Iravunk.com | Աշխարհում, քովիդով ընդհանուր վարակվածների 1 տոկոսն է զոհվել, իսկ Հայաստանում՝ երկու անգամ ավել. Վարդանյան
Ի՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր Վարդանյան ԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակ Վստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ Բլինկենին վռնդել են Չինաստանից Հանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ Պետրոսյան Ռուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ) Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ Մկրտչյան Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ Սպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրը Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի

Աշխարհում, քովիդով ընդհանուր վարակվածների 1 տոկոսն է զոհվել, իսկ Հայաստանում՝ երկու անգամ ավել. Վարդանյան

Հանդիպում

Շվեյցարիայի Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպումն այս տարի սովորականից ավելի մեծ ուշադրություն է գրավել նիստերից մեկի՝ «Պատրաստություն՝  X հիվանդությանը» խորագրի շնորհիվ: «Հիվանդություն X»-ը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ներկայացնում է գիտելիք այն մասին, որ լուրջ միջազգային համաճարակ  կարող է բռնկվել ներկայումս անհայտ պաթոգենի պատճառով, որը մարդու հիվանդություն է առաջացնում: Այս եւ առողջապահական այլ օրախնդիր հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ, «Առողջապահության իրավունք» ՀԿ ղեկավար ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

— Տիկին Վարդանյան, տեղյա՞կ եք՝ ինչ X հիվանդության մասին է խոսքը, ինչը քննարկում են Դավոսում:

Տեղյակ եմ ֆորումից, բայց տեսեք` ինչ է կատարվում: «Քովիդ 19»-ից հետո աշխարհի յուրաքանչյուր պետություն ազգային մակարդակով, յուրաքանչյուր տարածաշրջանի մակարդակով պետք է պատրաստ լինի արհավիրքի: Կանխատեսումներ են արվում, թե կարող են լինել ավելի վատ շտամներ, որոնց մասին ժամանակ առ ժամանակ կցկտուր, ոչ պաշտոնական տեղեկությունների կարող եք հանդիպել: Չեմ գտնում, թե դրանք կարելի է այսպես հանրայնացնել, ընդամենը կարծիք է եւ մասնավոր քննարկումների արդյունքում բարձրաձայնված: Նաեւ, այո՛, կարող է լինել դավադրությունների տեսության գնացող ինչ- որ բան, որ նորից կարող է համավարակ լինել: Հայաստանը, պետք է պատրաստ լինի ամեն ինչի, ցավոք սրտի, ռազմավարական, փաստաթղթային, գործիքակազմի առումով, ես դեռեւս կցկտուր, իրար հետ չկապված, օազիսային փոքրիկ բաներ եմ տեսնում: Ընդհանուր առմամբ՝ ճիշտ ռազմավարություն նմանատիպ արհավիրքների նկատմամբ չկա, երեւի թե, սպասում ենք, թե ինչ կլինի: ԱՀԿ-ն կներկայացնի, թե ինչ ենք անելու խորհրդատվական իր թերթիկներում, մենք էլ այդպես կանենք, հետո կստանանք այն, ինչ որ ստացանք քովիդի ժամանակ: Երբ միջազգային ցուցանիշները նայում ենք, ընդհանուր վարակվածների, աշխարհում, միջինը 1 տոկոսն է զոհվել, իսկ Հայաստանում երկու անգամ ավել: Ես սա ասում եմ միջազգային ցուցանիշները, հետեւաբար, որպեսզի մենք չունենանք այդ ցայտնոտային վիճակը, պետք է շատ պատրաստվել: Իմ անձնական կարծիքով` սա ընդամենը նախազգուշական քայլեր են: Այս պահին նման բան չի լինի, ես դրա համար ունեմ իմ հիմքերը, բայց դրանք շատ մասնավոր մարդկանց հետ շփումներից եւ նրանց տեղեկատվությունից է իմ եզրակացությունը, որը բարձրաձայնման ենթակա չէ: Սա ընդամենը, կարծես թե, նախազգուշացնող է, պարզապես, բնակչությանը «տոնուսի» մեջ են պահում:

— Հայաստանում այժմ ի՞նչ վիրուսներ են շրջանառվում, մարդիկ բողոքում են դժվարաշնչությունից, հազից ու գրիպից: Երեխաների շրջանում եւս նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում: Մի՞թե կրկին քովիդի շտամներ են շրջանառվում:

— Սեզոնային գրիպի ժամանակահատվածի մասին է խոսքը: Եթե մի փոքր էքսկուրս անենք դեպի հետ, կտեսնենք, որ բոլոր ժամանակներում, որոշակի սեզոններին, որոնք կոչվում են սեզոնային գրիպի ժամանակահատվածներ, այդ թվում նաեւ այս պահին հունվարը՝  մինչեւ մարտ, երբ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 18-19 եւ ավել աստիճան, այդ ընթացքում, բնականաբար, ունենալու ենք գրիպի դեպքերի աճ: Յուրաքանչյուր տարին ունի իր առանձնահատկությունները: Ամեն տարվա սեզոնի սկզբից սկսած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուսումնասիրություն է անում, եւ դրանից հետո հայտարարում է, թե տվյալ տարածքում, օրինակ՝  եվրոպական տարածաշրջանի 53 պետությունում ինչպիսի՞ ենթատեսակներ են: Ամենայն հավանականությամբ, 2023-24թթ. համար սեզոնային գրիպի A, B ենթատեսակների շտամներն են շրջանառվում: Ինչպես գիտեք, աշնանը հորդորում են, մանավանդ ռիսկի խմբում գտնվող մարդկանց, պատվաստվել ու պատրաստվել գրիպի սեզոնին՝ վարակն ավելի թեթեւ տանելու համար: Հստակ կարող եմ ասել, որ այս պահին համավարակ չկա, բայց դեպքերի աճ կա ու հստակ հակահամաճարակային բոլոր միջոցները պետք է բերել պատրաստվածության ու խստացման: Դա սահմանված է նախարարի տարբեր հրամաններով ու սանիտարական նորմերով, ինչ-որ արտակարգ, հատուկ ընթացակարգ չէ, հենց այդպես էլ պետք է լիներ գործընթացը:

— Ինչու՞ ենք մենք հիմա այսպես վախեցած ու լարված նայում այս ամենին, մի՞թե կարող է կրկին քովիդ 19-ը շրջանառվել, եւ մարդիկ նորից կորոնավիրուսով վարակվեն:

— Մարդն ունի հիշողություն, մենք 2019-2021թթ. տարել ենք քովիդի համավարակի ամբողջ բարդությունները, այդ թվում` եւ հոգեբանական, որովհետեւ ընդհանուր բնակչությունը բավականին ծանր հոգեբանական վիճակում էր: Մարդիկ վախի մթնոլորտում էին, չէին շփվում միմյանց հետ, անհասկանալի, անտեսանելի վիրուս էր մեզ համար, որը թշնամու նման մի բան էր ձեւավորվել ու ֆոբիաների մեջ էինք: Հետեւաբար այս վախը թողել է հիշողություն: Այս հիշողության հետ կապված շատ զգոն են ավելի, քան մինչեւ 2019թ. եղած ժամանակահատվածում սեզոնային գրիպի նկատմամբ: Մարդիկ, եթե առաջ ասում էին՝ վիրուս է էլի, կլավանանք, կանցնի, կգնա, հիմա՝ ոչ, ավելի վախեցած ու զգուշավոր են, հետեւում են իրենց սիմպտոմներին, համի, հոտի զգացողությանը: Ճիշտ են անում, որովհետեւ՝ այո՛, սոզոնային գրիպի հետ զուգահեռ կա քովիդ 19-ի, օմիկրոնի եւ տարբեր շտամների առկայությունը: ԱՀԿ-ն դրա մասին բարձրաձայնում է եւ նորից հստակ տալիս, թե ո՞ր տարածաշրջանում ինչպիսի՞ խնդիրներ կարող են լինել` քովիդ 19-ի եւ այլ նմանատիպ վիրուսների հետ կապված: Պետք է շատ զգուշավոր լինել, քանի որ արդեն ունենք բավական դառը փորձ: Որեւէ հստակ կանխատեսում չկա, թե՝ գիտեք, այլեւս նմանատիպ կամ ավելի վտանգավոր շտամներ չեն կարող շրջանառվել մեր հայրենիքում կամ աշխարհում: Մենք միշտ վտանգավորություն ենք տեսնում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, որովհետեւ սկզբնաղբյուրն այդտեղից էր: Չինաստանում էլ այս պահին անհանգստացած են, որովհետեւ, մանավանդ երեխաների մոտ, նրանք սուր շնչառական վարակների աճ են տեսնում, եւ դա կապում են քովիդ 19-ի սրացման հետ: Այսինքն՝ զուհագեռաբար թե՛ մեզ մոտ, թե՛ ամբողջ աշխարհում կան ե՛ւ սեզոնային գրիպները, ե՛ւ քովիդ 19-ը:

— Պե՞տք է շարունակել պատվաստման գործընթացը, թե՞ մարդկանց իմունիտետը ամրապնդվեց քովիդ 19-ից հետո:

— Այս պահին մենք բավականին լուրջ կենսաբանական ազդեցության տակ ենք գտնվում, անընդհատ իրար հետեւից տարբեր շտամների ներգործությունը բնակչության որոշակի շերտերի վրա բերում է առողջական ստատուսի վատթարացման: Ամեն երկրորդ, երրորդ անգամ ալիքը շատ ավելի վտանգավոր է: Մեր պաշտպանական համակարգն ունի սահման, ռեսուրսը սահմանափակ է, բավական բարդ իրավիճակում ենք: Ես կոչ եմ անում՝ լինել զգույշ, այն մարդիկ, որոնց մոտ կա փռշտոց, հազ, երեխաները, ովքեր հիվանդ են, թող չներկայանան մանկապարտեզ, դպրոց, հասարակության մեջ: Հասարակության սոցիումում ներկայանալու կուլտուրան պետք է անպայման պահենք: Այլապես նույնիսկ կան կանխատեսումներ ու բավականին լուրջ ինստիտուտների կողմից, որ միանշանակ հնարավոր են շատ ավելի վտանգավոր վիրուսային շտամներ, մասսայական համավարակային տարածման վտանգ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ի՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода