Iravunk.com | Մի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. Իսրայելյան
Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավոր Ըստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկան Քաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. Կանչ Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը Ով է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանը Այսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաք Արևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. Պուշիլին ԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ

Մի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. Իսրայելյան

Տեսանյութեր

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է լուրերն այն մասին, որ մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: «Այո, դա իրոք այդպես է»,- այսպես է արձագանքել նա` ի պատասխան ճեպազրույցի ժամանակ հնչած համապատասխան հարցի, բայց այլ մանրամասներ չի նշել։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպության ղեկավար ԱՆԱՍՏԱՏ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՎԵԼ Է ՈՉ ԻՐԵՆՑ ՄԵՂՔՈՎ»

— Արդեն իսկ տարբեր մեկնաբանություններ կան` Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրս գալու հետ կապված: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է սա նշանակում:

— Ռուս խաղաղապահների Արցախում հիմա լինելն այդքան կարեւոր չէր` արցախահայության այնտեղից ամբողջովին դուրս գալուց հետո: Այն առաքելությամբ, որով ռուս խաղաղապահները մտել էին Արցախ, խոչընդոտվել է եւ չի իրականացվել ամբողջովին, բայց ոչ իրենց մեղքով:, Չմոռանանք, որ Հայաստանի իշխանության կողմից արձանագրվեց, թե` ճանաչում են ադրբեջանական տարածքային ամբողջությունը` Արցախով հանդերձ: Պետականորեն այս մոտեցումը ՀՀ իշխանությունների կողմից արդեն հնարավորություն չտվեց ռուս խաղաղապահներին` իրենց հետագա շարունակական գործողությունների համար: Բայց եկեք չվռազենք` ռուսների դուրս գալու հետ կապված մտքեր արտահայտել:

— Ի՞նչ նկատի ունեք, կարծում եք` դեռ հնարավո՞ր է իրադարձությունների անիվն այլ ուղղությամբ պտտել:

— Այս տարածաշրջանում արդեն լարվածության ուրիշ օջախներ են բռնկվում: Առաջին հերթին նկատի ունեմ Իրանի եւ Իսրայելի միջեւ առկա կռիվը: Ի վերջո, այդ կռիվը եթե ոչ այսօր, ապա վաղը լինելու է: Ընդհանրապես, ես համարում եմ Իսրայելին Ադրբեջանի հանցակիցը` 44-օրյա պատերազմի ժամանակ: Քանի որ Իսրայելը սատարել է Ադրբեջանին, վերջինս ունի պարտք` Իսրայելի առաջ: Այս համատեքստում տեսնում եմ հեռանկարում ավելի լուրջ բախումներ, իսկ ռուս խաղաղապահների Արցախից դուրս գալը հիմա մի քիչ մտածելու տեղ է թողնում: Դրա համար էլ ասում եմ` մի՛ վռազեք, այլ երկների ղեկավարները ավելի հեռատես են` համեմատած Հայաստանի հանրապետության ղեկավարի հետ, որը մի օրվա մասին է մտածում, իսկ վաղվա օրվա մասին չի մտածում: Այնպես որ, կարծում եմ` Արցախի հարցը շարունակություն դեռ ունենալու է: Արցախի հիմնախնդիրը փակված չէ, եւ այս մասին իրենց ելույթներում ու մեկնաբանություններում փաստում նաեւ ռուսաստանյան տարբեր քաղաքագետներ, դիվանագետներ:

«ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԻՆ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀՈՂԵՐԸ»

— Այնուհանդերձ, որոշ շրջանակներ մեղադրանքների սլաքներ են ուղղում, թե ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Արցախից: Որքանո՞վ է տեղին նեղսրտելը դրանից` հայաստանյան իշխանության «Արցախն Ադրբեջան է» թեզից եւ Արցախի հայաթափումից հետո:

— Այստեղ ամենամեծ մեղավորությունը Հայաստանի Հանրապետության իշխանությանն է, մասնավորապես` մեղքը ՀՀ ղեկավարի հնչեցրած մտքերն են: Մենք պատմության մեջ չենք ունեցել ղեկավար, որ Արցախը երբեւէ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ կամ Ադրբեջանի տարածք: Մինչդեռ այսօր այդ ամենը նա կրկնում է ՀՀ սահմանամերձ շրջանում, ինչպես, օրինակ, նույն Ոսկեպարում ասում է, թե սահմանամերձ գյուղը պետք է տրվի Ադրբեջանին, որովհետեւ իրենց տարածքն է: Սա ինչպե՞ս հասկանա մեր հազարամյա պատմություն ունեցող ազգը: Աննորմալ տրամաբանություն է, որ ընդամենը հարյուր տարվա պատմություն ունեցողին մենք այսօր զիջում ենք մեր հազարամյա հողերը եւ ասում` ձերն է:

— Պարոն Իսրայելյան, շարունակում է լարված մնալ իրավիճակը Ոսկեպարում: Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

— Նույն պայմանավորված ծրագիրն է, ինչպես Արցախը հանձնվեց: Այսօր նույն կերպ փորձում են հանձնել Տավուշի գյուղերը: Բայց հասունացել է մի իրավիճակ, որ ընդհանրապես չպետք է թողնել, որ այսպես շարունակվի: Մեր խնդիրն այդ տեսակ մարդն է, որը նստած է երկրի ղեկավարի աթոռին: Արդեն չգիտեմ էլ ինչպես անվանեմ, որովհետեւ չի էլ վիրավորվում եւ վիրավորանքները համարում է նորմալ: Ուրիշներին մեղադրել պետք չէ` ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արեւմուտքին, էլի եմ ասում` մենք խնդիր ունենք երկրի ղեկավարի հետ, որին օգտագործում են, որովհետեւ ինքն իրեն այդպես է դրսեւորել: Ընդհանրապես, հետագա գործողություններից ես դրական սպասելիքներ չունեմ` մինչեւ տեղի չունենա իշխանափոխություն, եւ այս մարդը չհեռանա իշխանության գլխից` իր պես մտածող բոլոր իշխանավորներով հանդերձ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода