Iravunk.com | Այսպիսին դուք մեզ դեռ չեք տեսել. Կարապետյան եղբայրները՝ ռեալիթի շոում
Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ 30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եվ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան

Այսպիսին դուք մեզ դեռ չեք տեսել. Կարապետյան եղբայրները՝ ռեալիթի շոում

Մշակութային
Հետաքրքիր, անսպասելի, էքստրեմալ եւ, անգամ վտանգավոր, շքեղ ու գեղեցիկ, հարմարավետ ու բարձրաճաշակ` եւ այս ամենը համեմված անսպառ հումորով։ Շոումեններ դերասան, հաղորդավար Աշոտ Կարապետյանը եւ Արթուր Կարապետյանը բլոգային ոլորտում ունեցած իրենց համարձակ եւ թեժ նախագծերը որոշել են ընդլայնել՝ իրենց երկրպագուներին եւ սոցցանցերում ունեցած հազարավոր հետեւորդներին ներկայանալով նաեւ հեռուստաեթերով:

«Իրավունք»-ի հետ զրույցում ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ հեռուստատեսային նախագիծն իր բնույթով լինելու է ժամանցային ռեալիթի-շոու:  Կարապետյան եղբայրները փետրվարի 22-ից կլինեն ATV հեռուստատեսության երեկոյան եթերում:

«Եթերում լինելու ենք զույգերով՝ ես եւ ընկերուհիս՝ երգչուհի, դերասանուհի Լիլիթ Համբարյանը, իսկ եղբորս՝ Արթուր Կարապետյանի զույգը լինելու է դերասանուհի, երգչուհի Աննա Գրիգորյանը: Հաղորդման ընթացքում զույգերը մրցելու են: Ըստ հաղորդման կանոնների, զույգերից մեկն ամբողջ մեկ օրը պետք է անցկացնի ժամանց՝  40 հազար դրամով: Իսկ երկրորդ զույգը կարող է ծախսել անսահմափակ միջոցներ, որոնք պահվում են ոսկե քարտի վրա: Որոշելու համար, թե նրանցից որ զույգը կապրի միլիոնատերի պես եւ ինչ ուզում է կարող է իրեն թույլ տալ, եւ որը՝ կսովորի խնայել, զույգերն ամեն անգամ կմրցակցեն»,- սպասվող ռեալիթի շոուի մասին փակագծեր բացեց Աշոտ Կարապետյանը:

Եղբոր խոսքին ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ հավելեց, որ հաղորդումը լինելու է դինամիկ, ներկայացնելու են, թե ինչպես կարելի է ակտիվ ժամանց կազմակերպել՝ մատչելի ու բովանդակալից:

«Հաղորդումն ինֆորմացիոն բնույթ էլ է կրելու: Լինելու ենք 40 րոպե եթերում եւ յուրաքանչյուր թողարկման ժամանակ ամեն մի զույգին կտեսնեք 5-6 տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում: Այն, ինչ մենք ամեն օր տեսնում ենք համացանցում եւ արագ տեղեկատվությունը վերցնում՝ տեսողական առումով, նույնը հիմա փորձում ենք իրականացնել հեռուստաեթերով:  Մի խոսքով՝ Ա-ից Բ անցումը չենք ձգելու, կարճ եւ կոնկրետ ներկայացնելու ենք այն ամենն, ինչը հետաքրքիր կլինի հեռուստադիտողին», - ընդգծեց Արթուր Կարապետյանը:

Ի դեպ, Կարապետյան եղբայրները, որոնք մշտապես հանդես են եկել նաեւ տարբեր գովազդային հոլովակներում եւ հանրությանը ներկայացել ամենատարբեր իրավիճակներում եւ ոճերում, վստահեցնում են, որ ռեալիթի շոուի ժամանակ լինելու են ծայրահեղությունից՝ ծայրահեղություն:

«Հեռուստադիտողը կտեսի մեզ այնպիսի իրավիճակներում եւ այնպիսի վայրերում, որտեղ անձամբ ես կյանքում երբեք չեմ գնացել, չեմ էլ ցանկացել լինել, բայց հաղորդման ժամանակ կլինենք: Հետեւապես, կլինեն կտրուկ փոփոխություններ, այդ թվում եւ մեր պահելաձեւում՝ կապված, թե որտեղ կհայտնվենք տարբեր նկարահանումների ժամանակ: Այնպես որ, կլինեն բացահայտումներ ինչպես մեզ, այնպես էլ հեռուստադիտողների համար»,- պատմեց Աշոտ Կարապետյանը:

Արթուր Կարապետյանը նաեւ նշեց, որ եթե Աշոտ Կարապետյան ու Լիլիթ Համբարյան զույգը լինելու են ավելի ծանրակշիռ իրենց դրսեւորումներում, ապա ինքը եւ Աննա Գրիգորյանը հանդես կգան «ջահելությանը սրտամոտ» պահվածքով:

«Այսինքն՝ մեկս մյուսին լրացնելու ենք, դրանով հետաքրքիր լինելով թե՛ ամենաերիտասարդ, թե՛ հասուն հեռուստադիտողի համար: Նախապես ասենք, որ այս առումով ինտրիգների պակաս եւս չի լինի ռեալիթի շոուի շրջանակում»,-  խորհրդավոր ժպտում է Արթուր Կարապետյանը:

Նշենք, որ հաղորդման հեղինակները հենց իրենք են՝ Կարապետյան եղբայրները, բայցեւ ռեժիսոր ունեն՝ Վարշամ Սաֆրազյանը, իսկ պրոդյուսերական հարցերով զբաղվում են Արթուր Աղաբեկյանի հետ միասին: Նկարահանումները տեղի են ունենալու Հայաստանի սահմաններում, սակայն երկրորդ եթերաշրջանում արդեն կունենան այլ նորություններ, որոնց մասին դեռ եղբայրները փակագծեր չեն բացում:

«Ծավալուն աշխատանք է, բայց արդեն ունենք ձեւավորած լավ թիմ: Այս առումով շնորհակալ եմ հեռուստատեսության ողջ անձնակազմին: Սպասեք մեզ հեռուստաեթերում»,- եզրափակելով խոսքը՝ նշեց Աշոտ Կարապետյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Անհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եվ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода