Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը
ՀասարակությունԱպրիլի 28-ին՝ Երեւման Սուրբ Խաչի տոնին, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման 22-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ եւԱրագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:
Մասունքարանն եկեղեցում կմնա մինչեւ ժամը` 16:30:
Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի եւ հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը