Ժերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ
ՄիջազգայինՖրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն հոկտեմբերին կկանգնի դատարանի առաջ՝ ֆիլմի նկարահանբման հրապարակում երկու կնոջ նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեղադրանքով:
Այս մասին գրում է The Guardian-ը, 75-ամյա Դեպարդյոն, որը հերքել է մեղադրանքները, նախօրեին Փարիզի ոստիկանական բաժանմունքում մի քանի ժամ հարցաքննվել է:
Ավելի ուշ Փարիզի դատախազությունը հայտարարություն է տարածել նրա վերաբերյալ, որ դերասանը «կանչվել է քրեական դատարան ներկայանալու»:
Դատավարությունը կսկսվի հոկտեմբերին, ասվում է հայտարարության մեջ։
Դեպարդյոն՝ Ֆրանսիայի ամենահայտնի դերասաններից մեկը, նկարահանվել է ավելի քան 170 ֆիլմում և միջազգային համբավ ձեռք բերել։