Iravunk.com | Բոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. Դանիելյան Խիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել Գրիգորյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետ Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին «Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ Անդրեասյան Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. Ռուբինյան Կրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքից Դու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին

Բոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մշակութային

 Այս տարի մանկապատանեկան գրքի շաբաթն անցկացվեց Ծաղկաձորում եւ ամփոփվեց Երեւանի «Խնկո Ապոր» անվան գրադարանում: Այս առիթով էլ զրուցեցինք ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի, մանկական արձակ եւ չափածո ստեղծագործությունների հեղինակ, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

- Տիկին Վարդանյան, ինչպե՞ս անցավ մանկապատանեկան գրքի շաբաթը:

- Արդեն քսաներորդ տարին է մենք նշում ենք մանկապատանեկան գրականության շաբաթը: Ամեն տարի գնում ենք ՀՀ-ի մի տարածաշրջան, որտեղ հավաքվում են բոլոր երեխաները: Այս անգամ մեր ստեղծագործական խմբով, որոնց կազմում էին Էդվարդ Միլիտոնյանը,Գոհար Գալստյանը, Տիգրան Նիկողոսյանը,Սաթենիկ Ղազարյանը, Զեմֆիրա Ենոքյանը եւ Սուրեն Դավթյանը մեկնեցինք Ծաղկաձոր: Մեզ հետ հանդիպման էին եկել նաեւ մոտակա գյուղերից երեխաներ: Գրողներիս համար երեխաների հետ հանդիպումը դա մի տոն եւ ուրախություն է, հատկապես, երբ լսում ենք նրանց գեղեցիկ ասմունքը, պատմությունները: Ես շատ մեծ հաճույք եմ ստանում, երբ երեխաները կարդում են մեր գործերը:

- Այսօրվա սերունդը կարդալու հետ սեր ունի՞:

- Երեւանում էլ կան շատ կարդացող երեխաներ: Հատկապես հեռու շրջաններում երեխաներն ավելի ընթերցասեր են, պատրաստակամ են եւ ձգտում ունեն դեպի գիրն ու գրականությունը: Մեր հիմնական ուղերձը երեխաներին հենց դա է, որ գիրք կարդան, որպեսզի նրանց երեւակայությունը զարգանա: Այդ մասին դեռեւս գիտնականներն են ասել, որ ուղեղի գործունեության զարգացման համար ամենակարեւորը ընթերցանությունն է: Ֆիլմն ու մուլտֆիլմը այնպես չեն զարգացնում երեխայի երեւակայական աշխարհն, ինչպես ընթերցանությունը: Ուսուցիչներն ու ծնողները երեխաներին պետք է դրդեն դեպի գիրն ու գրականությունը: Փոքր տարիքից եթե երեխայի համար ծնողն ընթերցում է գրքեր, ապա երեխան կապվում է գրքի հետ:

- Ժամանակակից գրողներին որքանո՞վ են ծանոթ երեխաները:

- Իհարկե, մյուս կարեւոր խնդիրներից է ժամանակակից գրողներին ծանոթանալը: Այսօրվա հայերենով իրենց համար ավելի մատչելի լեզվով գրականությունը սովորելը, կարդալը: Դասագրքերում կան ժամանակակից գրողների գործեր: Եվ երեխաները նույնիսկ ոմանց ճանաչում են օրինակ` Էդվարդ Միլիտոնյանին, Սուրեն Մուրադյանին (ով վերջերս է մահացել) եւ նաեւ մեր մյուս գրողներին, ովքեր ապրում եւ շարունակում են ստեղծագործել:

- Երեխաների հետ գրող-երեխա հանդիպումն ինչպե՞ս է անցնում:

- Երեխաների համար շատ ավելի ուսանելի եւ արդյունավետ է իրենց կողքին ապրող եւ ստեղծագործող գրողների հետ հանդիպումը: Մեր հանդիպումների ժամանակ նրանք մեծ ոգեւորությամբ են արտասանում մեր գրողների բանաստեղծությունները: Երբ տպագրվել էր իմ գիրքը, «Խնկո Ապոր» անվան գրադարանում երեխաներն այնպիսի հարցեր էին տալիս, որ ես արդեն պատկերացնում էի, թե հետո ինչ կարելի է գրել երեխաների համար: Նրանք ուրույն ձեւով են ընկալում մեր գիրը: Իհարկե, երբ ասում ես` հարցեր տվեք, հարցնում են ձեր գրած առաջին ոտանավորը, առաջին գիրքը: Բայց դա այնպիսի բան է, որ ոչ միշտ կարող ես հիշել: Երեխային միշտ հետաքրքիր է ստեղծագործող մարդն իր ներաշխարհով: Գրողի յուրահատուկ մտածելակերպը նրանց ոգեւորում է եւ դրդում է դեպի գիրն ու գրականությունը: Ի վերջո, բոլոր արվեստների հիմքում հենց գիրն ու գրականությունն է:

-Բայց եթե երեխան չունի ձգտում սովորելու, կարդալու, ինչպե՞ս կարող են նրան դրդել դեպի գիրն ու գրականությունը:

-Մենք երազում ենք, որ մեր երեխաներն ընթերցող լինեն, բայց հեռախոսները, գաջեթները շատ են խանգարում երեխաներին: Նրանց կտրում են իրականությունից: Եվ երեխաները չեն կարողանում շփվել իրար հետ: Ամբողջ ժամանակ համացանցում նայում են այդ ճտպտիկ, ուրախացնող, փուչ նյութերը: Ինչքան կարելի է դրանով լցնել օրը: Դա ուղղակի հակակենսական է: Կենսական տարածքը երեխայի փոքրանում է: Եթե առաջ ծնողը երազում էր, որ երեխան բակից տուն գար, հիմա երեխաներին ստիպողաբար են բակ ուղարկում, որ դրսում խաղա եւ կտրվի գաջեթից, վիրտուալ իրականությունից: Մենք տեսնում ենք, թե ինչպես իրար կողք նստած երեխաները հեռախոսը ձեռքներից բաց չեն թողնում: Երեխային պետք է կտրել գաջեթներից, վիրտուալ իրականությունից եւ դեպի գիրքն ուղղորդել նրան: Դա շատ մեծ խնդիր է: Բայց ես կարծում եմ, որ ժամանակի հետ կենդանի շփումը կհաղթի, եւ երեխաները կկարողանան ճիշտ կազմակերպել իրենց առօրյան: Որովհետեւ եթե գնան վիրտուալ իրականություն, կյանքն իրենց կողքով կանցնի, կգնա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 



Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ«Ժողովուրդ». Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել Օչերետինոյից` արեւմտյան ուղղությամբ ռուսները ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը (Քարտեզ)«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել «Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԹակեր Կարլսոնը հրապարակել է հարցազրույց փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ (Տեսանյութ)Հուսիթիները ոչնչացրել են Բիրտինայային պատկանող հերթական նավը (Տեսանյութ)Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial TimesՄեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода