ԱԺ-ն ՔՊ-ականների 57 կողմ ձայներով վավերացրեց կապիտուլյացիայի տարրեր պարունակող համաձայնագիրը
ՆերքաղաքականՀՀ ԱԺ-ն ՔՊ-ականների 57 կողմ ձայներով վավերացրեց կապիտուլյացիայի տարրեր պարունակող «Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը: Եվ դա ի տես այն բանի, որ ՀՀ արդարադատության նախարարությունն իր եզրակացության մեջ հստակ նշել էր, որ համաձայնագրի որոշ հոդվածներ հակասում են ՀՀ օրենսդրությանն ու միջազգային իրավունքին», - գրել է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռ. Մարգարյանը զգուշացրել էր, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվում ԵՄ դիտորդական առաքելության կողմից:
«Քանի օր է, ինչ ողջ քաղաքական ու հասարակական դաշտը քննարկում է Տավուշից գյուղերի հանձնման հարցը, ԱԺ-ն այսօր մեկնարկած նստաշրջանում քննարկելու եւ ամենայն հավանականությամբ՝ ՔՊ-ականների կողմ ձայներով վավերացնելու է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը, որն իր բնույթով ամոթալի կապիտուլյացիա է հիշեցնում:
Համաձայնագրով լայն լիազորություններ ու անձեռնմխելիություն է շնորհվում ԵՄ առաքելության անդամներին: Նրանց փոխադրամիջոցներն ու անձնակազմը Հայաստանի սահմանը հատելու են առանց մաքսային ստուգումների եւ վիզայի ձեւակերպումի, իսկ նրա անձնակազմը չի կարող ձերբակալվել ու կալանավորվել ՀՀ տարածքում եւ զերծ է քրեական հետապնդումից: Նման մակարդակի անձեռնմխելիություն նույնիսկ ռուսները չեն ունեցել Հայաստանի տարածքում», - ընդգծել է քաղաքագետը: