Iravunk.com | Ժողովուրդը կարող է մնալ մեն-մենակ թուրքական վտանգի դեմ. Բալասանյան
Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ Նահապետյան Հավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ Նահապետյան Ինչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք Հրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Միքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր Գրիգորյան Բելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան

Ժողովուրդը կարող է մնալ մեն-մենակ թուրքական վտանգի դեմ. Բալասանյան

Ներքաղաքական

Ընդամենն օրեր առաջ Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը CNN Turk-ի հետ հարցազրույցում հայտարարում էր սահմանների բացման եւ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների լիակատար կարգավորման պատրաստակամության մասին: Ավելին՝ նա վստահեցնում էր, թե՝ «այս պահին մենք որեւէ խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման եւ սահմանի բացման համար», ապա հավելում էր, որ Հայաստանը քաղաքական կամքի դրսեւորում է ակնկալում Թուրքիայի կողմից: Մինչդեռ Թուրքիան մեր ուղղությամբ ծանր զինտեխնիկա է տեղակայել սահմանին՝ Մարգարայի անցակետի դիմաց: Ըստ մեր հավաստի աղբյուրների` թուրք սահմանապահները խոշոր տրամաչափի ականանետեր են տեղադրել՝ մինչեւ 10 կմ կրակի հեռահարությամբ։ Հիմնական զինտեխնիկան գտնվում է սահմանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա։ Զուգահեռ Կարսում այս պահին տեղի են ունենում լայնածավալ զորավարժություններ, որոնց առաջին անգամ մասնակցում են մարտական ինքնաթիռներ։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Ինչի՞ կարող է հանգեցնել եւ ի՞նչ վտանգներով է հղի հայ-թուրքական սահմանում առկա կուտակումները:

— Իսկապես, մտահոգիչ են տեղեկությունները: Անգամ 90-ականների սկզբին երբ թուրքական զորքի կուտակումներ են եղել սահմանին, չեն եղել հրետանային կուտակումներ, հեռահար հրետանի էլ չի տեղակայվել: Այն ժամանակ մարշալ Շապոչնիկովը շատ կոշտ տոնով պահանջեց եւ այնպես արեց, որ թուրքերը հրաժարվեցին Հայաստան ներխուժելու իրենց մտադրությունից՝ Քարվաճառի ազատագրումից հետո: Այնպես որ, ներկայիս կուտակումներն աննախադեպ են: Եվ այստեղ պետք է հաշվի առնել Էրդողանի տարիներ առաջ արված հայտարարությունն առ այն, որ Հայաստանի եզդիաբնակ գյուղերում Քրդական բանվորական կուսակցության աջակիցներ եւ մարտիկներ կան, որոնք թաքնվում են: Այն ժամանակ նա Հայաստանին մեղադրում էր Քրդական բանվորական կուսակցության մարտիկներին Հայաստանում ապաստան տալու մեջ եւ հիմա, կարծես, Թուրքիան մտածում է, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության եւ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման խոսակցությունների ֆոնին ժամանակն է խաղարկել Հյուսիսային Իրաքի կամ, այսպես կոչված, Իրաքյան Քուրդիստանի խաղաքարտը եւ նույնկերպ կետային հարվածներ հասցնել, ըստ Էրդողանի, այն հատվածներին, որտեղ կարող են տեղակայված լինել Քրդական բանվորական կուսակցության մարտիկներ: Էրդողանից նաեւ հեռու չէ, որ մեղադրի Հայաստանին, թե այնտեղ կարող է մարզական ճամբարներ լինեն: Երբ նայում ենք Մարգարա գյուղից օդային ուղիղ գծով, բավականին մոտ է ստացվում Արագածի եզդիաբնակ գյուղերը: Սա իմ կարծիքով՝ ամենից վտանգավոր սցենարներից մեկը կարող է լինել: Այդուհանդերձ, այս պահին Թուրքիան չի անցնի բացահայտ հարձակման Հայաստանի սահմանի վրա, քանի դեռ այնտեղ կանգնած են ռուս սահմանապահները: Բայց օգտվելով հայ-ռուսական այս լարվածությունից` Էրդողանը կարող է անցնել տարիներ առաջ արտահայտած իր պլանի իրականացմանը եւ կետային հարվածներ հասցնել: Սա չափազանց վտանգավոր է եւ կարծում եմ՝ այս պահին կտրուկ գործողություների կարիք կա՝ ՀՀ իշխանությունների կողմից հասկանալու համար, թե ինչ է կատարվում առհասարակ սահմանին:

— Երբ ՀՀ իշխանությունները սրընթաց գնում են հակառուսական, արեւմտյան ճանապարհով, ինչո՞ւ է Թուրքիան շտապում, երբ հնարավոր է, որ ՀՀ իշխանությունը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին պահանջագրից հետո, որոշի Գյումրիի 102-րդ ռազմաբազան էլ հեռացնել ՀՀ-ից՝ կանաչ լույս վառելով թուրքերի համար:

— Կարծում եմ՝ թուրքերը վստահ չեն, որ ռուսական կողմը դուրս է գալու Հայաստանից, եւ իրենք «այժմ եւ հիմա» սկզբունքով են փորձում առաջ շարժվել՝ մտածելով, որ ավելի լավ է հիմա մի փոքր ինչ-որ բան ստանալ՝ ցույց տալով իր ուժը, քան սպասել, թե երբ ռուսները դուրս կգան կամ դուրս չեն գա: Ես ավելի քան վստահ եմ, որ 102-րդ ռազմաբազան դուրս չի գալու Հայաստանից, որովհետեւ, ինչպես ռուսական կայսրերից մեկն է ժամանակին ասել՝ «Այնտեղ, որտեղ ռուսական դրոշը բարձրացվում է, այլեւս երբեք չի իջնում»: Դրա համար կարծում եմ՝ Թուրքիան հիմա է ցանկանում օգտագործել այս պատեհ պահը` հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների անհասկանալի վարքագիծն ու հայտարարությունները եւ ռուսների հետ հարաբերությունների անընդհատ իջեցումն ու լարվածության նոր օջախների առաջացումը: Փորձում են «պղտոր ջրում ձուկ որսալ», ինչն Էրդողանի մարտավարությունն է, բայց ես կարծում եմ՝ ամեն դեպքում, կլինի զանգ Էրդողանին Մոսկվայից եւ հրանոթների շուրջ աղմուկը կանցնի: Հիմա արդեն, կարծես, նյարդերի խաղ է գնում, եւ սպասում են տեսնեն՝ Հայաստանն ի՞նչ քայլեր է անելու կամ արձագանքելո՞ւ է դրան, թե՞ հերթական անգամ ասելու են՝ քանի որ ռուսներն են կանգնած սահմանին, թող ռուսներն էլ մտածեն, իրենք էլ սահմանը պահեն: Ամենից մտահոգիչն այն է, որ առհասարակ ժողովուրդը կարող է մնալ մեն-մենակ թուրքական վտանգի դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода