Iravunk.com | ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՆՎԱԳՈՒՄ»
Բագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն Շարժման Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակ Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ով չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. Կոպիրկին ՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակին ԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը» Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում «Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՆՎԱԳՈՒՄ»

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՄ  ՆՎԱԳՈՒՄ»

 

Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն- տնակներում:

Դեռևս 3 տարի առաջ գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը նկարելով վագոններում բնակվող ընտանիքներին դեկտեմբերի 7-ը հայտարարեց «ամոթի օր», որն էլ լայն արձագանք գտավ այն բանից հետո, երբ լուսանկարներով պատրաստված հոլովակները տեղադրվեցին բրիտանական կայքերից մեկում: լուսանկարիչը Գյումրու անօթևանների համար 13 բնակարան ձեռք բերելու նպատակով սկսեց բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր, որի իրագործման համար անհրաժեշտ է հավաքել 120 հազար ֆունտ ստեռլինգ:  Եվ, այսօր այդ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել, որի պայմաններից մեկն էլ այն է , որ եթե մինչև վերջնաժամկետը՝ մարտի 20-ը չհավաքվի անհրաժեշտ գումարը, ապա ողջ հավաքված հասույթը կսառեցվի և հետ կուղարվի: Եվ որպեսզի այն ավելի մեծ արձագանք ունենա,   սեփական նախաձեռնությամբ ծրագրին միացավ նաև աշխարհահռչակ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանն իր յուրօրինակ ու աննախադեպ համերգով:

Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասը թերևս Գյումրու ամենալքված ուամենացեխոտ վայրն է: Իսկ այսօր, ժամեր առաջ այդ թաղամասի Սավոյան փողոցի 227/269 տնակի բակում կայացավ Տիգրան Համասյանի համերգը:  Այն տեւեց մոտ մեկ ժամ, հնչեց նաեւ նոր ստեղծագործություն. Տիգրանը երբեմն հաղորդակցվում էր հանդիսատեսի հետ ու խոսում գյումրեցու բարբառով: Չնայած մեծ թվով մարդկանց ներկայությանը՝ ջազ դաշնակահարի ելույթի ժամանակ ամայի դաշտում քար լռություն էր, նրա երկրպագուները ուղղակի վայելում էին նրա կատարումները:

Համերգի ավարտին գյումրեցի աշխարհահռչակ ջազ երաժիշտը պարգեւատրվեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ոսկե մեդալով:

«Հաշվի առնելով  ջազային եւ հայ հոգեւոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած զգալի ներդրումը, միջազգային հեղինակությունը եւ համբավը, անսահման նվիրվածությունն իր ծննդավայր Գյումրիին եւ գյումրեցիներին, հայրենի քաղաքը միջազգային մրցույթներում ու փառատոներում հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդը, ինչպես նաեւ մարդասիրական բարեգործական ակտիվ գործունեությունը՝ որոշում եմ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանին պարգեւատրել Գյումրիի քաղաքապետի ոսկե մեդալով»,-նշված էր ընթերցված ուղերձում:

Լրագրողների հետ զրույցում Համասյանը նշեց, որ այս պահին 13 ընտանիքի են փորձում օգնել, հույս ունեն՝ բոլորին էլ կկարողանան օգնել:

«Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ ռեպերտուար է ընտրված, կարևոր է, թե ինչ զգացողությամբ եմ նվագում: Ճիշտն ասած, մտածում էի՝ ամբողջովին նոր ռեպերտուար նվագեմ, քանի որ նոր տներ ստանալու հետ գործ ունենք, բայց միաժամանակ, քանի որ չէի ուզում ինչ-որ համպատրաստի բան լիներ, որոշեցի, որ և՛ նոր, և՛ հին ստեղծագործություններ լինեն»,-ասաց Տիգրան Համասյանը:

Իսկ Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ ասաց. «Տիգրան ջան, շնորհակալություն, որ դու կաս: Կարծում եմ` այսօրվա քո երաժշտության ելեւէջները ամբողջ աշխարհին մի անգամ եւս ասում են, որ Գյումրին կա եւ Գյումրին հավերժ է»,-շեշտեց  փոխքաղաքապետը` կոչ անելով աշխարհասփյուռ հայերին միանալ դրամահավաքին:

Նշենք, որ այստեղ՝ Երևանում, Հայկ Բարսեղյանի մտահաղացմանը միացել են «Երևանը Գյումրիի կողքին է» նախաձեռնության անդամները: Նրանք  փետրվարի 28-ին ժամը 17;00-ից մինչեւ 21; 00 Հյուսիսային պողոտայում անցկացնելու  են դրամահավաք:  Նախաձեռության անդամները դիմել են բոլոր պաշտոնյաններին ու սպասում են պատասխանի:

Կազմակերպիչները մշակել են բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր. բացի ընթացիկ դրամահավաքից՝ մոտ օրերս կազմակերպվելու է  բարեգործական աճուրդ, ուր վաճառքի կհանվեն հայ անվանի մարդկանց անձնական իրերը: Ի դեպ՝ Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները, Հենրիխ Մխիթարյանն ու շատ ճանաչված մարդիկ միացել են աճուրդին: Աճուրդի կհանվի նաև Տիգրան Համասյանի վերնաշապիկն, իր իսկ ստորագրությամբ:


 

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ



Բագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода