Iravunk.com | Այսպիսին դուք մեզ դեռ չեք տեսել. Կարապետյան եղբայրները՝ ռեալիթի շոում
Լեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին Օրվա խորհուրդ. Ապրիլի 28 Ինչպես ճիշտ լվանալ ելակը Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը 10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադային Նպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին Իրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը

Այսպիսին դուք մեզ դեռ չեք տեսել. Կարապետյան եղբայրները՝ ռեալիթի շոում

Մշակութային
Հետաքրքիր, անսպասելի, էքստրեմալ եւ, անգամ վտանգավոր, շքեղ ու գեղեցիկ, հարմարավետ ու բարձրաճաշակ` եւ այս ամենը համեմված անսպառ հումորով։ Շոումեններ դերասան, հաղորդավար Աշոտ Կարապետյանը եւ Արթուր Կարապետյանը բլոգային ոլորտում ունեցած իրենց համարձակ եւ թեժ նախագծերը որոշել են ընդլայնել՝ իրենց երկրպագուներին եւ սոցցանցերում ունեցած հազարավոր հետեւորդներին ներկայանալով նաեւ հեռուստաեթերով:

«Իրավունք»-ի հետ զրույցում ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ հեռուստատեսային նախագիծն իր բնույթով լինելու է ժամանցային ռեալիթի-շոու:  Կարապետյան եղբայրները փետրվարի 22-ից կլինեն ATV հեռուստատեսության երեկոյան եթերում:

«Եթերում լինելու ենք զույգերով՝ ես եւ ընկերուհիս՝ երգչուհի, դերասանուհի Լիլիթ Համբարյանը, իսկ եղբորս՝ Արթուր Կարապետյանի զույգը լինելու է դերասանուհի, երգչուհի Աննա Գրիգորյանը: Հաղորդման ընթացքում զույգերը մրցելու են: Ըստ հաղորդման կանոնների, զույգերից մեկն ամբողջ մեկ օրը պետք է անցկացնի ժամանց՝  40 հազար դրամով: Իսկ երկրորդ զույգը կարող է ծախսել անսահմափակ միջոցներ, որոնք պահվում են ոսկե քարտի վրա: Որոշելու համար, թե նրանցից որ զույգը կապրի միլիոնատերի պես եւ ինչ ուզում է կարող է իրեն թույլ տալ, եւ որը՝ կսովորի խնայել, զույգերն ամեն անգամ կմրցակցեն»,- սպասվող ռեալիթի շոուի մասին փակագծեր բացեց Աշոտ Կարապետյանը:

Եղբոր խոսքին ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ հավելեց, որ հաղորդումը լինելու է դինամիկ, ներկայացնելու են, թե ինչպես կարելի է ակտիվ ժամանց կազմակերպել՝ մատչելի ու բովանդակալից:

«Հաղորդումն ինֆորմացիոն բնույթ էլ է կրելու: Լինելու ենք 40 րոպե եթերում եւ յուրաքանչյուր թողարկման ժամանակ ամեն մի զույգին կտեսնեք 5-6 տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում: Այն, ինչ մենք ամեն օր տեսնում ենք համացանցում եւ արագ տեղեկատվությունը վերցնում՝ տեսողական առումով, նույնը հիմա փորձում ենք իրականացնել հեռուստաեթերով:  Մի խոսքով՝ Ա-ից Բ անցումը չենք ձգելու, կարճ եւ կոնկրետ ներկայացնելու ենք այն ամենն, ինչը հետաքրքիր կլինի հեռուստադիտողին», - ընդգծեց Արթուր Կարապետյանը:

Ի դեպ, Կարապետյան եղբայրները, որոնք մշտապես հանդես են եկել նաեւ տարբեր գովազդային հոլովակներում եւ հանրությանը ներկայացել ամենատարբեր իրավիճակներում եւ ոճերում, վստահեցնում են, որ ռեալիթի շոուի ժամանակ լինելու են ծայրահեղությունից՝ ծայրահեղություն:

«Հեռուստադիտողը կտեսի մեզ այնպիսի իրավիճակներում եւ այնպիսի վայրերում, որտեղ անձամբ ես կյանքում երբեք չեմ գնացել, չեմ էլ ցանկացել լինել, բայց հաղորդման ժամանակ կլինենք: Հետեւապես, կլինեն կտրուկ փոփոխություններ, այդ թվում եւ մեր պահելաձեւում՝ կապված, թե որտեղ կհայտնվենք տարբեր նկարահանումների ժամանակ: Այնպես որ, կլինեն բացահայտումներ ինչպես մեզ, այնպես էլ հեռուստադիտողների համար»,- պատմեց Աշոտ Կարապետյանը:

Արթուր Կարապետյանը նաեւ նշեց, որ եթե Աշոտ Կարապետյան ու Լիլիթ Համբարյան զույգը լինելու են ավելի ծանրակշիռ իրենց դրսեւորումներում, ապա ինքը եւ Աննա Գրիգորյանը հանդես կգան «ջահելությանը սրտամոտ» պահվածքով:

«Այսինքն՝ մեկս մյուսին լրացնելու ենք, դրանով հետաքրքիր լինելով թե՛ ամենաերիտասարդ, թե՛ հասուն հեռուստադիտողի համար: Նախապես ասենք, որ այս առումով ինտրիգների պակաս եւս չի լինի ռեալիթի շոուի շրջանակում»,-  խորհրդավոր ժպտում է Արթուր Կարապետյանը:

Նշենք, որ հաղորդման հեղինակները հենց իրենք են՝ Կարապետյան եղբայրները, բայցեւ ռեժիսոր ունեն՝ Վարշամ Սաֆրազյանը, իսկ պրոդյուսերական հարցերով զբաղվում են Արթուր Աղաբեկյանի հետ միասին: Նկարահանումները տեղի են ունենալու Հայաստանի սահմաններում, սակայն երկրորդ եթերաշրջանում արդեն կունենան այլ նորություններ, որոնց մասին դեռ եղբայրները փակագծեր չեն բացում:

«Ծավալուն աշխատանք է, բայց արդեն ունենք ձեւավորած լավ թիմ: Այս առումով շնորհակալ եմ հեռուստատեսության ողջ անձնակազմին: Սպասեք մեզ հեռուստաեթերում»,- եզրափակելով խոսքը՝ նշեց Աշոտ Կարապետյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Լեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода