Ալենն ու Նիկոլը կոնսենսուսի՞ են եկել
ՆերքաղաքականՇոուն ստացված է, հանդիսատեսը` տպավորված: «Իրավունքի» տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոնսենսուսի են եկել: Եթե ընդամենը երկու օր առաջ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում կար մտավախություն, որ իշխանության ներսում ալենական ընդդիմություն է ձեւավորվում, ապա այսօր հանգիստ շունչ են քաշում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ՔՊ-ական պատգամավորները հերքում են, բայց հենց Նիկոլ Փաշինյանի «դաբռոյով» են պատրաստվում երաշխավորություն ներկայացնել, որպեսզի կալանքից վաղաժամկետ ազատվի Ալեն Սիմոնյանի եղբոր կինը: Այս հանգամանքով պայմանավորված` Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները բնականոն հուն են վերադարձել: Համենայնդեպս, կուսակցության ներսում այսպիսի տպավորություն են փորձում թողնել, թեպետ ներքին դժգոհությունն օր օրի ավելի դժվար է լինում զսպել: Իսկ իշխանության ներսում ընդդիմություն ստեղծելու եւ իշխանական բուրգը ներսից քանդելու օրակարգը շարունակում է ստվերի պես հետապնդել «Քաղաքացիական պայմանագրին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ