Iravunk.com | Նիկոլը՝ Ստրասբուրգում. «Белые розы»՝ ողբերգության ֆոնին. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը
Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ) ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերից Մայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակին Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Բագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն Շարժման Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակ Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ով չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. Կոպիրկին ՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակին ԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»

Նիկոլը՝ Ստրասբուրգում. «Белые розы»՝ ողբերգության ֆոնին. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

Հրապարակախոսություն

Փաշինյանի ստրասբուրգյան ելույթն իր նպատակներին հասնելու համար փայլուն էր. դժվար էր ավելի շռնդալից կերպով տրորել սեփական ժողովրդի շահերը, անցնել զոհերի շիրիմների վրայով, գեոպոլիտիկ վտանգավոր շպագատներ նստել և արյուն տենչող ժամանակակից քաոսում զոհասեղանին կրկին դնել հայի կյանքն ու պատիվը:

Նիկոլն այս ամենն արեց բարձր վարպետությամբ, և սա ասում եմ առանց հեգնանքի. արտիստիզմ, էմոցիաներ, ներկա հանդիսատեսի համար թիրախային բառապաշար, տեխնիկապես անթերի:

Բովանդակային առումով աշխարհի ցինիզմից դժգոհած Նիկոլի բեմելն ինքն իրենով ցինիզմ էր, ստոր և լկտի ցինիզմ: 40 րոպեանոց «բենեֆիսը» կառուցվել էր երկու այնպիսի հասկացությունների շուրջ, որոնք պարզապես ֆիկցիա են, փուչիկ. ժողովրդավարություն և խաղաղություն: Անգամ ափսոս է ժամանակ ծախսել և ապացուցել բացահայտ ճշմարտությունը, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, և սա հայտնի է նաև այն շրջանակներին, որոնք երեկ ծափահարում էին Նիկոլին: Ներկայիս աշխարհաքաղաքական բախումների մեջ ԵՄ-ն, բնական է, որ աչք կփակի երկրում բռնապետական շիզոֆրենիայի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը կսպասարկի նման վեկտորը:

Ինչ վերաբերում է խաղաղությանը՝ որպես ծրագրային թեզ և Հայաստանի ներկայիս ռեժիմի վարած քաղաքականության նպատակ, ապա սա եվրոպական level-ի զավեշտ է: Մի հարց ընդամենը. արդյո՞ք եվրոպացի պատգամավորները հոտնկայս կծափահարեին Զելենսկիին, եթե նա մեղադրելով Ռուսաստանին և շարադրելով իր մեղադրանքի փաստարկները, վերջում ասեր, որ պատրաստ է այդ ամենով հանդերձ և գալիք սպառնալիքների հեռանկարով մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ:

Ելույթի կոնտենտ-վերլուծությանը հավելեմ ընդամենը մի քանի դիտարկում, որոնք կարծես թե դուրս են մնացել հանրային դիսկուրսից.

1. Նիկոլն իր բուն ելույթում ոչ մի խոսք չասաց Հռոմի ստատուտի վավերացման մասին: Ինչո՞ւ, չէ՞ որ նրանք մեզ «համոզում էին», որ դա Ալիևին պատժելու համար է արվում:

2. Նա զրո անդրադարձ կատարեց Բաքվի բանտերում՝ որպես պատանդ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին:

3. CEPA-ի մասին խոսելիս Նիկոլը լռեց դրանով ամրագրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի դեպ, երբ Փաշինյանը գովում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիվանագիտական կարևորագույն ձեռքբերում համարվող այդ համաձայնագիրը, ես հիշում եմ նույն այդ Փաշինյանի ելույթներն այս թեմայով 2017թ.-ին, երբ նա ասում էր բառացի, որ «CEPA-ն ջուր է»:

4. Ամենախոշոր զավեշտներից մեկն այն է, որ մի քանի օր առաջ նույն Եվրոպական խորհրդարանում քննարկվեց և ընդունվեց Ադրբեջանին դատապարտող ավելի խիստ բանաձև, քան Հայաստանը ներկայացնող դե ֆակտո ղեկավարի ելույթն էր: Այս իրողությունը Փաշինյանի կողմից վարվող հակահայկական քաղաքականության ամենացցուն ապացույցներից մեկն է:

Պարտվողականություն, զիջումներ, անկլավներ, «խաղաղության խաչմերուկի» ցնորք, գեոպոլիտիկ արկածախնդրություն. այս ամենը փաշինյանական սոլոյի վտանգավոր կուպլետներից էին, որոնք Նիկոլը փաթեթավորել էր 2018թ.-ի «հեղափոխական դեմոկրատի» կերպարի մեջ, որ այդքան սիրվել էր Արևմուտքում:

Սակայն 2023թ.-ին «Белые розы» երգացանկով Եվրատեսիլ գնալը գուցե դուր գար 45+ հանդիսատեսին, սակայն նման «երգչով» ներկայացող երկրի համար խղճուկ է, խայտառակ և ֆիասկոյի արձանագրում:

Մի՞թե չորացել է հայ ժողովրդի արգանդը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

18.10.2023թ.  



Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода