Iravunk.com | Ինչ արեց Սամվել Շահրամանյանը, հանցագործություն է ապագայի նկատմամբ. Զատուլին
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկել Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութ Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա Ստեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդները Գաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները «Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում» Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի

Ինչ արեց Սամվել Շահրամանյանը, հանցագործություն է ապագայի նկատմամբ. Զատուլին

Միջազգային

Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՄԵՆՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ»

— Կոնստանտին Ֆեոդորովիչ, մենք տեսնում ենք, որ Ղրիմն իր շուրջ տեղի ունեցող անգամ այս ծանր պատերազմական իրավիճակում, շարունակում է զարգանալ, նոր դաշնակիցներ ու ընկերներ ձեռք բերել, ինչո՞ւ չհաջողվեց Արցախին եւս նույն ճանապարհով գնալ:

— Ի տարբերություն Ղրիմի, Արցախի դեպքում այսպես ստացվեց, որովհետեւ իրականում անհնարին դարձավ լուծել հասարակ հարց։ Ղրիմի պարագայում ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այժմ ՌԴ իշխանության գլխում կանգնած է իր երկրի համար հայրենասեր մարդ: Ինչպես յուրաքանչյուր քաղաքակական գործիչ, նա էլ կարող է սխալներ թույլ տալ, ունենալ անհաջողություններ, բայց որեւէ դեպքում չի կարելի կասկածել, որ նա երբեւէ դավաճանել է իր երկրի եւ իր ժողովրդի շահը։ Իսկ ՀՀ իշխանության գլխում կանգնած է դավաճան, որը գնում էր Արցախի դավաճանության ճանապարհով եւ հասցրեց այն ողբերգակական ավարտի։ Ահա եւ տարբերությունը Ղրիմի ու Արցախի, որը շատ եմ սիրում, որտեղ շատ անգամներ եղել եմ, եւ որտեղ ինձ «պերսոնա նոն գրատա» չեն հայտարարել` ի տարբերություն Հայաստանի, որտեղ իշխանություն է Նիկոլ Փաշինյանը:

— Արցախի իշխանությունները կարո՞ղ էին պահել Արցախը` անկախ հայաստանյան իշխանությունների որդեգրած ճանապարհից, թե՞ ամեն ինչ որոշվում էր Երեւանում: Ի վերջո, հայկական Արցախի էջը փակվա՞ծ է, թե` ոչ:

— Հայտնի ասացվածք կա` երբեք, մի՛ ասա երբեք։ Ես կարող եմ վստահ ասել, որ հայկական Լեռնային Ղարաբաղի պատմությունն այս ամենով ավարտված չէ։ Թեպետ հիմա ողբերգություն է, որ հայերը լքել են իրենց հողերը, որոնք հարյուրամյակներով պատկանում էին իրենց, այնտեղ են մնացել մշակութային հուշարձաններ, պատմական հուշակոթողներ, եկեղեցիներ… Կարծում եմ` հիմա Արցախի պահպանության գործառույթն իրենց վրա են վերցրել այնտեղ գտնվող անխոս արձանները։ Եվ ես լիահույս եմ, որ ինչ-որ ապագայում հայերը կկարողանան Ռուսաստանի աջակցությամբ հասնել արդարության` ԼՂ հարցում։ Փաստ է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլ նաեւ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ցուցաբերեցին թուլություն եւ անկարողություն կազմակերպել պաշտպանություն եւ դիմադրություն։ Արայիկ Հարությունյանն ամենախայտառակ ձեւով հրաժարական տվեց, երբ պետք էր հենց այդ պահին իր պարտականությունները կատարեր։ Այն, որ իր իրավահաջորդը բախվեց նրան, ինչին տեսանք, իմ կարծիքով` չմտածված եւ դժվար թե իրավական քայլ էր` որոշել, որ Արցախի Հանրապետությունն ընդհանրապես դադարում է գոյություն ունենալ: Նրա հետ անձամբ ծանոթ չեմ` ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, բայց անկախ նրանից, թե ինչ արժանիքներ ու որակներ ունի, համենայնդեպս, այն, ինչ արեց, ըստ իս, հանցագործություն է ապագայի նկատմամբ։ Նա, թեպետ ոչ մեկի կողմից ճանաչված չէր, որպես նախագահ, բացի Արցախի Հանրապետության խորհրդարանից, բայց իր վրա վերցրեց Արցախը` որպես հանրապետություն, դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Սա չէր կարելի անել: Կարող էր նա Արցախի վտարանդի իշխանություն մնալ, ի վերջո, արցախյան համայնքը, որը տեղափոխվեց հիմնականում Հայաստան, անխոս, նրանք կամ իրենց իրավահաջորդները, իմ կարծիքով, լիարժեք իրավունքներ ունեն պահանջելու թե՛ իրենց թողած գույքը, թե՛ այն, որ հոգ տարվի պատմամշակութային հուշարձանների հանդեպ եւ այլն։ Նման որոշում կայացնել, անգամ ինչ-որ մեկի ցուցումով կամ ճնշմամբ, ինչն իհարկե կար, նշանակում է ստորագրել, որ ինքդ ունակ չես դիմադրելու որեւէ ճնշման` զբաղեցնելով բարձր պաշտոն:

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՐՑ Է»

— Շանս կա՞, որ ռուս խաղաղապահները կմնան Արցախում, երբ հայաստանյան իշխանությունները բացահայտ գնում են դեպի Արեւմուտք:

— Մեր խաղաղապահ կոնտիգենտի հետագա ներկայությունն այնտեղ, իրականում մեծ հարց է` արժի՞, որ նրանք շարունակեն մնալ Արցախում։ Կարծում եմ` ՌԴ-ն, իր հեղինակության գաղափարներից ելենով, հետաքրքրված է, որ ինչ-որ քանակի խաղաղապահներ, այնտեղ մնան: Բայց ճի՞շտ կլինի քաղաքականության առումով, չեմ հաստատի, քանի որ այստեղ կարող է լինեն դեմ եւ կողմ կարծիքներ։ Ստացվում է, որ մնալով դառնում ես զուտ վիճակագիր, պարզապես իրադարձություններին հետեւող, թե ինչպես է Ադրբեջանն իրենով անում այդ տարածքը եւ չունես հնարավորություն խառնվել այդ հարցերում: Այսինքն` քո ներկայությամբ պարզապես լուսաբանես այդ գործընթացը։ Մինչդեռ մյուս կողմից կա կարծիք, որ նրանց ներկայությունը, անգամ պարզապես դիտորդի կարգավիճակում, ադրբեջանցիներին կստիպի իրենց ավելի քաղաքակիրթ պահել, քան իրականում կան: Մեզ հայտնի է նրանց պահվածքը՝ կապված կրոնական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի հետ եւ այլն: Այս ամենը կբերի նրան, որ Արցախում որոշ ժամանակ անց, ինչպես արդեն փաստ է` ոչ միայն այլեւս հայ չի լինի, ինչպես Նախիջեւանում, այլ նաեւ պատմամշակութային հուշարձանները չեն լինի: Արդեն իսկ ադրբեջանական իշխանություններն ասում են, որ որոշ հուշարձաններ չեն պատկանում հայերին: Օրինակ, եկեղեցին՝ ալբանական է, ադրբեջանցիներն ու Կովկասում հին ժամանակներից ապրող ալբանացիներն էլ նույնն են։ Այսօր պատմության խեղաթյուրման հարցը Ադրբեջանում օրակարգային է, թե` այո՛, ադրբեջանցիները վաղուց են ապրում Ադրբեջանում, որը մինչեւ 20-րդ դարի սկիզբն այդպես չէր անվանվում։ Բայց ինչ էլ ասեն, միեւնույնն է, ոչ այնքան վաղուց են ապրել ադրբեջանցիները Ղարաբաղում, որքան` հայերը։ Եվ ճիգերը` փորձել ապացուցել հակառակը, հակապատմական է։ Բնականաբար, ադրբեջանական մշակույթի հետքեր գոյություն ունեն ե՛ւ Շուշիում, ե՛ւ այլ քաղաքներում, բայց սա չի նշանակում, որ այդ տարածքներն ի սկզբանե չէին եղել բնակեցված հայերով` մինչեւ թյուրքերը հայտնվեցին Կովկասում։ Նրանք ոչ մի կերպ չէին կարող հայտնվել Կովկասում 6-րդ դարից առաջ։ 6-րդ դարում գոյություն ուներ առաջին թյուրքական հանրապետությունը` Մեծ թուրքական կագանատը, որը գտնվում էր Ալթայում, ոչ թե` Կովկասում: Այդ տարածքներում նրանք չէին կարող հայտնվել 10-րդ դարից շուտ։ Իսկ հիմա նրանք ներկայացնում են, թե դրանք ադրբեջանական տարածքներ են եղել, անգամ «Ադրբեջան» բառի բացակայության դեպքում։

— Հայաստանում, եթե այս իշխանությունը շարունակի մնալ, հաջորդը Սյունի՞քն է հանձնվելու, թե՞ ՀՀ սահմանները հնարավոր կլինի պահպանել:

— Այդ հարցին ես չունեմ պատասխան։ Ինչպես գիտեք, պարոն Փաշինյանը հրապարակային եւ ցուցադրաբար, ըստ իս` վիրավորական ձեւով հայտարարել է ի լուր բոլորին, որ Հայաստանն Արեւելքից շրջվում է դեպի Արեւմուտք: Նա փորձում է որսալ պահն ու հայերին համոզել, թե դա լավագույն ելքն է, որ հենց այնտեղ են Հայաստանի ընկերները։ Բայց հիշեցնեմ, որ եղել են պատմական շրջաններ, երբ հայկական հանրային կարծիքը փորձել են հույսեր կապել Արեւմուտքի օգնության հետ` Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, նախկին ռուսական կայսրությունում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն, ինչպես գիտեք, իրականում որեւէ օգնություն այն ժամանակվա Արեւմուտքը հայերին չի ցուցաբերել՝ չնայելով բոլոր տեսակի դեկլարացիաներին՝ լինի Վիլսոնինը, թե Անտանտի այլ լիդերներինը։ Արեւմուտքում ունեցած հանդիպումների, ելույթների արդյունքում հայերը ոչինչի չհասան։ Վստահ եմ` այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար մնում է կարեւորագույն հանրապետություն, ի չիք են դարձնում բոլոր մտածված եւ չմտածված եզրակացությունները, թե Արեւմուտքը կաջակցի Հայաստանին որեւէ հարցում: Մեզ մոտ էլ բոլորն իրենց պետք է հաշիվ տան, որ անկախ ռուս-թուրքական ներկա նորմալ հարաբերություններից, դրանք պարտադրված են, երբ Ռուսաստանն Ուկրաինայում պայքար է մղում: Իրականում Թուրքիան Կովկասում իր ամրապնդումն ու շարժը դեպի Արեւելք ցույց է տալիս Արեւմուտքին, որպես ոչ թե իր, այլ ամբողջ ՆԱՏՕ-ի առաջխաղացում, հենց այդպես էլ նրանք իրենց քայլերը ներկայացնում են իրենց գործընկերներին: Սա պետք է որոշ մարդկանց ուղեղներին հասնի, այդ թվում` մեզ մոտ, երբ էժանագին վերլուծություններ են անում, թե տեղի ունեցածը Ռուսաստանի շահերից է ելնում: Այո՛, մեզ մոտ էլ բավարար քանակի ապուշներ ու սրիկաներ կան, որոնք, դավաճանելով Ռուսաստանի շահերը, ծափահարում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը» եւ այլն: Այսպիսիները կան բլոգերների շրջանում, հեռուստաեթերներում հայտնվողների մեջ, որոշ մեր պաշտոնական դեմքեր էլ վերջին շրջանում խոսել են բավականին շատ հիմարություններ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար պարոն Պեսկովը Ղարաբաղյան նոր կոնֆլիկտի ամբողջ ընթացքում այնպիսի ելույթներ էր ունենում, որ ես ամոթից կարմրում էի: Սկսած նրանից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բնութագրում էր իբրեւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաղթանակ: Հիմա էլ ասում է, որ պետք չէ մեղավորներ փնտրել Արցախից հայ ժողովրդի դուրսբերման մեջ, մենք դեմ ենք դրան, բայց մեղավորներ մի փնտրեք, այդպես իրենք են որոշել: Պատկերացնո՞ւմ եք:

— Սա նշանակո՞ւմ է` какой привет, такой ответ, որովհետեւ ժամանակին բոլորովին այդպիսին չէր ռուսաստանյան պաշտոնական հռետորաբանությունը:

— Այն ավելորդ անգամ ապացուցում է պարոն Պեսկովի կողմնապահ լինելու մասին: Ես իրեն չեմ կասկածում մտքի աղքատության մեջ, բայց իր կողմնապահ լինելը լրիվ ակնհայտ է:

«ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԹԱՔՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ՔԱՆ` ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ»

— Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի կողմից գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների, քաղաքական գործիչների մասին: Ի՞նչ է լինելու իրենց ապագան:

— Այս հարցն ամենից շատն է հիմա ինձ անհանգստացնում: Ընդ որում` ավելի, քան Լեռնային Ղարաբաղի ապագան, որի հարցն իմ կարծիքով` շարունակում է մնալ օրակարգում` անկախ նրանից, որ հայերն այնտեղից գնացել են: Անձամբ փորձում եմ անել ամեն ինչ, որպեզի Ռուսաստանում այդ հարցին ուշադրություն դարձնեն: Գիտեմ, որ ՌԴ նախագահը այդ հարցով խոսել է Ադրբեջանի նախագահի հետ` կոչ անելով ըմբռնում դրսեւորել: Եվ այդ խոսակցությունը երեկ չի տեղի ունեցել, այլ հենց առաջին ձերբակալությունից անմիջապես հետո: Ես անհանգստացած եմ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի եւ ամենաքիչը` Արայիկ Հարությունյանի ճակատագրով, ով, իմ կարծիքով, հայտնվեց այնտեղ, որովհետեւ շատ էր ուզում: Իր պատճառով ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանը, դժվար թե, իրեն անվտանգ զգար` Հայաստան վերադառնալով: Նա ավելի շուտ թաքնվել է Ադրբեջանում, քան` ձերբակալվել: Ինչ վերաբերում է մյուսներին, հույս ունեմ, որ Ադրբեջանում ողջախոհ կմոտենան այս հարցին: Կան որոշակի ակնարկներ, թե որոշ ժամանակ անց նրանց բաց կթողնեն, բայց այն, որ այդ ղեկավարները, հանրային գործիչները ձերբակալվել են եւ հիմա գտնվում են ադրբեջանական բանտերում, խոսում է Ադրբեջանի վրիժառության եւ հայերին նվաստացնելու մասին: Մի կողմից` Ադրբեջանը ստիպված է միջազգային մակարդակով վստահեցնել, թե ողջունում է հայերի մնալը Լեռնային Ղարաբաղում, նրանց չի վռնդում այնտեղից, իսկ մյուս կողմից` այդ ձերբակալություններով Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին հասկացնում է, թե ինչ կլինի իրենց հետ, եթե մնային: Ի վերջո, եթե իրենց լիդերների հետ են այդպես վարվել, ուրեմն` շարքային քաղաքացիներին հետ կարող են ավելի վատ վարվել: Այս ձերբակալությունները հենց դրա համար է արվել: Սա, կարծում եմ, բոլորին է հասկանալի` ովքեր այդ մասին խոսում են, եւ ովքեր դրա մասին չեն խոսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան



Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода