Նոյեմբերի 9-ը մերժած ՀՀ բանակցողները գոնե հիմա հասկանո՞ւմ են, թե ինչպես փուռը գնացին իրենց արեւմտյան բարեկամների կողմից. Բալասանյան
Ներքաղաքական«Ադրբեջանը փաստացի պահանջում է ոչ թե իր, այսպես կոչված, անկլավները, այլ առհասարակ բոլոր այն գյուղերը, որտեղ ժամանակին ազերիներ են ապրել։ Նոյեմբերի 9-ը մերժած ՀՀ բանակցողները գոնե հիմա հասկանո՞ւմ են, թե ինչպես փուռը գնացին իրենց արևմտյան բարեկամների կողմից: Գոնե հիմա հասկանո՞ւմ են, որ ռուսին այլընտրանք թուրքն է: Եվրոպան տարածաշրջանում Թուրքիային է տեսնում։ Հետևաբար, Ադրբեջանի համար ՀՀ տարածքում տեղեկատվություն հավաքող, հողերը չափագրող եվրոդիտորդները նույնպես եվրոթուրքական դիտորդներ են։
Դե ինչ, բարի գալուստ նոր դարաշրջան, որտեղ թուրքն այլևս թշնամի չէ, թուրքը մեզ չի կոտորել։ Սաղ ռուսն է մեղավոր և այլն, և այլն։ Զարմանալ պետք է։ Արևմուտքին հաջողվեց հետխորհրդային Հայաստանում բուծել մանկուրտների հսկայական բանակ, եվրոպաներում թրև գալու հնարավորության դիմաց ՀՀ երիտասարդության մի հատվածի ուղեղում տեղադրել արևմտյան «հիմնավորումը»՝ թուրքը ձեր թշնամին չէ։ Ռուսն է խանգարել, որ դուք թուրքի հետ բարեկամանաք, ցեղասպանությունն էլ նա է կազմակերպել։
Դե ինչ, օր օրի սպասեք նոր տեղեկությունների։ Իսկ մյունխենահայ և օղու թորման մասնագետ ՀՀ որոշ փորձագետներ թող մտածեն Խրեմլուն հանձնելուց հետո ինչպես են գնալու իրենց գյուղերը», - գրել է միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: