Iravunk.com | Նորաձեւությունը վախճանվեց, երբ հորինվեց մինի կիսաշրջազգեստը. Վլադիմիր Վիկյու
Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ) ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերից Մայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակին Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Բագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն Շարժման Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակ Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ով չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. Կոպիրկին ՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակին

Նորաձեւությունը վախճանվեց, երբ հորինվեց մինի կիսաշրջազգեստը. Վլադիմիր Վիկյու

Մշակութային

Անդրադարձել էինք, որ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հրավերով օրերս Երեւանում էր գտնվում Միջազգային մանկական կոնգրեսի նախագահ, Մոսկվայի պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի դասախոս, Եվրոպայում եւ Ռուսաստանում հայտնի ապրանքանիշի սեփականատեր, աշխարհահռչակ դիզայներ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻԿՅՈՒՆ: «Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել նրա հետ:

ԻՆՉ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Է ՀԱՅՏՆԻ ԴԻԶԱՅՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Հայաստանում ունեցաք վարպետության դաս, ինչպես նաեւ այցելեցիք մի շարք տեսարժան վայրեր: Ի՞նչ տպավորություններ ունեք մեր երկրից եւ հայերից:

Միանգամից պետք է հաճոյախոսեմ: Յուրաքանչյուր քաղաք, որտեղ ժամանել եմ, ունի, այսպես ասած, իր էներգետիկան: Օրինակ, Ռուսաստանում մի հայտնի քաղաք կա՝ Սուզդալ անունով, որտեղ ինձ շատ վատ եմ զգում, առանձնապես շատ չեմ սիրում Սանկտ Պետերբուրգը: Ընդհանրապես, երբ նոր քաղաք ես ժամանում, միշտ հետադարձ պատասխան ես սպասում, Երեւանում առաջին անգամ էի, ու պետք է ասեմ, որ շատ հարմարավետ ու ջերմ քաղաք է: Նույնիսկ մետրո ենք նստել, հրաշալի մարդիկ են, չես զգում նրանցից ագրեսիա, չափավոր ժպտում են քեզ, հանգիստ են: Այս ամենը մի տեսակ ջերմացնում է, ինչի համար շնորհակալ եմ: Այդտեղ ե՛ւ երկիրն է հրաշալի, ե՛ւ` մարդիկ:

— «Թոփ մոդել Հայաստանի» հետ համագործակցության հուշագիր ստորագրեցիք: Այս համագործակցության շրջանակում ի՞նչ է սպասվում առաջիկայում:

— Նախ ասեմ, որ մեր Մանկական կոնգրեսը միջազգային կազմակերպություն է, որի ստեղծման մտահղացումը եղել է Ռուսաստանինը, եւ դրանով ավարտվում է ռուսական ազդեցությունը կազմակերպության վրա: Մենք արդեն իսկ առաջին երկու քայլն արել ենք եւ ծիլեր ենք տվել մի քանի երկրներում՝ մշակութային կազմակերպությունների եւ գործընկերների շնորհիվ: Այս համատեքստում մեզ շատ դուր եկավ աշխատել նաեւ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր Գեւորգ Ասատրյանի եւ գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանի հետ, քանի որ նրանք շատ պատասխանատու մարդիկ են՝ էներգիայով լեցուն եւ նոր գաղափարներով լի: Սա ամենակարեւորն է, քանի որ Միջազգային մանկական կոնգրեսը ոչ թե դեկլարատիվ, այլ ինտերակտիվ  քննարկումների հարթակ է՝ մեր, ձեր եւ ընդհանուր խնդիրների մասին: Ի դեպ, երբ հետաքրքրվեցինք, թե աշխարհում մանկական խնդիրներով զբաղվող որքան կազմակերպություն կա, պարզվեց, որ պրակտիկորեն չկա: Անգամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որի մասին բոլորս գիտենք, միջազգային մանկական կազմակերպություն չէ, այն ընդամենը հիմնադրամ է, որն օգնում է կոնկրետ երեխաների գումարով: Այսինքն՝ աշխարհում գոյություն չուներ միջազգային կազմակերպություն, որը հանձն առներ զբաղվել երեխաների իրավունքների պաշտպանությամբ՝ ուսումնասիրելով նրանց մանկությունը, դաստիարակությունն ու այն բարոյական արժեքները, որոնք ձեւավորվում են մշակութային ավանդույթներից, այսպես ասած՝ ամեն մի երկրի մշակութային կոդերից:

«ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է ՕԳՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՈՐ ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ՏԱՐԻՔԻՑ ՃԱՆԱՉԵՆ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ»

Այսօր Արեւմուտքում արժեքներն այնքան են խեղաթյուրվել, որ դժվար է զանազանել, թե ով ինչ է պատկերացնում դրա ներքո

— Ռուսաստանի հռետորաբանությունն այսօր հետեւյալն է՝ մենք միաբեւեռ աշխարհի կողմնակից չենք, հակառակը՝ բազմաբեւեռ աշխարհի կողմնակից ենք: Դարեր շարունակ Ռուսաստանը բազմազգ երկիր է եղել, եւ մենք դրան սովոր ենք ու ընդհանուր հայտարար չենք փնտրում: Բայց միաժամանակ ընդունում ենք համամարդկային արժեքները` հիմնված Աստվածաշնչի կամ Սուրբ գրերի վրա, որոնք համաշխարհային արժեք են ներկայացնում, եւ կարծում եմ` պետք է պահպանվեն դրանք եւ միմյանց հետ երկխոսության հիմքում լինեն: Սա շատ կարեւոր է, մենք մեր առջեւ չենք դրել խնդիր՝ երեխաներին սովորեցնել պարել եւ այլն, մեր խնդիրն այլ է՝ օգնել նրանց մանկուց գիտակցել սեփական ազգային ինքնությունն ու պատկանելիությունը, բայցեւ շփման եզրեր գտնել այլ ազգերի հետ՝ առանց ատելության, թշնամության, ճիշտ հակառակը՝ սիրով եւ ընկերություն անելով:

Փաստորեն, «Թոփ մոդել Հայաստանի» հետ համագործակցությունն առաջին հերթին Միջազգային մանկական կոնգրեսի շրջանակո՞ւմ է լինելու եւ ոչ թե նորաձեւության ու մոդելինգի՞:

— Նորաձեւությունն այստեղ երկրորդական է, այո՛, առաջին հերթին մենք միավորվում ենք Միջազգային մանկական կոնգրեսի շրջանակում: Մրցույթներ, ցուցադրություններ, բնականաբար, կլինեն: Ասեմ նաեւ, որ շուտով ավարտին կհասցնենք մեր պաշտոնական կայքի պատրաստման աշխատանքները: Այն բավականին երկար է պատրաստվում, եւ մենք կունենանք շատ մրցույթներ՝ կապված ե՛ւ գեղանկարչության, ե՛ւ գրականության, ե՛ւ երաժշտության, ե՛ւ պարի հետ: Դրան գումարած՝ կբացենք կիրակնօրյա արվեստի դպրոց: Հենց սկզբից ասեմ, որ այն կոմերցիոն բնույթ է կրելու, բայց այնտեղ մի փոքր այլ կրթական մոտեցում է լինելու: Այն իր էությամբ հավելյալ կրթություն է լինելու, բայց այնտեղ փորձելու ենք ոչ թե երեխաներին սովորեցնել նկարել, այլ նրանց մղել համակարգված մոտեցմանը եւ գիտակցմանը, թե ինչ է օրինակ պատկերը կամ նկարը, երաժշտության մեջ հարմոնիան, ինչ է գեղանկարչության մեջ ոսկե միջինը: Անգամ եթե երեխաները չսովորեն նկարել, կսովորեն հասկանալ արվեստը, քանի որ երբեմն տեսնելով արվեստի «ժամանակակից» գլուխգործոցներ, հատկապես երեխաները չեն ընկալում այն: Իսկ պետք է, որ երեխաները հասկանան, թե ինչ է այն, ինչի համար է, ինչ են ուզում դրանով ասել: Մեր խնդիրն է սովորեցնել երեխաներին արվեստի գրագիտություն:

«ՏՂԱՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆԸ՝ ԿԻՆ, ՍԱ ՊԵՏՔ Է ՍԵՐՄԱՆԵԼ ՄԱՆԿՈՒՑ»

Դուք երեւի առաջին եւ վերջին դիզայներն եք, ով խորհուրդ է տալիս երեխաներին չզբաղվել նորաձեւությամբ: Ինչո՞ւ:

— Իրականում բոլորն են այդպես մտածում: Ես չեմ ասում երեխաներին՝ մի զբաղվեք նորաձեւությամբ, այլ ուղղակի խորհուրդ չեմ տալիս զբաղվել պոդիումի վրա քայլելով: Անշուշտ, սա գեղեցիկ մասնագիտություն է, թվում է՝ շատ հրապուրիչ, բայց միլիոնավոր մոդելներից փառքի կարող են արժանանալ 4-10-ն ընդամենը: Շատ ուրախ կլինեմ, եթե ինչ-որ մեկին հաջողվի հասնել փառքի, բայց կոտրված ճակատագրերը, չարդարացված հույսերը նժարի վրա գերակշռում են: Ուստիեւ խորհուրդ եմ տալիս պարզապես վերաբերել այս ամենին, ինչպես խաղի՝ կստացվի, թող խաղան, ճակատագիրը կժպտա՞, լավ է, իսկ եթե չժպտա, հոգ չէ, սովորեցին  քայլել պոդիումի վրա, կարող են ճիշտ պահել մեջքը, կարող են պարել, եւ այսքանը բավական է:

Ի՞նչ կասեք նորաձեւության միտումների մասին. հաճախ հագուստներ են ցուցադրվում, որոնց մեջ անգամ տարբերակելն է դժվար՝ կանացի՞ է, թե՞ տղամարդու համար է նախատեսված: Այս համատեքստում ի՞նչ իրավիճակ է մանկական նորաձեւությունում:

— Ճիշտ եք նկատել, ելնելով գլոբալիզմի հռետորիկայից՝ այսօր յունիսեքս կոչվածը՝ երկու սեռերի միքսումը, գերակշռում է, ինչը վատ է: Ի վերջո, երկու սեռերին բնությունն է հենց տարբեր ստեղծել, եւ տղամարդը պետք է մնա տղամարդ, կինը՝ կին: Սա պետք է սերմանել մանկուց: Ինչ վերաբերում է մանկական նորաձեւությանը, ապա, որպես այդպիսին, այն գոյություն չունի, անգամ թրենդներ չկան: Գոյություն ունի, այսպես ասած, մեծահասակների համար նախատեսված մոդելների կրկնություն: Անդրադառնալով Արեւմուտքի կողմից թելադրվող նորաձեւությանը՝ ասեմ, որ այն արդեն վաղուց գոյություն չունի: Ես բոլորին ասում եմ՝ հարգելիներս, նորաձեւությունը վախճանվեց այն ժամանակ, երբ հորինվեց մինի կիսաշրջազգեստը: Դրանից հետո որեւէ հայտնագործություն արված չէ նորաձության մեջ, արդեն 20-30 տարի է, ինչ տեսնում եք, ոչ թե նորաձություն է, այլ պարզապես թրենդ: Իսկ ի՞նչ է թրենդը: Այն ուղղակի շոու-բիզնեսի կանոններով մարդկանց վզին փաթաթում են արտադրողներն՝ իրենց ապրանքը վաճառելու համար: Ուստի՝ խոսել նորաձության մասին, նույնիսկ անիմաստ է: Կարծում եմ՝ տղաները պետք է լինեն ջենտլմեն, հերոսներ, ապագա ուժեղ տղամարդիկ, իսկ աղջիկները պետք է լինեն ռոմանտիկ եւ նուրբ՝ ծաղիկների պես: Հնարավոր է կրեն տաբատ, բայց այդ տաբատը նույնպես պետք է լինի կանացի: Եվ պետք չէ միքսել սեռերը, հատկապես երեխաների համար: Այնտեղ չպետք է լինեն գորշ գույներ, այլ պետք է լինի գունավոր: Մանուկների համար այդ գորշ գույներն անհասկանալի են, երբ մեծանան, կհասկանան:

«ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ»

Վստահ եմ՝ որոշակիորեն ծանոթ եք, թե ինչ ունենք այսօր մենք այս ոլորտում: Ինչպես կգնահատեք հայկական պոտենցիալը՝ նորաձեւության ասպարեզում:

— Իհարկե, շատ բան եմ տեսել, գուցե այս պահին դժվարանամ տալ ազգանուններ, բայց պետք է ասեմ, որ ամբողջ դժբախտությունը ե՛ւ հայ, ե՛ւ ռուս դիզայներների եւ ոչ միայն, այլ նաեւ նախկին Խորհրդային Միության երկրներին է, այն է, որ բոլորս նայում ենք դեպի Արեւմուտք: Մի կողմից դա շատ լավ է, որովհետեւ բոլորս սերվել ենք հունահռոմեական մշակույթից, եւ մեր ժամանակների քաղաքակրթությունը հենց այդտեղից է գալիս: Անգամ աստվածաշնչյան արժեքները ձեւավորվել են ոչ թե եգիպտական, այլ հունահռոմեական մշակույթից, բայց, այդուհանդերձ, ամբողջությամբ կրկնօրինակել Արեւմուտքին, չի՛ կարելի:

Հիմա թերեւս պետք է նայել դեպի Արեւմուտք, որպեսզի իմանալ, թե ինչ չպետք է անել

— Միանշանակ, բայց դրա հետ մեկտեղ պետք է ընդունել, որ հունահռոմեական մշակույթը տվել է մեզ կանոններ, որոնց հարկ է հետեւել: Օրինակ, Ռուսաստանում ես դեմ եմ, այսպես ասած, ուռա՜ հայրենասիրությանը, երբ ասում են՝ եկեք ամբողջը ռուսականացնենք, ասում եմ՝ ոչ, ռուսականացումը նորաձություն չէ, այլ բանահյուսություն է, որոշակի կարեւոր տարրեր են, բայց մենք բոլորս այլ քաղաքակրթությունում ենք ապրում, եւ մեր բոլոր զգեստները, աքսեսուարները, որոնց սովոր ենք, գալիս է այդտեղից: Եվրասիականը ստեղծվել է հենց հունահռոմեական մշակույթից, այնպես որ, ուզես, թե չուզես, պետք է դրան հետեւես: Պետք չէ կոտրել այդ ամենը, այնտեղ նաեւ շատ լավ տարրեր կան: Օրինակ, դուք էլ ունեք շատ գեղեցիկ զարդանախշեր, հրաշալի գույների համադրություն: Ի դեպ, որքան երկիրը գտնվում է հարավում, այնքան այդտեղ ապրող մարդիկ ավելի վառ են սիրում հագնվել: Որքան հյուսիսային է՝ ավելի զսպված են: Բնականաբար, հայ դիզայներները միշտ փորձում են վառ գույների հետ աշխատել, բայց չպետք է մոռանան չափի զգացողության մասին: Պետք է փորձել որոշակի տարրեր մտցնել: Չգիտեմ՝ Դուք ունե՞ք նորաձեւության օրեր Հայաստանում:

Իհարկե, ունենք, պարզապես, ոչ շատ մասշտաբային են անցկացվում նորաձեւության օրերը:

— Մոսկվայում վերջին 3 տարիներին ընդհանրապես չի անցկացվում: Շատ լավ է, որ ինչ-որ մեկը դեռ անցկացնում է նորաձեւության օրեր: Էական չէ` մասշտաբային է, թե՝ ոչ, քանի որ ինքնին իդենտիֆիկացումը կարեւոր է՝ ցույց տալ քեզ եւ գտնել հաճախորդներիդ: Այնպես որ, ոլորտում առաջնորդներ դուք ունեք, փնտրեք նրանց ձեր մեջ:

Կարո՞ղ ենք ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր նաեւ նորաձեւ են դառնում՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները:

— Ամեն մեկը յուրովի կարող է դա ընկալել, բայց մենք հասկանում ենք, որ գոյություն ունի հավաքական Արեւմուտք՝ այսպես ասած, պոստմոդերնիստական կապիտալիզմով, եւ այն մի կողմում է: Իսկ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը՝ իրարից շատ տարբեր երեք մշակույթներ լինելով՝ միացան եւ ասացին՝ ո՛չ, մենք չենք անի բոլորս նույնը: Ռուսաստանն իր մտածելակերպն ունի, Հնդկաստանն՝ իր, Չինաստանն՝ իր: Դրանք տարբեր աշխարհներ են, տարբեր քաղաքակրթություններ: Այս երեք մշակութային սյուներն ասում են՝ մի՛ կրկնօրինակեք մեզ, այլ միացե՛ք ձեր ունեցածով, ինչին սովոր եք: Մի նայեք այս ու այն կողմ: Դուք ունեք ձեր մտահորիզոնը եւ ի ցույց դրեք այն: Պաշտպանե՛ք, բացատրե՛ք, որ՝ այո, մենք այսպիսին ենք, ընդ որում՝ մեծ հպարտությամբ բարձրաձայնեք այդ մասին: Ես համարում եմ, որ այդպես հրաշալի կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода