2023 թվականի ամռանը Վասիլյանները նախաձեռնել են Թիկնիզյանի տեղափոխության բանակցությունների փուլը: ԹՈՓ-5 լիգաները ներկայացնող մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են եղել պաշտպանի ծառայություններով և կրկին Վասիլյանների ջանքերի շնորհիվ:
Կազմակերպվել է տեսակապ, որին մասնակցել են Վասիլյանները, Թիկնիզյանը, «Վերդերի» ղեկավարներից Յոհանես Յանսը, Կլեմենս Ֆրիտցը, ինչպես նաև գլխավոր մարզիչ Օլե Վերները:
Տեսակապի ընթացքում Թիկնիզյանը մեծ ցանկություն է հայտնել տեղափոխվելու «Վերդեր» և տվել է իր համաձայնությունը:
Այնուհետև «Վերդերի» ղեկավարները Վասիլյաններին հրավիրել են Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում «Թուլուզի» դեմ ընկերական խաղին, որտեղ պետք է տեղի ունենար բանակցությունների երկրորդ՝ հավանաբար եզրափակիչ փուլը:
«Վերդերը» տրանսֆերի համար նախապես հայտարարած 2,5 միլիոն եվրոն բարձրացրել է 3,2 միլիոն եվրո և պլյուս բոնուսներ, բայց անգամ դա չի բավարարել «Լոկոմոտիվին»: Արդյունքում բանակցությունները դադարել են:
Իհարկե այդ ընթացքում Արկադի և Արթուր Վասիլյանների անմիջական կապերի շնորհիվ շատ այլ ակումբներ նույնպես հետաքրքրված են եղել ձեռք բերել Նաիրի տրանսֆերը, բայց այդ ամենի մասին առայժմ չեմ ցանկանում խոսել...
Նկարում հայր և որդի Վսիլյաններն են «Վերդեր» - «Թուլուզ» ընկերական խաղի ժամանակ»,-գրել է Մելիքսեթյանը։