Iravunk.com | Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան
Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման Հովհաննիսյան Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում Որ դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկում Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Ֆարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիների Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) 2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում է Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)

Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓՐԿՕՂԱԿ ՉՈՒՆԻ, ՈՒՆԻ ՄԻԱՅՆ «ՌՈՒՊՐ»

— Ի՞նչ է այսօր կատարվում Ռուսաստանի շուրջ, ի՞նչ է հետապնդում Արեւմուտքը եւ այս համատեքստում ի՞նչ վտանգներ կան Հայաստանի համար:

— Ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, որը վերածվեց հավաքական Արեւմուտք եւ Ռուսաստան առճակատման, հիմնական նպատակը, որը հետապնդում է Արեւմուտքը Ռուսաստանին տնտեսապես ծնկի բերելն է: Տնտեսական աննախադեպ սանկցիոն ճնշման ողջ նպատակը Ռուսաստանին ստրատեգիական պարտության մատնելն է: Ուստի՝ Ռուսաստանը պետք է փորձի դիմագրավել այդ սպառնալիքին, իսկ դիմագրավման ճանապարհներից մեկը, եթե ոչ գլխավորը, իր արտաքին տնտեսական վեկտորը դեպի Աֆրիկա, Միջերկրական ծովի երկրներ, Հնդկական օվկիանոսով դեպի հարավարեւելյան Ասիայի երկրներ ուղղելն է: Ռուսաստանի համար ստրատեգիական կարեւորության այդ խնդրի լուծման գործում, պարագաների բերումով, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան այս փուլում ունեն աննկարագրելի կարեւորություն: Սա է պատճառը, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն կաշկանդված է ռազմավարական գործընկերության պայմանագրով նախատեսված անվտանգային ողջ փաթեթի ծավալով Հայաստանին աջակցություն ցույց տալու խնդրում: Դա է պատճառը, որ Ռուսաստանը փորձում է ներկայանալ, որպես անաչառ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, թեեւ այդ առումով էլ հայ հասարակության մոտ կարող են առաջանալ հիմնավոր պրետենզիաներ Ռուսաստանին: Սակայն, վերջին հաշվով, եթե փորձենք անաչառ վերլուծել ստեղծված իրավիճակը, ապա ամենածանր պայմաններում մեզ ‹‹փրկօղակ›› կարող է նետել միայն Ռուսաստանը: Բանն այն է, որ այսօր, թե՛ Ռուսաստանը եւ թե՛ հավաքական Արեւմուտքը Ադրբեջանի վրա ունեն միայն քաղաքական ազդեցության լծակներ: Ընդ որում, հանուն արդարության հարկ է փաստել, որ Ադրբեջանի վրա Արեւմուտքի քաղաքական ճնշման միջոցները, երբեմն, ավելի արդյունավետ են: Օրինակ՝ Եվրախորհրդարանի վերջին բանաձեւը կարելի է որակել որպես Ադրբեջանին ներկայացված ‹‹դեղին քարտ››: Եվ թեպետ միանգամայն հասկանալի է, որ Եվրախորհրդարանի բանաձեւերը իրականում ռեալ քաղաքականության վերածվելու քիչ շանս ունեն, քանի որ ունեն խորհրդատվական բնույթ, բայց դրանով հանդերձ այդ բանաձեւերը ստեղծում են քաղաքական որոշումներ կայացնելու համար բարենպաստ միջավայր եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չի կարող այդ բանաձեւերի հետ հաշվի չնստել: Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար կարեւոր է շարունակել մնալ Եվրամիության համար էներգետիկայի կամ գազամատակարարման ոլորտում ամենագլխավոր գործընկերներից մեկը: Սա Ադրբեջանի համար կենսական կարեւորության խնդիր է, եւ հետեւաբար նա ստիպված է հաշվի նստել Եվրախորհրդարանի բանաձեւերի հետ: Հենց սրանում է Արեւմտյան քաղաքական ճնշումների արդյունավետությունը: Ադրբեջանի վրա քաղաքական ճնշման համանման գործիքակազմ կարող է կիրառել նաեւ Ռուսաստանը: Իրականում այնպես չէ, որ Ռուսաստանը միակողմանի կախված է Ադրբեջանից: Ադրբեջանը նույնպես բազում թելերով կապված է Ռուսաստանի հետ՝ պայմանավորված տնտեսության առանձին սեկտորներում ռուսական ներդրումներով, էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցությամբ, որպես արտահանման մատչելի շուկա եւ վերջապես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Տնտեսության ոլորտում ռազմավարական կարեւորության երկուստեք փոխշահավետ ծրագրեր են իրականցվում նաեւ Թուրքիայի հետ: Բայց այս ամենի պարագայում անգամ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը կարծես գերադասում է թուրք-ադրբեջանական զույգի հանդեպ վարել ավելի շրջահայաց քաղաքականություն, քանի որ համագործակցությունը նշված զույգի հետ անհրաժեշտ է Արեւմուտքի կողմից կործանարար սանկցիոն ճնշմանը դիմագրավելու, ուստի եւ ռազմավարական պարտությունից խուսափելու համար: Գլխավորապես, այս հանգամանքներով պետք է բացատրել Ռուսաստանի կաշկանդվածությունը Հարավային Կովկասում իր բացարձակ աշխարհաքաղաքական ազդեցությունը պահպանելու խնդրում: Բայց նույնիսկ այդ պարագայում, եթե Հայաստանում պետականությունը հայտնվի ակնհայտ կործանարար սպառնալիքների տակ, ապա գործնականում կամ, ինչպես հիմա տարածված է ասել, գետնի վրա մեզ փրկօղակ նետել կարող է, կրկնում եմ՝ միայն Ռուսաստանը, ընդ որում` ոչ թե հայերիս հանդեպ սիրուց դրդված, այլ բացառապես սեփական ռազմավարական շահերով պայմանավորված: Արեւմուտքը փրկօղակ չունի, նա ունի միայն «ռուպր» (բարձրախոս): Սա է իրականությունը, ինչը պետք է հասկանանք: Անվտանգության ոլորտում մեջքով շուռ գալ դեպի Ռուսաստանը եւ դրա անունը դնել դիվերսիֆիկացիա, առնվազն մանկամտություն է: Իշխանություններն այլեւս բաց գնում են անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը մերժելու ճանապարհով՝ փոխարենը հանրությանը որեւէ լուրջ ինստիտուցիոնալ այլընտրանք կամ երաշխիք չառաջարկելով: Սա հղի է լուրջ վտանգներով: Այդ հակառուսական քաղաքականությունը խորացավ հատկապես մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Փաշինյանի հանդիպումներից հետո:

«ՀԱՊԿ-Ը ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿԵԼ ՈՐՊԵՍ ԵՐԵՔ ՌԵԳԻՈՆՆԵՐԻ ՄԻԱԿՑՈՒՄ»

— Պարո՛ն Հարությունյան, Հայաստանը բացեիբաց խոսում է նաեւ կոնկրետ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այս ամենը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

— Անհրաժեշտ է նշել, որ ՀԱՊԿ-ը ձեւավորվել է 1992թ.-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ` որպես հետխորհրդային տարածքում իր ռազմաքաղաքական ազդեցության ապահովման ինստիտուտ: Այդ կառույցի միջոցով ՌԴ-ն ստանձնել էր ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին սպառնալիքների չեզոքացման կազմակերպման պարտավորությունը՝ անդամ պետությունների պաշտպանական կարողությունները այդ նպատակին ծառայեցնելու գործը համակարգելու միջոցով: Անդամակցել ՀԱՊԿ-ին Հայաստանի համար նշանակում էր սեփական նպաստը բերել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության խորացմանը: Մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք ոչ նրա համար, որ մեր անվտանգության խնդիրներում սպասելիքներ ունեինք, ասենք, Կենտրոնական Ասիայի երկրներից: Ո՛չ, անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ մենք նպաստել ենք Ռուսաստանի ռազմաքաղաքական հեղինակության ու ազդեցության ամրապնդմանը: Հետեւաբար մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները: Ղրղզստանը կոնֆլիկտ ունեցավ Ուզբեկստանի հետ կամ բոլորովին վերջերս Տաջիկիստանի հետ: Նշված դեպքերում կոնֆլիկտի կարգավորմանը ՀԱՊԿ-ը չմասնակցեց: Բոլորն էլ հասկանում էին, որ ՀԱՊԿ միջամտությունը տվյալ դեպքերում ավելի շատ խնդիրներ էր առաջացնելու, քան նպաստելու էր կոլեկտիվ անվտանգության ամրապնդմանը: Այդ կնճիռները փորձեց կարգավորել Ռուսաստանը, որպես այդ տարածաշրջանում ազդեցիկ աշխարհաքաղաքական դերակատար: Գործնականում ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել որպես երեք ռեգիոնների միակցում՝ կենտրոնական ասիական, հարավկովկասյան եւ արեւմտյան շրջանը՝ ՌԴ արեւմտյան շրջաններ եւ Բելառուս: Այս ենթատարածքներում պետությունների անվտանգության սպառնալիքները որակապես միմյանցից տարբերվում են: Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգային սպառնալիքնեը բոլորովին այլ են, մեզ համար բոլորովին այլ, Բելառուսի համար՝ այլ: Տարբեր են ոչ միայն սպառնալիքները, տարբեր են նաեւ այդ սպառնալիքների հնարավոր հետեւանքները: Եթե Կենտրոնական Ասիայի երկրներում ենթադրենք այդ անվտանգային սպառնալիքների իրացման պարագայում խնդիրը կարող է ավարտվել իշխանափոխությամբ, Հայաստանի պարագայում վտանգված է մեր պետականությունը: Սրանք տարբեր բաներ են: Եվ որքանով մենք ենք անտարբեր Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի արտաքին սպառնալիքների նկատմամբ, նույնչափ էլ նրանք են մեր հանդեպ անտարբեր: ՀԱՊԿ-ից պահանջել այն, ինչը օբյեկտիվորեն չի կարող անել, նշանակում է գնալ միտումնավոր ՀԱՊԿ-ի հետ հարաբերություննեը փչացնելուն: Գնալ ՀԱՊԿ-ին հավելյալ պահանջներ ներկայացնելու ճանապարհով՝ հանգեցնելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցմանը կամ վատթարացմանը, նույնն է, որ ձեռնոց են նետում Ռուսաստանին, հարվածում նրա աշխարհաքաղաքական հեղինակությանը: Արդյո՞ք դա արդարացված է, նույնիսկ եթե մենք ունենք մեր գործընկերոջը պրետենզիաներ ներկայացնելու օբյեկտիվ հիմքեր: Կարծում եմ՝ պատասխանն ավելի քան երբեւէ ակնհայտ է, այն էլ այսօր, երբ Ռուսաստանն ինքը հայտնվել է իր ինքնությանը եւ ինքնիշխանությանը ուղղված էքզիստենցիալ սպառնալիքների տակ: Դա չի նշանակում հանուն Ռուսաստանի անվտանգային շահերի զոհաբերել մեր անվտանգությամբ: Բայց հենց այս բանական մոտեցումը ենթադրում է ռազմավարական գործընկերոջ հետ շիտակ եւ սեփական անվտանգային խնդիրների շուրջ երկուստեք մտահոգ, լուծումների փնտրտուքին ուղղված զրույց, այլ ոչ համագործակցության փաստացի մերժում: Չգիտեմ, թե մեր իշխանությունների նման քաղաքականությունը որքանով կարող է խնդրահարույց լինել Ռուսաստանի համար, բայց որ Հայաստանի համար այն կարող է լինել կործանարար՝ գրեթե համոզված եմ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода