ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Դա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքին Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Իրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորները Իշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասին Երբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավոր Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև

Գազի ներտնային սպասարկման ցանցը պետական վերահսկողությունից դուրս է

Արխիվ 16-20

Hraparak.am-ը գրում է․

Ժամանակին «Գազպրոմ- Արմենիան» իր հսկիչների վրա ներքին կարգով «պլան» էր դնում, պահանջում էր, որ նրանք որոշակի թվով գազի ներտնային խախտումների ու թերությունների արձանագրություններ կազմեն: Դեպքեր են հայտնի, երբ պահանջված արձանագրություններ չբերելու համար աշխատողներին աշխատանքից ազատել են: 

«Գազպրոմ-Արմենիայի» ղեկավար Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո հսկողությունը ներտնային սպասարկում իրականացնող ընկերության՝ «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի նկատմամբ թուլացել է: Նման «պլաններ» էլ չկան, սակայն հակառակ ծայրահեղության հետ գործ ունենք: «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի մասնագետները հազվադեպ են այցելում բաժանորդներին: Թերեւս միայն այն դեպքերում, երբ նրանցից ահազանգեր են ստանում: Սեփական նախաձեռնությամբ նրանք գրեթե չեն այցելում, չնայած նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նշվում է, որ աշխատողները պարտավոր են «իրականացնել շինությունների եւ գազասարքերի տեխնիկական վիճակի զննում, ծխաօդատար ուղիների քարշի ստուգում, գազասարքերի կարգաբերում, ապահովել եւ հսկել գործող նորմատիվային-տեխնիկական ակտերի պահանջները, համապատասխան գազասպառիչ համակարգերի անվտանգ շահագործումը, բնակիչ-բաժանորդների անվտանգության, տեխնիկայի կանոնների հրահանգավորումը եւ այլն, իրականացնել իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ»:

Ռայնիսի 1 հասցեում օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունը, որի պատճառը, ըստ նախնական վարկածի, բնական գազի արտահոսքն է եղել, վերջին, բայց ոչ միակ ողբերգությունն էր, որը տեղի ունեցավ թերի հսկողության արդյունքում: Հիշեցնենք․ կա մեկ զոհ՝ 56-ամյա Արթուր Ղազարյանը: 
 Այսպիսի ողբերգություններից ամենասարսափելին 2019 թվականի նոյեմբերի 16-ի դեպքն էր: Նոր Հաճնում շմոլ գազի թունավորումից մահացավ Ժաննա Սիմոնյանը՝ իր 4 թոռներով: Երեխաների հորեղբայրն էր առավոտյան գնացել մոր տուն եւ հայտնաբերել դիակները: Աղջիկները սենյակում են եղել՝ տատիկի հետ գետնին ընկած, իսկ տղաների դիակները՝ լողասենյակում: 

Այս գործն այսօր դատարանում է: Ամբաստանյալի աթոռին «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության փականագործ Ռոստոմ Հայրապետյանն է: Դեպքից 5 ամիս առաջ՝ հունիսին, նա այցելել էր տատիկի տուն՝ Իսահակյան փողոցի 2-րդ շենք, ստուգել նրա գազի համակարգը եւ ոչ մի խախտում չէր արձանագրել:

60 տարեկան տեսուչին է մեղսագրվում այն, որ նա մի քանի անգամ այցելել է տատիկի բնակարան, սակայն չի հայտնաբերել, որ նշված բնակարանի խոհանոցում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովմամբ տեղադրված գազի ջրատաքացուցիչի ծխահեռացման անցուղում այրման արգասիքները դուրս չեն մղվում մթնոլորտ, որ քարշ չկա, որ ջրատաքացուցիչի համար շահագործվող ծխաօդատար համակարգը չի համապատասխանում անվտանգության կանոններին:
Փաստորեն, ծխահեռացման ուղիները նախատեսված են եղել լոգարանում, սակայն այլ տեղով են միացումները եղել, եւ նման պայմաններում մոտ 9-10 տարի այս բնակարանը սպասարկվել է: Ռոստոմ Հայրապետյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը կարծում է, որ մեղադրանքն անհիմն է: Նա պնդում է, որ ծխատար խողովակի տեղը փոխվել է առանց գազի գրասենյակին տեղյակ պահելու: 

Ռայնիսի փողոցի պայթյունից հետո «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը երեկ  մոտավորապես նույնն էր ասում՝ որ գազի տարածքային գրասենյակի տեսուչի կողմից տվյալ շենքի բնակարանների ազդանշանային սարքերը ստուգվել են մեկ ամիս առաջ, եւ անխափանության վերաբերյալ ոչ մի արձանագրություն չի կազմվել: 
«Ընկերության կողմից սպասարկումն իրականացվել է յոթերորդ ամսին, ոչ մի արտահոսք եւ ապօրինություն չի նկատվել տվյալ հատվածում»,- ասել է նա «Սպուտնիկ Արմենիային»: Ստացվում է, կրկին բնակի՞չն է մեղավոր: Բայց մեղքից առավել այլ հարց է այսօր հետաքրքրում՝ ինչպե՞ս, ո՞վ է հսկում «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությանը, արդյոք Ռայնիսի փողոցի ողբերգությունը չի՞ կարող կրկնվել, որքանո՞վ ենք ապահովագրված նման դեպքերից: 

Այս հարցերը փորձեցինք ուղղել քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին, որը հիմնական վերահսկողն ու վերահսկողության պատասխանատուն է: Սակայն մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ արձակուրդում է, Արցախից նոր է վերադառնում եւ դեռ մանրամասն չի ուսումնասիրել դեպքը: 
«Ծանոթանամ, հասկանամ՝ ինչ է եղել, կասեմ: Ամեն դեպքում, քննություն է ընթանում: Հավանաբար, վարչապետի կողմից հանձնաժողով կստեղծվի, ինչպես արվում է նման դեպքերում, մեր հսկողության տակ, որովհետեւ տեսչական մարմինն է լիազոր մարմինը», - մեզ պատասխանեց Գեղամ Շախբազյանը: 

- Ինչպե՞ս եք վերահսկում «Էյ Ի Ջի սերվիսի» աշխատանքը: 

- Դա մեր վերահսկողությունից դուրս է: Հիմա այդ հարցերն ենք քննարկում, որպեսզի որոշենք, թե վերահսկողության մեխանիզմները ոնց են արվելու: 

- Այսինքն, ոչ ոք չի՞ հսկում նրանց: 

- Պատվիրատուն «Գազպրոմն» է համարվում, «Գազպրոմի» հսկողության տակ են, իրենք են վերահսկում:

- Բայց «Գազպրոմ-Արմենիան» մասնավոր հիմնարկ է, բա պետությունն ինչպե՞ս է վերահսկում, մենք ինչպե՞ս մեզ ապահովագրված զգանք նման դեպքերից: 

- Հիմա քննարկումներ ենք անում, որպեսզի ամփոփենք, բայց եկեք՝ ծանոթանամ, հետո ես սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին:

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/c3bb42bcac5bdefe6a2291198c2e1282



ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում«ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևՊատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ ՍրբազանՄեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից«Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի»Արսեն Զախարյանը կխաղա Եվրոպա լիգայում Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութԾեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներՀայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода