Iravunk.com | Իշխանական պրոպագանդիստների հիստերիկ մանիպուլյացիաները. Լիլիթ Գալստյան
Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան  Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկել Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութ Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա Ստեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդները Գաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները

Իշխանական պրոպագանդիստների հիստերիկ մանիպուլյացիաները. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

«Իշխանամերձ պրոպագանդիստերը հանձնարարություն են ստացել եւ միմյանց հերթ չտալով, գրեթե նույն բառապաշարով լրահոս են լցնում՝ ավելի շուտ թունավորում հանրային բանականությունը՝ փորձելով մեղավոր նշանակել եւ հիմավորել, թե Ադրբեջանի ագրեսիայի եւ Արցախի անկման պատճառը ԱՀ նախագահի ընտրություններն էին, ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 9-ից 19-ը ընկած ժամանակահատվածը։

Անմեղսունակ, մտավոր հետամնաց կամ անթաքույց ցինիկ պետք է լինել, չտեսնելու համար, որ Հայաստանի ու Արցախի անկման, մեր ազգային աղետի մեկնարկը տրվել է 2018-ին։ Գործարկվել է մի ծրագիր, ուր միահյուսվել են գունավոր հեղափոխության տեղական տարբերակը, իշխանության եկածների հանձառությունները, նրանց տգիտությունը, արկածախնդրությունը, ազգային-պետական շահի զրո գիտակցումը, անձնական ցածր որակները եւ այլն։

Նվազագույնը բարոյապես բացակա ու բովանդակությամբ կույր պետք է լինել՝ շրջանցելու 44-օրյա պատերազմի դառը պարտությունը, հազարավոր զոհերին, կորսված Շուշին ու Հադրութը եւ ամենադառը իրականությունը՝ Արցախից ձեռքերը լվացած ՀՀ իշխանությանը։

Դատական տարբեր վճիռներով զրպարտության եւ ստախոսության մեջ մեղադրված, Արման Բաբաջանյանը Հ1-ի եթերում՝ ստանձնելով Ալիեւ-Փաշինյանի փաստաբանի առաքելությունը, փորձում է փրփրաշուրթ պաթոսով «հիմնավորել», թե «Արցախի հարցը թաղել են եւ սեփական ձեռքերով վաճառել այն բանդիտները/նկատի ունի Արցախի ԱԺ պատգամավորներին/, ովքեր ընտրեցին Շահրամանյանին»։

Մի շարք հայցերով զրպարտության մեջ մեղադրվող Արման Բաբաջանյանի համար/որքան հիշում եմ սեփական մոր դեմ էլ էր սա ցուցմունք տվել/ ոչ սեփական խոսքն արժեք գոյություն ունի, ոչ՝ պատվախնդրություն, ոչ էլ՝ բարոյականության կարմիր գիծ։

Նրա եւ ռեժիմի պրոպագանդիստների առջեւ խնդիր է դրված՝ մեղավորներ նշանակել, ավարտին հասցնել ստանձնած օրակակարգերը, փրկել Նիկոլի ու խմբակի կաշին։

Այսքա՜ն մանիպուլյացիա ու ագրեսիվ ցինիզմ, եւ սա տարածվում է հանրայինի եթերով, ըստ էության, հանրային փողերով թունավորելով սեփական ժողովրդին, այն էլ այս ծանր պահին…

Եվ դուք կարծու՞մ եք, թե ժողովուրդն այդ լկտի սուտը կուլ տալու չափ կույր է կամ՝ հիմար, Արցախն այդ մեկ շաբաթում ընկա՞վ…:

Հայ ժողովուրդն ամնեզիայով չի տառապում, փաստերն այնքան ակնհայտ են․ 2022-ի հոկտեմբերին Նիկոլն է Պրահայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ որեւէ կառույցից կամ երկրից չստանալով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներ։ Այս հաստատումը նա եւ իր թիմակիցները կատարել են տարբեր միջազգային հարթակներում՝ կանաչ լույս վառելով ցեղասպանի առջեւ։

Այս անհավասարակշիռ եւ դավաճանական հայտարարություններին են հաջորդել թե՜ Արցախի բլոկադան, թե՜ ադրբեջանական ագրեսիան ու ցեղասպանական վարքագիծը։

Նիկոլը Արցախի ցեղասպանության եւ հայաթափման մեղսակից է, հանցավոր նաեւ ՀՀ սահմանադրությամբ եւ Հռչակագրով ՀՀ պարտականություններն ու հանձնառությունները գիտակցաբար տապալելու համար։

Նիկոլի եւ օտար օրակարգերի սպասարկության էքստազի մեջ Բաբաջանյանը գերազանցում է ինքն իրեն՝ պնդելով, թե կեղեքվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում «առաքելություն է իրականացնում» եւ Հայաստանում գտնվող Շահրամանյանի ու Արցախի 22 պատգամավորների հետ դավադիր ծրագիր են հետապնդում․ վտարանդի ԱԺ կամ Կառավարություն ձեւավորելով, նրանք լեգիտիմացնում են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը։

Այս «ճարպիկ», հակապետական բառախաղերի մեջ Ա․ Բաբաջանյանը չի ուզում հիշել, որ շուտով երկրորդ տարին կլրանա, ինչ ադրբեջանական զորամիավորումներ կողմից օկուպացված են ՀՀ 120-150 քառ.կմ սուվերեն տարածքներ, նաեւ գրավված են ռազմավարական նշանակության տասնյակ բարձունքներ։ Իսկ խաղաղության մուրացկանն՝ իր միջազգային զրո հեղինակությամբ ու վարկանիշով չի կարողանում վերականգնել անգամ ՀՀ սուվերենությունը։

Այս «ճարպիկն» իհարկե չի խոստովանի, որ Նիկոլ անունով մի ուրիշ «ճարպիկ» ԱՄՆ-Բրյուսել-Մոսկվա «բանակցային» լարախաղացությամբ ու սեփական «28.000․․, 86․000․․․ քարտեզագիտությամբ» ու «հրամանատարական» տաղանդով կատարյալ մղձավանջ ու կործանարար քաոս է ստեղծելՀայաստանում եւ նրա շուրջ։

Ա․ Բաբաջանյանն ու իշխանության մյուս պրոպագանդիստները հավանաբար չեն լսել, որ Նիկոլը «պատրաստ է զիջել, միայն թե՝ չգիտի, թե ինչքան»։

Նա նաեւ չգիտի, որ օրակարգում, այնուամենայնիվ, Զանգեզուրի միջանցքն է, ու այստեղ մազապուրծ արցախցին ոչ մեղք ունի, ոչ՝ պատասխանատվություն։

Ա․ Բաբաջանյանն ու իշխանության մյուս պրոպագանդիստները հավանաբար չգիտեն, որ դեռ Արայիկ Հարությունյանի նախագահության շրջանում էր Ադրբեջանը հակաահաբեկչական ստորաբաժանումներ կուտակել Արցախի ողջ առաջնագծով։

Ա․ Բաբաջանյանը եւ մյուս պրոպագանդիստները նաեւ չգիտեն, չեն լսել, որ սեպտեմբերյան ագրեսիայի նախօրյակին Նիկոլը ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի ֆոնին հրատապ հեռախոսազրույցներ էր վարում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի եւ Վրաստանի բարձր ղեկավարության հետ։

Արցախն ու մեր հաղթանակները նվաստացնող Ա․ Բաբաջանյանն ու մյուս պրոպագանդիստները հավանաբար չգիտեն, չեն լսել, որ Շահրամանյանը ընտրվել է Սահմանադրության եւ գործող օրենքների համաձայն, իսկ Արցախի նախագահի պաշտոնին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Սամվել Բաբայանը։

Ի դեպ, Հակարիի կամուրջից Հ1-ի տաղավարում հայտնված Ս․ Բաբայանը առիթը բաց չի թողնում չարախոսելու Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին ու զուգահեռ իրեն բանակցող կարգելով ու հրապարակային ինքնառաջադրվելով որպես Հայաստանում կազմակերպվող արցախահայերի առաջնորդ։

Եվ, այնուամենանիվ, քաղաքականությունը ոչ մարտ է առանց կանոնների, ոչ էլ՝ անբարոյականության մրցավազք։ Չեմ պատկերացնում, որ տղամարդ կամ մարդ կոչվելու իրավունք ունի այն հայը կամ առհասարակ մարդը, ով կարող է այս պահին չարախոսել Բաքվի բանտերում կեղեքվող Արցախի խորհրդանիշերի վրա, մարդկանց վրա, ովքեր հնարավոր սայթակումների կողքին հաղթանակներ ու արժանապատվություն են տվել Արցախի հողին, հայությանը։

Իսկ Ա․ Բաբաջանյանը գերազանցեց ինքն իրեն՝ պնդելով, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր Հայաստան գալ բժշկական ուղղաթիռով, բայց գերադասեց մերժել․․․

Ասեմ, որ ստի եւ երեսպաշտության էս հիստերիային անգամ Պետրոսը չդիմացավ․ երեք անգամ տրամաբանական հունի մեջ դնելու անհաջող փորձից հետո, հաղորդումն ավարտվեց 21-րդ րոպեում։

Իսկ իշխանական պրոպագանդիստները շարունակում են հիստերիկ ստով եւ կեղծիքով, շանտաժով ու ատելության խոսքով, 30 արծաթով քայքայել ամեն բան, սոդոմացնել ու աճուրդի հանել Երկիրը…Ձեր հիստերիան սեղմվող օղակի նշան է․ հաստատ», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ։



Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода