Քաղաքացուն ինչպես կարողանում, կլպում են. Մանուկ Սուքիասյան
ՆերքաղաքականԵրեւանի ավագանին ընդունեց հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի լրամշակված կամ ավելի կարճ ասած` տրանսպորտի թանկացման նախագիծը: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ գնահատմամբ` ՔՊ նախագծով առաջարկվող տրանսպորտի ամենաէժան գինը քաղաքացու համար կլինի այն դեպքում, երբ մեկ անձը տարեկան 90 հազար դրամ արժողությամբ փաթեթ գնի։ Եվ դա պետք է միանգամից վճարել, ինչը շատ ընտանիքների համար անլուծելի խնդիր է:
— Երեք օգտվող ունեցող միջին ընտանիքը 270 հազար դրամ միանվագ փող պետք է ծախսի ընտանեկան բյուջեից, որ համեմատաբար էժան երթեւեկի։ ՔՊ-ում լա՞վ են պատկերացնում այդ գումարի չափը, թե՞ արդեն 2018-ի տղաներն ու աղջիկները չեն, որոնք հպարտանում էին իրենց աղքատությամբ։ Հիմա թավշյա կոչված հեղափոխականներից ոմանք դոլարային միլիոնատերեր են դարձել, իրենց ապրուստը կտրուկ փոխվել է, իրենց համար 300 դրամը փող չէ, տարեկան 90 հազար դրամ վճարելը քիչ է թվում։ Արդեն աղքատությունը հաղթահարե՞լ են իրենց գրպաններում, իսկ աղքատ որակված, հետո Պողոս անվանակոչված քաղաքացուն ինչպես կարողանում են, կլպում են: