Iravunk.com | Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է. Վարդան Խաչատրյան
Փաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն Բաղդասարով Ինչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղ Փաշինյանը մեծ վախ է զգացել, որ հայաստանյան բուհերի ուսանողները միացել են բողոքի ակցիաներին. Արամ Գաբրիելյանով Ոչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն Բադալյան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասին Հայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ Միրզոյան ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասին

Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է. Վարդան Խաչատրյան

Մշակութային

«Իրավունք»-ը զրուցել է օպերային երգիչ-դերասան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող է:

— Ե՞րբ եք սկսել զբաղվել երաժշտությամբ։

— Նշեմ,որ դեռ փոքր տարիքից երաժշտությունը եւ հատկապես թատրոնը մեծ տեղ են զբաղեցրել իմ կյանքում, սերս շատ մեծ է եղել։ Հիշում եմ՝ երբ շատ փոքր էի, 4-5 տարեկան հասակում պարբերաբար արտաբերում էի` «օպերա» բառը, թեեւ չիմանալով եւ երբեւիցե լսած չլինելով։ Շատ հետաքրքիր եւ առեղծվածային է չտեսած, չլսած այդ երեւույթի մասին խոսելն ու ցանկանալը, եւ այդպես ծնողներիս խնդրեցի ինձ Օպերային թատրոն տանեն: Բայց, ի վերջո, առաջին անգամ ես ինքս գնեցի տոմս եւ գնացի ներկայացման։ Թատրոնի եւ երաժշտության հանդեպ սերը շատ մեծ էր, տանը, ավտոտնակում, ամեն հնարավոր տեղում ստեղծում էի թատերական բեմ եւ որոշ բեմադրություններ անում։ Այդ ամենը տեսնելով՝ մայրս որոշեց ինձ ընդունել Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոց։ Երկու տարի անց՝ կրթությունս շարունակեցի Ձայնի պահպանման դպրոցում, այնուհետեւ Չայկովսկու անվան դպրոցում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ, երջանկահիշատակ Միքայել Հովակիմյանի դասարանում: Ճանապարհը տարավ դեպի կոնսերվատորիա։ Այդ ճանապարհը ես տեսել էի դեռ երաժշտական դպրոցի 1-ին դասարանից։ Այժմ սովորում եմ կոնսերվատորիայում եւ վարպետության դասեր եմ վերցնում ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանից։

Ի՞նչ համերգներ, ներկայացումներ եք ունեցել, եւ առաջիկայում ի՞նչ է սպասվում։

— Համերգներով սկսել եմ հանդես գալ 2023 թվականից։ Առաջին համերգը  «Տաղարան» համույթի հետ էր, որին հաջորդեց ինձ համար շատ կարեւոր մի իրադարձություն, ստացա առաջարկ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանից՝ մարմնավորելու Օրփեոսի կերպարը «Գլյուկի Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերայում։ Դեբյուտը կայացավ իբրեւ օպերային երգիչ կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում, իսկ ներկայացման դիրիժորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը։ Ամիսների աշխատանքը տվեց իր պտուղները, շատ մեծ փորձառություն ձեռք բերեցի անվանի արտիստների հետ աշխատելով։ Այժմ սկսել եմ իմ ուժերով կազմակերպել համերգներ, որը հնարավորություն կտա ինձ եւ այլ սկսնակ երգիչների ներկայանալ, փորձ ձեռք բերել պրոֆեսիոնալ բեմում եւ, իհարկե, Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում ներկայացնել որակյալ երաժշտություն։ Առաջին համերգային ծրագիրը տեղի ունեցավ փետրվարի 27-ին Երեւանում, ծրագրում ներկայացվեցին հայ դասական երաժշտության գոհարները, համերգը ներկայացվեց նաեւ էջմիածնում: Դե իսկ մարտի 21-ին նաեւ Գյումրիում։ Առաջիկայում սպասվում են նոր համերգային ծրագրեր։

Որպես իր առաջին քայլերը սկսած արտիստ՝ ի՞նչ խնդիրների եք բախվում եւ դրանց լուծումը ինչպես ե՞ք պատկերացնում։

— Թերեւս մեծ խնդիրը, որին բախվում ենք, չունենալն է կազմակերպություն, որը կզբաղվի համերգների կազմակերպմամբ եւ հնարավորություն կտա երիտասարդ երգիչներին փորձ ձեռք բերել։ Կոնսերվատորիայի ուսանողների մեծ մասն ունի այդ խնդիրը: Եթե որոշ ուսանողների բախտը բերում է, տարին գոնե 1-2 անգամ դասարանական համերգով դուրս են գալիս բեմ: Սակայն միայն դասարանում երգելը քիչ է, երգիչը պիտի պրոցեսի մեջ լինի եւ բեմում թրծվի։ Քանի որ այսօր բացակայում է այդ կազմակերպությունը, թեպետ մեծ դժվարությամբ, որովհետեւ չունեմ ոչ մի ֆինանսավորում, ինքս փորձում եմ կազմակերպել պարբերաբար համերգներ եւ դուրս գալ բեմ։ Այսօր մեզ շատ անհրաժեշտ է այդ համերգային կազմակերպությունը։

— Որպես բուհի ուսանող` ի՞նչ կարծիք ունեք՝ կոնսերվատորիան ակադեմիական քաղաք տեղափոխելու վերաբերյալ:

— Կարծիքս կիսում եմ բուհի մյուս ուսանողների հետ։ Իհարկե, ողջունելի է, որ կառավարությունը մտածում է կրթության մասին, նոր ակադեմիական քաղաք է ստեղծում։ Բայց այդ ամենն ընդունելի կլիներ միայն այն դեպքում, երբ պահպանվեր հիմքը եւ առանց ոչնչացնելու արդեն 102 տարի ստեղծվածը, կառուցել նորը։ Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է, եւ ես, որպես կոնսերվատորիայի ուսանող, դեմ եմ կոնսերվատորիայի տեղափոխմանը, թե ինչու եմ դեմ, արդեն մանրակրկիտ ներկայացվել են պատճառները։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Փաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն ԲաղդասարովԻնչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓաշինյանը մեծ վախ է զգացել, որ հայաստանյան բուհերի ուսանողները միացել են բողոքի ակցիաներին. Արամ ԳաբրիելյանովՈչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն ԲադալյանԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասինՀայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ ՄիրզոյանՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասինՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. ԹովմասյանՀիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞...Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնենՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջևԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինԻ հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԻսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասինԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսելՎարչական տեռոր բուհերումՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԲագրատ Սրբազանը վարչապետի թեկնածու լինելու մասինԳեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինՄարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինՄայիսի 10-ի աստղագուշակՇաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըԲայրամովը մեկնել է ՂազախստանՊուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակելԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղԲագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակՎարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ Սրբազան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода