Ինչու են լարվել Անդրանիկ Քոչարյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները
ՆերքաղաքականԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն` վերջին շրջանում լարվել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ Արցախի ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի հարաբերությունները: Թեպետ Անդրանիկ Քոչարյանն ամեն ինչ անում է, որպեսզի հարթի ստեղծված իրավիճակը, բայց Սամվել Բաբայանն անդրդվելի է:
Ըստ շրջանառվող շշուկների` Ա. Քոչարյանը Բաբայանին խոստացել էր, որ Արցախի հանձնումից հետո, երբ Հակարի կամուրջը բարեհաջող անցնի, շեֆի մոտ կբարեխոսի, որպեսզի վերջինս որեւէ «կլյուչիվոյ» պաշտոն ստանա: Սակայն անցել են ամիսներ, բայց Ա. Քոչարյանը որեւէ հստակ պատասխան չի տալիս: Ավելին` Ս. Բաբայանին հասել են լուրեր, թե Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի իրեն լսելու, առավել եւս` որեւէ պաշտոն առաջարկելու: