Iravunk.com | Հիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ Ժերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ  Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ» Հեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ

Հիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»

Վերլուծություն

­Միան­գա­մայն տե­ղին մեծ աղ­մուկ ա­ռա­ջաց­րեց ՀՀ կա­ռա­վա­րութ­յան հեր­թա­կան ո­րո­շու­մը, ո­րով ոս­տի­կա­նութ­յան զոր­քե­րի ար­տա­քին ծա­ռա­յութ­յուն ի­րա­կա­նաց­նող զին­ծա­ռա­յող­նե­րի հա­մար 20 000-ա­կան դրա­մի փո­խա­րեն սահ­մա­նել 70 000 հա­վե­լում: Ու սա այն դեպ­քում, երբ ոս­տի­կա­նա­կան հա­մա­կարգն ա­ռանց այդ էլ ու­նի գեր­բարձր աշ­խա­տա­վար­ձեր: Բ­նա­կա­նա­բար, դա հա­մե­մատ­վում է բա­նա­կի աշ­խա­տա­վար­ձե­րի հետ, եւ պատ­կե­րը, մեղմ ա­սած, «ան­հաս­կա­նա­լի» է:

ԵՐԲ «ՄԵՆԹԵՐՆ» ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐՎԱԾ ԵՆ

Այդ կա­պակ­ցութ­յամբ, օ­րի­նակ, «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Տիգ­րան Աբ­րա­համ­յանն այս կար­ծիքն է ներ­կա­յաց­րել․ «Ինքս տար­բեր ա­ռիթ­նե­րով` հրա­պա­րա­կա­յին եւ գ­րա­վոր (փակ) տեքս­տով, ա­ռա­ջար­կել եմ զին­ծա­ռա­յող­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին դիր­քա­պահ անձ­նա­կազ­մի աշ­խա­տա­վար­ձը` բա­զա­յին կամ հա­վե­լավ­ճա­րա­յին ձեւով բարձ­րաց­նել, տվել դրա բո­լոր հիմ­նա­վո­րում­նե­րը, սա­կայն ի պա­տաս­խան, մշտա­պես նշել են, որ այդ բարձ­րա­ցու­մը կա­ռա­վա­րութ­յու­նը պատ­կե­րաց­նում է ա­տես­տա­ցիա­յի հա­մա­կար­գի մի­ջո­ցով: Այս 2-3 տար­վա ըն­թաց­քում քննիչ­նե­րից, դա­տա­խազ­նե­րից մինչեւ ոս­տի­կա­նութ­յուն, շատ դեպ­քե­րում շրջանց­վել է ա­տես­տա­ցիա­յի տրա­մա­բա­նութ­յու­նը եւ տար­բեր ձեւե­րով աշ­խա­տա­վարձ (հա­վե­լավ­ճար, պարգ­եւավ­ճար եւ­ այլն) է բարձ­րաց­վել ու միայն զին­ծա­ռա­յող­նե­րի դեպ­քում է, որ ա­տես­տա­ցիան «եր­կաթ­յա սկզբունք» է դար­ձել… Ես դեմ չեմ, որ ոս­տի­կա­նութ­յու­նում եւս բարձ­րա­ցում­ներ լի­նեն, սա­կայն Զին­ված ու­ժե­րում բարձ­րա­ցում­նե­րը պետք է ան­հա­մե­մատ բարձր լի­նեն: Բո­լո­րը խո­սում են հնա­րա­վոր պա­տե­րազ­մից, ար­տա­քին վտանգ­նե­րից, սա­կայն թշնա­մու դեմ մի քա­նի հար­յուր մետ­րի վրա կանգ­նած զին­ծա­ռա­յո­ղի նկատ­մամբ իշ­խա­նութ­յան վե­րա­բեր­մունքը լա­վա­գույն դեպ­քում ճա­ռե­րով կամ խոս­տում­նե­րով է ար­տա­հայտ­վում»:

«­Միա­միտ» մարդ է պա­րոն Աբ­րա­համ­յա­նը, որ հաշ­վի չի առ­նում մեկ պարզ բան. որ­պես կա­նոն, այս կամ այն ո­լոր­տին վճա­րում են կախ­ված դրա կա­րե­ւո­րութ­յու­նից: Հա­յաս­տա­նում ի՞նչ է ա­նում ոս­տի­կա­նը. դա­տե­լով հան­ցա­վո­րութ­յան ա­ճի խայ­տա­ռակ պատ­կե­րից, կենտ­րո­նա­ցած է Նի­կո­լի «թան­կա­գին ան­ձի» պաշտ­պա­նութ­յան վրա: Ու­րեմն, պետք է շատ փող տալ, որ լավ պաշտ­պա­նի: Իսկ ի՞նչ է ա­նում, օ­րի­նակ, այս պա­հին այդ­քան աղ­մուկ հա­նած Ոս­կե­պա­րի «պոս­տե­րում» գտնվող զին­վորն ու սպան. եր­կիր են պաշտ­պա­նում, ընդ ո­րում, ծան­րա­գույն պայ­ման­նե­րում, եւ այդ ծան­րութ­յու­նը շատ դեպ­քե­րում կապ­ված է ոչ թե թշնա­մու մոտ լի­նե­լու հետ, այլ՝ մեր ներ­քին ի­րո­ղութ­յուն­նե­րի: Դ­րա հա­մար զին­վո­րին տա­լիս են մի քա­նի հա­զար դրամ ամ­սա­կան, սպա­յին՝ 250-300 հա­զար՝ էա­կա­նո­րեն պա­կաս ոս­տի­կա­նա­կան աշ­խա­տա­վար­ձե­րից, եւ դա ա­տես­տա­ցիա­նե­րի հետ կա­պե­լը ծի­ծա­ղե­լի կլի­ներ, ե­թե չլի­ներ ող­բեր­գա­կան: Կա­րե­լի է, ել­նե­լով հի­շա­տակ­ված տրա­մա­բա­նութ­յու­նից, այս հե­տե­ւութ­յա­նը գալ՝ Նի­կո­լի «թան­կար­ժեք ան­ձը» պաշտ­պա­նող սո­վո­րա­կան «մեն­թը» այս իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից ա­վե­լի է կա­րե­ւոր­վում, քան եր­կիր պաշտ­պա­նող զին­վո­րա­կա­նը: Բայց սա կլի­ներ շատ պարզ բա­ցատ­րութ­յուն:

Ի­րա­կա­նութ­յու­նը, թե­րեւս, մի փոքր այլ է: Չէ, Նի­կո­լի «թան­կար­ժեք ան­ձի» դե­տալն էլ կա, բայց նաեւ այս կող­մից նա­յենք. իսկ ծան­րա­գույն պայ­ման­նե­րում սահ­ման պա­հող եւ 250-300 հա­զար ստա­ցող, ա­սենք, ե­րի­տա­սարդ լեյ­տե­նան­տը, էլ ա­վե­լի քիչ ստա­ցող կա­մա­վո­րա­կա­նը կցան­կա­նա՞ այս պայ­ման­նե­րում կապ­վել բա­նա­կի հետ, որ տա­րեց տա­րի իր հմտութ­յուն­նե­րը կա­տա­րե­լա­գոր­ծի եւ ա­վե­լի պրո­ֆե­սիո­նալ ձեւով եր­կիր պաշտ­պա­նի: Ա­ռա­վել եւս, որ նրանք էլ շատ լավ հաշ­վել գի­տեն, կա­րող են ի­րենց ա­րա­ծը հա­մե­մա­տել «մեն­թե­րի» ա­րա­ծի եւ դրանց դի­մաց ստա­ցա­ծի հետ: Պա­տաս­խա­նը, ե­րե­ւի, ակն­հայտ է: Ի­հար­կե, կա­րե­լի է եր­կար-բա­նակ ճա­ռել հայ­րե­նա­սի­րութ­յու­նից, միայն թե հայ­րե­նա­սի­րութ­յու­նը զին­վո­րա­կա­նին վե­րա­բե­րվում է, «մեն­թե­րին»՝ ո՞չ: Ու խնդիրն այս դեպ­քում ար­դեն նման տեսք է ստա­նում. իսկ պա­տա­հա­կա՞ն է, որ ներ­կա ծան­րա­գույն վի­ճա­կում գտնվող եր­կի­րը, ո­րը, իշ­խա­նութ­յուն­նե­րի պնդմամբ, փո­ղի խնդիր չու­նի (եւ ոս­տի­կա­նա­կան աշ­խա­տա­վար­ձերն այդ մա­սին են ակ­նար­կում), այս­պես ա­նու­շադ­րութ­յան է մատ­նում իր բա­նա­կին:

­Թե­րեւս, մո­տա­վո­րա­պես նույն պատ­մութ­յունն է, ինչ սահ­ման­նե­րը եվ­րա­դի­տորդ­նե­րով լցնե­լը, բայց միա­ժա­մա­նակ ար­գե­լա­փա­կե­լով, որ ՀԱՊԿ-ի գո­նե դրոշն այն­տեղ չհայտն­վի: Այն բա­նից հե­տո, երբ կազ­մա­կեր­պութ­յու­նը տվեց նաեւ նի­կոլ­յան թի­մի այն ծի­ծաղ ա­ռա­ջաց­նող պա­հան­ջի մեկ­նա­բա­նութ­յու­նը, թե որն է հա­մա­րում Հա­յաս­տա­նի սահ­մա­նը, եւ հայտ­նի դար­ձավ, որ պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տի աս­վա­ծը ար­ձա­նագ­րե­լու մա­սով ժա­մա­նա­կին ան­գամ հա­մա­պա­տաս­խան փաս­տա­թուղթ է ըն­դուն­վել: Եվ սա այն դեպ­քում, երբ պաշ­տո­նա­տար ան­ձինք ֆիք­սե­ցին, որ Ռու­սաս­տա­նի հետ ան­գամ զեն­քի մա­տա­կա­րար­ման այն ծեծ­ված խնդիր չեն տես­նում՝ լուծ­ված է: Ս­րանք նույն կար­գի գոր­ծոն­ներ են, ինչ բա­նա­կին նոր­մալ նա­յե­լը, այն է՝ երկ­րի պաշտ­պա­նու­նա­կութ­յունն ամ­րապն­դող ա­րագ եւ պար­զա­գույն քայ­լեր: Բայց ոչ, այդ պարզ հար­ցե­րը լռվել-մնա­ցել են, եւ դրա­նից հե­տո այն հարցն է օ­րա­կարգ գա­լիս, թե մեր իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վին ի­րա­կա­նում պե՞տք է երկ­րի պաշտ­պա­նու­նա­կութ­յան ամ­րապն­դու­մը, թե՞ դա ըն­դա­մե­նը պաշ­տո­նա­կան ճա­ռե­րի հար­թութ­յու­նում է մնա­ցել:

ԴԵՊԻ «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

­Թե­րեւս, վեր­ջին օ­րե­րի զար­գա­ցում­նե­րը սկսում են շատ ա­վե­լի հստակ ի ցույց դնել ոչ թե միայն Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­նա­կութ­յան, այլ նաեւ՝ ներ­կա խայ­տա­ռակ քա­ղա­քա­կան կուր­սի ուղ­ղութ­յամբ նի­կոլ­յան ռե­ժի­մի քայ­լե­րը: Հի­շեց­նենք, նախ Նի­կո­լը սկսեց խո­սել, թե վեր­ջա­պես պետք է Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը կար­գա­վո­րենք, եւ դա, չնա­յած այն բա­նին, որ նույն Թուր­քիան բա­զում նոր նա­խա­պայ­ման­ներ ա­ռաջ քա­շեց: Հա­ջոր­դեց թե­ման, թե այս ինչ լավ սար է Ա­րա­գա­ծը, ո­րով Մա­սի­սը դարձ­նում էին իս­կա­կան «դժգույն սար»: Ա­պա օ­րա­կարգ բե­րե­ցին գեր­բի փո­փո­խութ­յան թե­ման: Ու հի­մա էլ Ան­դո­նի շուր­թե­րով պարզ­վեց, որ Նի­կո­լը ո­րո­շել է Ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րին ա­նուն առ ա­նուն պար­զել: Սփ­յուռ­քից ե­կած եւ Սփ­յուռ­քում մերժ­յալ դար­ձած Սի­նան­յա­նը շտա­պեց ար­դա­րաց­նել, թե. »Շատ եմ հա­վա­նում պա­րոն Քո­չար­յա­նի ա­սա­ծը, ո­րով­հետեւ սա փաս­տո­րեն Ցե­ղաս­պա­նութ­յան քննարկ­ման, ա­վե­լի խոր­քայ­նո­րեն ճա­նաչ­ման պրո­ցե­սի շատ ա­վե­լի գի­տա­կան եւ­ ա­ռար­կա­յա­կան գի­տակց­ման սկիզբ ա»։ Երբ Ան­դոն «Ա­զա­տութ­յան» ե­թե­րում է այդ քա­րոզ­ներն ա­ռաջ տա­նում, «մա­քուր լի­բե­րաս­տի» հա­մա­րում վա­յե­լող Սի­նան­յանն էլ միան­գա­մից «դոշ է տա­լիս», դա ար­դեն իսկ հե­տաքր­քիր ակ­նարկ է, թե ի­րա­կա­նում այս նոր ա­վանտ­յու­րան ինչ ծա­գում ու­նի: Ա­սենք, բուն ա­ռա­ջա­րկն էլ, ան­կախ դրա փա­թե­թա­վո­րու­մից, իր հեր­թին է շատ բան հու­շում. խո­սում են Ցե­ղաս­պա­նութ­յան «հիմ­նա­վո­րու­մից» այն դեպ­քում, երբ աշ­խար­հի բա­զում երկր­ներ, այդ թվում՝ ա­մե­նահ­զոր­նե­րը ճա­նա­չել ու դա­տա­պար­տել են այն: Այ­սինքն, ո՞ւմ հա­մար են ա­պա­ցույց­ներ փնտրում, Թուր­քիա­յի՞, թե՞ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նա­չու­մը խա­ղա­լիք դարձ­րած Բ­րի­տա­նիա­յի ու Իս­րա­յե­լի: Կամ մի­գու­ցե այս­տեղ «կոմպ­լեքս խա­ղի» հե՞տ գործ ու­նենք: Խո­շոր հաշ­վով, Հա­յաս­տանն ի­րեն­ցով ա­նե­լու թուրքա-բրի­տա­նա-իս­րա­յել­յան խաղն ակ­տիվ փու­լում է, պետք է մի կերպ Հա­յաստա­նին ու Թուր­քիա­յին «հաշ­տեց­նել», եւ, բնա­կան է, ոչ թե Ան­կա­րա­յի կող­մից Ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման, այլ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից այն «կաս­կա­ծի են­թար­կե­լու» եւ ­ճա­նա­չու­մից հետ քաշ­վե­լու մի­ջո­ցով: Իսկ այն պա­հին, երբ ի­րա­նա-իս­րա­յել­յան հա­կա­մար­տութ­յու­նը բա­րե­հա­ջող կեր­պով նույն ու­ժե­րը տե­ղա­փո­խում  է ռազ­մա­կան բախ­ման փուլ՝ Ի­րա­նի վրա մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման հիմ­քեր ստեղ­ծե­լով, հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յունն էլ, բնա­կան է, դառ­նում է նրանց հա­մար էլ ա­վե­լի պա­հանջ­ված:

­Ճիշտ պա­հին էլ ա­մե­նայն ջան-ջի­գա­րա­յին տրա­մադ­րութ­յուն­նե­րով Ե­րե­ւան ե­կավ Տո­կաե­ւը, ում հա­մար մինչ այս Հա­յաս­տա­նը հա­րա­զատ ա­զե­րի­նե­րի թշնա­մու կեր­պար ու­ներ: Ե­կավ ու միան­գա­մից «փայ­լուն» ա­ռա­ջարկ հնչեց­րեց՝ իսկ Ղա­զախս­տա­նը հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­ցով պա­կա՞ս միջ­նորդ կա­րող է լի­նել, հա­մե­ցեք Աս­տա­նա՝ Ա­լիե­ւի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի: Իսկ նման ա­ռա­ջար­կի ըն­դուն­ման դեպ­քում կա­րե­լի է շատ ա­րագ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել, հենց մյուս օ­րը թուր­քա­կան սահ­ման բա­ցել՝ Ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման տե­ղա­փո­խե­լով բո­լոր նա­հա­տակ­նե­րի ա­նուն առ ա­նուն հայտ­նա­բե­րե­լու պատ­մա­կան-ար­խի­վա­յին դաշտ: Նույն ա­րա­գութ­յամբ էլ, «Զ­վարթ­նո­ցի» օ­րի­նա­կով, ռուս­նե­րից էլ խո­րը շնոր­հա­կա­լութ­յուն կհայտ­նեն, թե էլ կա­րիք չկա, որ մեր սահ­ման­նե­րը պա­հեք, ար­դեն մեր հա­րե­ւան­նե­րի հետ հաշտ­վել ենք: Ու վերջ, «նոր, ոչ պատ­մա­կան, ի­րա­կան Հա­յաս­տա­նը» պատ­րաստ է:

­Հա, չմո­ռա­նանք. իսկ հա­րե­ւան­նե­րի հետ «հաշտ» նման «նոր Հա­յաս­տա­նին» էլ սահ­ման պա­հել, ծախ­սեր ա­նե­լով՝ բա­նակ զար­գաց­նե­լը պե՞տք է: Բայց փո­խա­րե­նը, նման »Հա­յաս­տա­նին» հաս­տատ «ե­նի­չե­րաց­ված մեն­թե­րը» պետք կգան՝ «եր­ջա­նիկ քա­ղա­քա­ցի­նե­րին» նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը «բա­ցատ­րե­լու» հա­մար: Ու ստա­նում ենք նույն բա­նը՝ ում կա­րիքն ա­վե­լի շատ ու­նեն, նրան էլ վճա­րում են:

­Միայն թե այս խաղն ա­վար­տե­լու հա­մար նախ ի­րա­կան կազ­մա­կեր­պիչ­նե­րը պետք է կա­րո­ղա­նան մար­սել այն կա­շան, ո­րը սար­քել են Ի­րա­նի շուրջ: Իսկ ա­հա այս­տեղ հար­ցե­րը շատ են:



Մխիթարյանը երկրպագուին է վերադարձրել «Միլանին»ծաղրող պաստառըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետԺերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»Ազգային պահանջատիրության համար համահայկական շարժում է պետք. Յակոբ ԱյնթապլեանՀեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտԼաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըԿատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըԱդրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ«Ժողովուրդ». Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода