Iravunk.com | Սկսեցին եկեղեցուց, անցան գիտությանը, հետո թատրոններին, հիմա էլ հերթը հասավ կրթությանը. ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Կուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Լքված հայեր, միացե՜ք. Ալլա Հակոբյան Գետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Արցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբ Ոսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ) «ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»

Սկսեցին եկեղեցուց, անցան գիտությանը, հետո թատրոններին, հիմա էլ հերթը հասավ կրթությանը. ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ:

Երեւանի պետական կոնսերվատորիայի պատմության հետ է կապված նաեւ Ձեր հոր` լուսահոգի Վահագն Ստամբոլցյանի անունը: 1966 թվականին Վահագն Ստամբոլցյանի ղեկավարությամբ կոնսերվատորիայում բացվել է երգեհոնի դասարանը: Այսօր կոնսերվատորիան ուզում են տեղափոխել Ակադեմիական քաղաք: Ի՞նչ եք կարծում` ներկա իրավիճակում, երբ ունենք տարածքների կորուստ, զոհեր, գերիներ, սա՞ է մեր երկրի առաջնային խնդիրը:

— Իհարկե՝ ոչ: Եվ խնդիրն այստեղ անգամ կոնսերվատորիան չէ: Եթե նայենք սրանց իշխանության գործունեության ժամանակագրությանը, պարզ կտեսնենք, որ ծրագրված գրոհ են տանում մեր ազգային ողջ մշակույթի բոլոր կարեւոր ոլորտների վրա: Սկսեցին եկեղեցուց, անցան գիտությանը, հետո թատրոններին, հիմա էլ հերթը հասավ կրթությանը: Ծրագրված ոչնչացնում են ազգային հիմնասյուները: Կոնսերվատորիայում կան թանկարժեք ստատիկ գործիքներ, որոնք չի կարելի տեղափոխել, կմեռնեն: Ձախ մասնաճյուղի վերանորոգման սկզբին երգեհոններից մեկը տեղափոխեցինք այլ տեղ՝ պայմանով, որ նորը կգնվի, իսկ աջ թեւի երգեհոնին կկպնենք միայն այն դեպքում, երբ տեղահանվածը կենդանի մնացած կլինի կամ նորը գնված: Բայց պարզվեց, որ նախարարության ունեցած մեկենասը հիվանդացել է, եւ պարզ չէ` կկարողանա՞ ֆինանսավորել, թե` ոչ: Այսինքն՝ կորցնելու ենք գործիքները, ըստ այդմ էլ՝ երգեհոնային դպրոցը: Բոլոր բուհերը վտանգված են, ամեն մեկն իր խնդիրներով: Այդ պատճառով էլ պիտի բոլորին ու միասին տեր կանգնենք: Ոչ մի ԲՈՒՀ չպիտի տեղափոխվի իր հստակ մտածված կենսական եւ էներգետիկ տարածքից: Շատ են ուզում՝ թող նորերը կառուցեն, բայց ո՛չ ավանդականները վերացնելու հաշվին:

ՀՀ կառավարության նիստում վարչապետն ասաց, որ ՀՀ-ում չկա ո՛չ հայկական, ո՛չ մասնավոր բուհ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ըստ Ձեզ, այս խոսքերի շարունակական ընթացքն ինչի՞ կհանգեցնի:

— Մեր ավանդական, պետական բոլոր բուհերն էլ բավականին բարձր մակարդակ ունեն` դեռ հնուց մնացած հրաշալի դասախոսական կազմով ու ավանդույթներով: Էդ ո՞վ է ասել, թե ինչ-որ բանի չեն համապատասխանում: Սովետից մնացած, անշուշտ, ոչ ամբողջապես, բայց այդ կրթական համակարգից կարեւորագույնը պահպանել ենք: Եվ շատ դեպքերում անգամ ավելի լավն են, քան իր ասած միջազգային չափանիշներին համապատասխանող արտասահմանյանները: Անգամ Եվրոպայի շատ ու շատ կոնսերվատորիաների հետ համեմատած` մեր կոնսերվատորիան, եւ ոչ միայն, ավելի խորքային գիտելիքներ է տալիս: Նորից պիտի կրկնեմ՝ ոչ մի դեպքում չպիտի թույլ տանք այդ ծրագրերի իրագործումը: Դա կլինի անդառնալի կորուստ ողջ կրթական համակարգի համար:

Մի՞թե մշակութային արժեք ունեցող բուհական շենքերն են խանգարում լավացնելու կրթության որակը:

— Սրանք խնդիր չեն դրել կրթության որակ բարձրացնելու, այլ կուրերեն կամ գիտակցված իրականացնում են դրսից հրամցված ապազգային ծրագրեր: Ի՞նչ են իրենցից ներկայացնում բուհական քաղաքները, որոնք կառուցվում են տարբեր երկրներում: Դրանք ուսանողությանը կտրում են իրենց տներից, ծնողների եւ հասարակության հսկողությունից: Ինչ ուզեն, կարող են հրամցնել երիտասարդներին, եւ մենք չենք կարողանա ժամանակին վերահսկել դրանք: Կրթական քաղաքականացված ծրագրերից սկսած՝ վերջացրած, ասենք, գենդերային, սատանայական սեկտաներից ու «եղբայրություններից»: Դրանց աղմկահարույց օրինակներն ունենք անգամ աշխարհի ամենահայտնի հաստատություններից, մինչեւ անգամ դատական պրոցեսներից: Հօգուտ այդ համակարգի` ինչ օրինակներ էլ որ բերեն, միեւնույնն է, չեն համոզելու, որ հինը վերացնել է պետք: Իսկ սրանք հենց հին կրթական համակարգն են ոչնչացնում: Դե ձեռքի հետ էլ այդ շենքերի վրա թաթ են դնում:

Առհասարակ, այսօր ի՞նչ է արվում ազգային մշակույթն էլ ավելի զարգացնելու համար:

— Ազգայի՞ն...ազգային ամենինչը սրանց համար ատելի է: Հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը բուհերում ոչ պարտադիր դարձրին, Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցներից հանեցին, բայց տեղը գենդերային կրթություն են ուզում խցկել, մեր պատմությունն են սրանք անգամ խմբագրում` հօգուտ մեր թշնամիների, ոչնչացրին Գիտությունների ազգային ակադեմիան իր լաբորատորիաներով, փակեցին «Բրյուսովը»,  «Գոյ» թատրոնը, որտեղ Նժդեհ ու Չարենց էր ներկայացվում, «Ակունք» ազգագրական խմբին, որը հիմա աշխատում է ամենաազգային  «Սասնա ծռեր» էպոսի բեմականացման վրա, զրկել են տարածքից, մոտիկ-ծանոթի մոտ են փորձեր անում ...Ախր, ո՞րը ասեմ...

— 1994 թվականից աշխատել եք Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես երգչուհի եւ դասավանդել վոկալ-ոճաբանություն: Մասնագետի աչքերով, երբ նայում եք Հայաստանի այսօրվա երգարվեստի ներկայացուցիչներին, ի՞նչ եք տեսնում:

— Մեր ազգը բնությունից օժտված է լավ ձայներով: Ունենք շատ լավ երգիչներ, բայց խնդիրը երգացանկն է: Գրեթե չեն գրվում որակյալ երգեր՝ դրանց մեծամանության մեղեդիները արաբաթրքական են, բառերը՝ խայտառակ անգրագետ: Ես չեմ կարող մեղադրել երգիչներին, նրանք կատարածուներ են՝ ինչ ֆինանսավորում են, այն էլ ներկայացնում են: Մի խումբ մտահոգներով դիմել էինք մշակույթի նախկին նախարարին եւ պետության աջակցությամբ նոր, որակյալ երգերի ստեղծմանն էինք անցել, որոնք պիտի թե՛ սկավառակի տեսքով, թե՛ ռեստորաններում եւ եթերներում հնչեին, որպեսզի կամաց-կամաց մաքրեինք եղած աղբը: Բայց սրանք եկան, եւ այդ ծրագիրը դադարեցրին: Դիմեցինք բոլորով՝ հրաժարվեցին: Ես անձամբ այդ հարցով եւս մեկ անգամ էլ դիմել եմ, ասացին՝ նախարարությունը չի կարող իր վրա վերցնել մենեջերի պարտականությունը: Պիտի շեշտեմ, որ հեղինակներս աշխատում էինք այդ ծրագրի վրա անվարձահատույց: Մենք չէինք վարձատրվում, նախարարությունն իր վրա էր վերցրել միայն տարածման խնդիրները: Իսկ թեթեւ երաժշտական ոճերն ամենակարեւորն ու ազդեցիկն են, որովհետեւ երիտասարդությունը հենց դրանք է լսում, դրանց տակ պարում: Եվ հենց էդ այլանդակությամբ էլ դաստիարակվում են: Չէ՞ որ այդ երգերը մասսայական են եւ դաստիարակչական լուրջ ներգործություն ունեն:  Ես չգիտեմ մի ոլորտ, որտեղ մի նոր լավ բան է ստեղծվել, բայց եկած օրվանից քանդում ու վերացնում են: Այն աստիճան, որ անգամ նախկիններից զզվածներից շատերը երնեկ են տալիս նախկիններին: Պիտի արթնանանք անտարբերության թմբիրից, սրանց սրսկած բոլոր վախերից ձերբազատվենք եւ տեր կանգնենք մերին՝ ազգայինին... Այսօրվա հեղհեղուկ աշխարհում միայն հայի կեցվածքով ու նկարագրով կարող ենք կռվել ու հաղթել: Անաստվածը, տգետը, վախկոտը աշխարհի ամենահզոր զենքով անգամ պարտության է մատվա: Բայց մենք հաղթելու ենք, թե՛ սրանց, թե՛ արտաքին թշնամուն: Ու թող ոչ մեկը չկասկածի: Զի Աստված ընդ մեզ է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода