Մենք «տիրամիսու» ենք, որից ամեն մեկը մտածում է՝ ինչ պոկի-տանի. Զոհրաբյան
Ներքաղաքական«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ գնահատմամբ՝ Հայաստանն արդեն անցել է անդառնալիության կետը։
— Հասկանում եմ՝ երբ հարց ենք տալիս, թե ի՞նչ անենք, շատերն օբյեկտիվորեն նյարդայնանում են, քանի որ այդ հարցի պատասխանը չունեն։ Շատ հեշտ է ասել` մենք չենք բացելու ձեր առաջ մեր քայլերը, բա թող բացեն։ Մենք այդ «կարմիր գծերը» վաղուց անցել ենք, ժամանակ չունենք։ Էս տղան Հայաստանը սարքել է ռեգիոնալ բոմժ, ռեգիոնալ չմո, դեսերտ, դրել է աշխարհաքաղաքական սեղանին։ Անգամ մեր ռազմավարկան դաշնակիցների համար այսօր մենք «տիրամիսու» ենք, որից ամեն մեկը մտածում է՝ ինչ պոկի-տանի: