Կրակոցներ են հնչել Վայոց Ձորում
Մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաները տեղում պարզել են, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Վարդուշ Ա․-ի հետ Հերմոն բնակավայրի իրենց առանձնատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 60-ամյա Սիրեկան Բաբայանը բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին` պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հայհոյանքներ է հնչեցրել, և 2 անգամ կրակոց է արձակել, որից մեկը անմիջապես ոտքերի տակ, որը Վարդուշ Ա․-ին վնաս չի պատճառել, սակայն վերջինս ոստիկաներին հայտնել է, որ այդ ամենի հետևանքով իր մոտ առաջացել է վախի և տագնապի զգացողություն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։