Iravunk.com | ԶԱՏՈՒԼԻՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑԵԼ
Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ Միջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Լեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին Օրվա խորհուրդ. Ապրիլի 28 Ինչպես ճիշտ լվանալ ելակը Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը 10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադային

ԶԱՏՈՒԼԻՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑԵԼ

Թեմա

Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման, նոր պատերազմի մասին այժմ շատերն են ակնարկում, ոմանք էլ բացահայտ խոսում ու զգուշացնում: Ադրբեջանի ղեկավարության կողմից պատերազմի վտանգավոր նախադրյալների ստեղծման, նոր բախումների «սերմեր ցանելու» վտանգի մասին օրերս խոսել է նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ եւ «Единая Россия» խմբակցության անդամ Կոնստանտին Զատուլինը:

Առցանց ձեւաչափով ելույթ ունենալով Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում փետրվարի 28- ին կայացած «Միացյալ Թագավորություն- ԵՄ- Ռուսաստան- Մեծ Մերձավոր Արեւելք. մարտահրավերներ եւ հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում, պարոն Զատուլինը ոչ միայն նոր բախումների առաջացման հնարավորության մասին է արտահայտվել, այլ նաեւ ակնարկել, որ այդ նոր պատերազմի ընթացքում հայրենակիցների նկատմամբ Հայաստանի իշխանությունների դավաճանությունը կարող է կրկնվել կամ շարունակվել:

ԵԹԵ ԴՈՒՔ ԳՆԱՑԵԼ ԵՔ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ, ԱՊԱ ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱՅԼեւՍ ՉԿԱՆ ՀԵՏԱԳԱ ԱՐԳԵԼԱԿՆԵՐ

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ անհեռատես է վարվում եւ վիշապի ատամներ է ցանում՝ շարունակելով ճնշումը եւ միակողմանի զիջումների պահանջները,- հանդես գալով «Քառուղիներում. Ռուսաստան- Եվրոպա - ԱՄՆ - Չինաստան հարաբերությունները բախումների եւ կոնֆլիկտային խնդիրների ֆոնին այժմ եւ ապագայում» վերտառությամբ զեկույցով, ասել է Կոնստանտին Զատուլինը:- Հենց նոր պարոն Ալիեւը հայտարարեց, որ Հայաստանը պետք է համաձայնվի Ադրբեջանի բոլոր պահանջներին, իսկ առանց դրա, ոչ մի լավ բան չի լինի։ Մեզ մոտ ասում են՝ «ճանկը խրվեց, թռչունը կորած է»։ Եթե դուք գնացել եք ձեր հայրենակիցների դավաճանության, ապա այս ճանապարհին այլեւս չկան հետագա արգելակներ: Եվ դա ինձ խորապես անհանգստացնում է։

Բայց եթե մենք մտածում ենք խաղաղության, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հարաբերությունների ինչ-որ նոր փուլի մասին, ապա այդ դեպքում, անկասկած, հայերի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ անվերջ տոնակատարությունները, որոնցով այսօր զբաղվում են Բաքվում եւ Թուրքիայում, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Դա նման է հին հունական առասպելին՝ վիշապի ատամներ ցանել, որոնք նոր բախումներ կառաջացնեն»։

Անշուշտ, ուշագրավ են ինչպես Ադրբեջանի ղեկավարության անհեռատեսության եւ վիշապի ատամներ է ցանելու մասին Կոնստանտին Զատուլինի մատնանշումը, այնպես էլ Թուրքիայի հիշատակումը, որպես, Ադրբեջանի հետ միասին, վիշապի ատամներ ցանող:

Հավանաբար ինչպես Նիկոլը, այնպես էլ Ալիեւը եւ Էրդողանը հաշվարկել են, որ Ռուսաստանը խրված է Արեւմուտքի կողմից իր դեմ Ուկրաինայի միջոցով, իսկ որոշ դեպքերում եւ առումներով նաեւ անմիջականորեն վարվող պատերազմում, հետեւաբար բանը չի հասնի ՌԴ միջամտությանը, իրենց եւ իրենց վարչակարգի պատժին եւ կորստին իրենց ողջ ձեռքբերածի… Եվ այստեղ է, որ վստահություն հայտնելով Ադրբեջանի ղեկավարության անհեռատեսության մասին, Զատուլինը հասկացնում է, որ նրանք իրենց այդ հաշվարկներում կսխալվեն:

Քաղաքական- տնտեսական վերլուծության եւ կանխատեսումների համաեվրոպական կենտրոնի (Սլովակիա) եւ անձամբ նրա ղեկավար, Եվրոպայի հայերի միության ֆորումի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանի, Վիեննայի ակումբի, ինչպես նաեւ «Ազգամիջյան, միջկրոնական, միջէթնիկ, միջմշակութային եւ միջտարածաշրջանային հաղորդակցությունների ոլորտում նախագծերի հետազոտությունների զարգացման ազգային ինստիտուտ»- ի (Ռուսաստան) ջանքերով կազմակերպված վերոնշյալ խորհրդաժողովում ՌԴ Պետդումայի պատգամավորը միանգամայն հասկանալի կերպով բացատրել է, թե Ռուսաստանը, խորապես ցավալով հանդերձ, ինչու չի կարողացել «աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղության որոնումներին», այսինքն՝ Ադրբեջանին խաղաղության պարտադրամանը։

Անձամբ ես կասկած չունեմ, որ Ռուսաստանն իր թշնամիների (Ուկրաինայի կամ Զելենսկու վարչակարգի եւ նրա ետեւում կանգնած Արեւմուտքի) նկատմամբ հաղթանակից հետո շուռ է գալու դեպի Անդրկովկաս եւ օգնելու է Հայաստանին Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու հարցում, Բաքուն ստիպված է լինելու վերադարձնել իր բռնազավթած Արցախի Հանրապետությունը, Արցախի բնակչությունը վերադառնալու է իր սիրելի ծննդավայր, հարազատ օջախներ:

Ավելին՝ Ադրբեջանը ստիպված է լինելու Հայաստանին վերադարձնել Նախիջեւանը, պատմական արդարությունը եւ, ընդհանրապես, արդարությունը վերականգնվելու է, եթե, իհարկե, մինչ այդ, Նիկոլը եւ իր ոհմակը հասցրած չլինեն Հայաստանը Ռուսաստանի համար վերածել թշնամի պետության, երկրորդ Ուկրաինայի, ինչի ճանապարհին են գտնվում այժմ: Բայց հիմա անդրադառնանք մեկ այլ հարցի:

Եթե մենք զոմբիացած կամ դեբիլացած հանրույթ կամ մանկուրտներ չենք, ապա յուրաքանչյուրս պարտավոր ենք ինքներս մեզ գոնե ընդամենը մեկ հարց տալ՝ իսկ ի՞նչ արեց Հայաստանը, ավելի ճիշտ, ի՞նչ արեցին Նիկոլը եւ նրա ՔՊ- ական իշխանությունն Ադրբեջանին Արցախյան հակամարտությունում խաղաղություն պարտադրելու համար… Խորհրդաժողովում Զատուլինը տվել է այս հարցի պատասխանը:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՀԱՅԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՃՂՃԻՄ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իսկ այդ որոնումների (Արցախյան հակամարտությունում Ադրբեջանին խաղաղության պարտադրման.- Ա. Հ.) առանցքային մասնակցի՝ Հայաստանի կառավարության կողմից՝ պարոն Փաշինյանի գլխավորությամբ, իրականացվել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, իմ կարծիքով, ընդհանրապես հայերի շահերի ճղճիմ դավաճանություն,- շարունակելով իր խոսքը, ասել է Զատուլինը:- Ես պնդում եմ, որ Հայաստանի վարչապետը ոչ թե պարզապես դավաճանել է իր հայրենակիցներին, այլ վաճառել է նրանց։ Եվ այդ, ի դեպ, կոնսպիրոլոգիական վարկածն արդեն արտահայտվում է, եւ այդ թիվը կոչվում է 5 միլիարդ դոլար։ Այն հայտարարվել, առաջարկվել է գործնականում հրապարակայնորեն ռազմական գործողությունների վերսկսմանը նախորդող շրջանում։ Իսկ պարոն Փաշինյանի համար, ում համար Լեռնային Ղարաբաղում մարդիկ միշտ եղել են քաղաքական հակառակորդներ, անհուսալի տարր, իսկ ղարաբաղյան կլանը Հայաստանի քաղաքական դաշտում եղել է իշխանության ճանապարհին գլխավոր խոչընդոտը, պարզ դարձավ, որ Ադրբեջանի հետ հենց այնպես ցանկացած պայմանավորվածություն ստորագրել, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հարակից սահմանային շրջանները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ, ինչի մասին միշտ խոսք է եղել, չի կարելի՝ Հայաստանում դրա հակառակորդների կողմից չմեղադրվելով դավաճանության մեջ։ Բայց եթե դա հնարավոր չէր անել խաղաղ հիմունքներով, ապա ինչո՞ւ չպարտվել պատերազմում, որպեսզի այն ամենը, ինչ տեղի է ունեցել, դառնա փաստ եւ ստանա իր գումարը:

Այս տարբերակը իրավունք ունի գոյություն ունենալ: Ես այն այսօր հրապարակում եմ հենց այն պատճառով, որ, տագնապով եմ հետեւում, գտնվում են մարդիկ, ովքեր տարվում են այդ քարոզչությամբ եւ մեղավորներ են փնտրում ոչ թե այնտեղ, որտեղ պետք է փնտրել նրանց, ոչ այնտեղ, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ»:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода