Օչերետինոյից` արեւմտյան ուղղությամբ ռուսները ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը (Քարտեզ)
ՄիջազգայինՕչերետինոյի ուղղությամբ ուկրաինական ուժերն այդպես էլ չեն կարողանում կայունացնել ճակատը, չնայած, որ այստեղ են նետել բոլոր հնարավոր եւ անհնար ռեզերվները, այդ թվում` մարտական փորձ չունեցող ստորաբաժանումներ: Անգամ մարտական գործողությունների մեջ եմ մտցրել Անվտանգության ծառայության հատուկ նշանակության ուժերի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության հետևակային ստորաբաժանումներ, բայց դա էլ չի օգնում:
Այսքանից հետո, փոքր վերախմբավորումից եւ Օչերետինոյի հարակից հատվածները «մաքրելուց» հետո ռուսական ուժերի հարձակումը Օչերետինոյից դեպի արեւմտյան ուղղություն վերսկսվեց, եւ գրեթե անմիձապես էլ հերթական ճեղքվածքն առաջացավ ուկրաինական պաշտպանությունում: Արդյունքում, ռուսական ստորաբաժանումները երեկ երեկոյան Նովոալեքսանդրովկա բնակավայրի մատույցներում էին: Միաժամանակ վերսկսվել է հարձակումը Օչերետինոյից դեպի հյուսիս` Արխանգելսկոյեի ուղությամբ (Քարտեզում): Այս հատվածում բոլոր հիմնական բարձունքները ռուսների վերահսկողության տակ են, ինչը ուկրաինական կողմին հնարավորություն չի տալիս էֆեկտիվ պաշտպանություն կազմակերպել:
Հարձակումը շարունակվում է: Գիշերային մարտերի արդյունքները դեռ անհայտ են։