Մահացել է Արթուր Աբրահամի հայրը
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, հայտնելով որ մահացել է անվանի բռնցքամարտիկի հայրը.
«Խոր վշտով հայտնում ենք, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը:
Երևանում կայանալիք հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»:
«Իրավունքի» խմբագրական անձնակազմը ցավակցում է անվանի բռնցքամարտիկի ընտանիքին։