշխավորված չէ եւ պետությունը պետք է անհապաղ վերականգնի նախկին դատավորների դրությունը»,- ասաց նա: Նիկոլի ընտանիքապետության հետեւանքով փաստորեն դառնում ենք իզգոյ: Մարգարիտա Սիմոնյանի շուրթերով Պուտինը արտահայտեց իր կարծիքը Նիկոլի խունտայի նասին, հիմա էլ Ստրասբուրգից սպասվում է «հոգնա»: Բայց ցավն այն է, որ պատժամիջոցներից տուժում է ոչ միայն խունտան, այլեւ ժողովուրդն ու երկիրը:

ԵՐԲ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ՊԻՏԻ ԼՌԵՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА