Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքին Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Իրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորները Իշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասին Երբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավոր Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան

Դպրոցական երեխա ունենալը եւս կյանքի երջանիկ փուլ է. Գնել Ուլիխանյան

Մշակութային

Նոր ուսումնական տարին առանձնահատուկ է Ուլիխանյանների ընտանիքի համար: ԱՄՆ տեղափոխված դերասան, շոումեն ԳՆԵԼ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ դուստրը՝ ՄԱԼՎԻՆԱՆ, առաջին դասարան կհաճախի Գլենդելում: Նրան առաջին անգամ դպրոց են ուղեկցել հայրիկն ու մայրիկը:

«ԱՂՋԿԱՍ ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ Է»

«Աղջիկս կհաճախի սովորական ամերիկյան դպրոց, բայց գլենդելյան այս դպրոցում բավականին շատ է հայկական ուղղվածությունը: Օրինակ, ուսուցիչների կեսից շատը հայեր են: Թեեւ աղջկաս ուսուցիչն ամերիկացի է, բայց այսպիսի ծրագիր կա այստեղ, որ երկրորդ դասարանից արդեն հնարավորություն կունենա դասերի կեսը նաեւ հայերեն անցնելու: Այսինքն՝ առաջին դասարանում հիմքը անգլերեն կդնի, բայց երկրորդ դասարանից ծրագրով նաեւ հայերեն կանցնի», - «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնեց Մալվինայի հայրիկը:

Դպրոցի ընտրության հարցում Ուլիխանյանների ընտանիքը մի քանի փաստ է հաշվի առել. «Առաջնայինը նկատի ենք ունեցել տարածքային առումով, թե որ դպրոցն է մոտ: Այստեղ, որտեղ դու ապրում ես, այդ տարածքի դպրոցն էլ պետք է գնա երեխան: Թեեւ հնարավորություն կար մի քանի դպրոցի միջեւ ընտրություն կատարելու, բայց մեր ընկերների կարծիքները հաշվի առնելով, վիզուալ դպրոցը հավանելով՝ ընտրեցինք հենց այս դպրոցը: Նախօրոք մի քանի անգամ գնացել ենք այնտեղ ու զգացել, որ կարելի է երեխային վստահել այդ դպրոցին»:

«ԾՆՈՂԸ ՆԱԵՎ ԿԱՐՈՂ Է ԱՎԱԳ ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ ԻՐ ԲԱԼԻԿԻ ՀԱՄԱՐ»

Ըստ հայրիկի, Մալվինան համակերպվել է դպրոց գնալու մտքի հետ. «Նոր ընկերներ, նոր աշխարհ, նոր ուսուցիչ… Այո՛, աղջիկս հաճույքով է գնում դպրոց: Ասեմ, որ այստեղ առաջին դասարանում այդպես ծանրաբեռնված չեն լինում երեխաները: Ավելի շատ խաղային ծրագրով են փորձում երեխաներին գրավել, հետաքրքրացնել իրենց ժամանակը»:

Անդրադառնալով դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ կապված ծնողական մտահոգություններին՝ Գնելն ասաց, որ թե՛ մտահոգությունները, թե՛ պատասխանատվությունը շատ մեծ է, մանավանդ օտար երկրում:

«Այդ մտահոգությունները շատը գալիս է հայի տեսակից, մենք ավելի շատ ենք կապված մեր բալիկների հետ, իսկ օտարներն ավելի թեթեւ են վերաբերվում, հանձնում են երեխաներին դպրոցին ու ուզում, որ նրանք ինքնուրույն դառնան: Իհարկե, ինքնուրույն դառնալուն ես էլ դեմ չեմ, բայց ծնողը նաեւ կարող է ավագ ընկեր լինել իր բալիկի համար ու տեղյակ լինել ամեն ինչից: Եվ, բնականաբար, օտար երկրում, օտար շրջապատում պետք է առաջնահերթ պահել հայի բոլոր սկզբունքները, ավանդույթները, որպեսզի երեխան հայեցի մեծանա: Համենայնդեպս, մենք այնպես ենք դաստիարակում մեր Մալվինային, որ իսկական թասիբով ու նամուսով հայուհի մեծանա: Վստահ եմ՝ այդպես էլ կլինի, ու կապ չունի, թե որ երկրում կամ որ դպրոցում է սովորում», - վստահեցրեց նա:

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼԸ ԵՎՍ ԿՅԱՆՔԻ ԵՐՋԱՆԻԿ ՓՈՒԼ Է»

Վերհիշելով իր դպրոցական տարիները՝ Գ. Ուլիխանյանը նշեց, որ դրանք իր ամենաքաղցր ու ամենաերջանիկ տարիներն էին:

«Ես երկու դպրոց եմ ունեցել. առաջին դասարան ընդունվել եմ մեր գյուղի դպրոցում, իսկ երկրորդ դասարանից արդեն տեղափոխվել եմ Երեւանի թիվ 17 միջնակարգ դպրոց: Բավականին ակտիվ աշակերտ եմ եղել, ավելի ճիշտ՝ մեր ամբողջ դասարանով ակտիվ էինք: Առիթից օգտվելով՝ ջերմ բարեւներ ու շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ուսուցիչներին եւ դպրոցական ընկերներին: Ասեմ, որ բոլորին կարոտել եմ», - շեշտեց Գնելը:

Զուգահեռներ անցկացնելով իր դպրոցական տարիների հայաստանյան եւ այսօրվա ամերիկյան կրթության միջեւ՝ արդեն դպրոցական երեխա ունեցող հայրիկը նշեց մի շարք տարբերություններ:

«Այստեղ դպրոցն ավելի փակ է ծնողի համար: Ես հիշում եմ, որ Հայաստանում ծնողը կարող էր գնալ երեխայի դասարան, երբ ցանկանար: Իսկ այստեղ դպրոցի առաջ երեխային հանձնում ենք եւ մեկ էլ գնում վերցնելու: Իրավունք չունենք պատերից ներս մտնել, գուցե սա ավելի շատ թերություն է կամ առավելություն, չգիտեմ: Ամեն դեպքում, կրթական ծրագիրը բավականին լուրջ է եւ երեք փուլով է իրականացվում՝ փոքրերի դպրոց, միջահասակների եւ ավագ դպրոց: Դրանից հետո նոր գնում են քոլեջ, ապա բարձրագույն ուսումնական հաստատություն: Քանի որ մենք էլ դեռ անփորձ ենք, առաջին անգամ ենք բալիկին դպրոց ճանապարհում, դպրոցի մասին շատ մանրամասների առաջին անգամ ենք ծանոթանում», - ասաց Գ. Ուլիխանյանը եւ առաջին դասարանի շեմին կանգնած բոլոր բալիկներին մաղթեց մեծ հաջողություններ ուսման մեջ:

«Երեւի, ծեծված խոսքեր ասեմ, բայց, իսկապես, մտնում են կյանքի մի նոր փուլ՝ գիտելիքի աշխարհ, որտեղ ամեն ինչ կա, եւ որտեղ ինքնուրույն են դառնում, նոր ընկերներ ու շրջապատ ձեռքբերում: Թող ծնողներն էլ վայելեն այդ տարիները, որովհետեւ դպրոցական երեխա ունենալը եւս կյանքի երջանիկ փուլ է», - «Իրավունքի» հետ զրույցում՝ ամփոփեց իր խոսքը թատրոնում, կինոյում ու հեռուստասերիալներում մի շարք դերեր կերտած դերասանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода