ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ - 2024 ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ։
ՍպորտՄարտի 22-ին և 23-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Սամբոյի միջազգային» կենտրոնում կկայանա «Սամբոյի հիմնադիրների գավաթ» անունը կրող ավանդական մրցաշարը, որին սպասվում է 250 մարզիկ - մարզուհիների մասնակցություն Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Գերմանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ռուսաստանից և Հարավային Կորեայից։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ՌԴ մայրաքաղաք է գործուղել վեց մարզիկի. Դավիթ Հովսեփյան - 58 կգ, Կարեն Սարգսյան - 58 կգ, Արթուր Մանուկյան - 64 կգ, Դավիթ Աբրահամյան - 71 կգ, Ալեքսան Ստեփանյան - 78 կգ, Վահագն Չալյան - 88 կգ։ Մոսկվա են մեկնել նաև մրցավար Ազատ Անդրյանը, մարզիչներ Վովիկ Խոջայանը, Արմեն Ադամյանը:
Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ