Ուկրաինայի խոշորագույն` ԴնեպրոՀԷԿ-ը ոչնչացված է (Տեսանյութ, Ֆոտո)
ՄիջազգայինԱյս պահերին, հրթիռային հարվածից հետո, այրվում է ուկրաինայի խոշորագույն` ԴնեպրոՀԷԿ-ը:
ՀԷԿ-ը, որպես էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտ, ամբողջովին դուրս է եկել շարքից: Ոչնչացվել են բոլոր կամ գրեթե բոլոր մեքենայական բաժանմունքներն ու շլյուզային համակարգը։
Մասնագիտական գնահատումներով, ԴնեպրոՀԷԿ-ը չի կարող վերականգնվել տեսանելի ապագայում։
Սա աննախադեպ ծանր հարված է ուկրաինական էներգետիկային եւ ողջ երկրին: Նաեւ հաշվի առնելով, որ այս առավոտ հարվածներ են հասցվել ուկրաինական մյուս խոշոր կայաններին եւս: