Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներ Երեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցին ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ինչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ 1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասին Դատարանը որոշեց ազատազրկել Առուշ Առուշանյանին Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ ԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ) Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ) Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը

30 տարի ի՞նչ են արել բոլորը, որոնք եղել են իշխանության, որպեսզի չունենանք այս իրականությունը. Գեւորգ Գեւորգյան

Տեսանյութեր

Մոսկվայում դեկտեմբերի 20-ին կայացած համաժողովի ժամանակ ուշագրավ հարցուպատասխան տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ միջեւ:

Երբ համաժողովին Հ. Բաբուխանյանը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը, Գ. Գեւորգյանը նախ որոշեց լրացնել իր իսկ ունեցած ելույթը` «Համահայկական ճակատի» ծրագրային գաղափարախոսության մասին, կրկին բարձրացավ ամբիոն, ապա որոշեց հարց տալ` տպավորություն թողնելով, որ Երեւանում հարմար տեղ չէր գտել իր հարցը հնչեցնելու եւ դրա պատասխանը ստանալու համար եկել էր Մոսկվա:

Գ. Գեւորգյանը խոսելով սեւ-սպիտակի բաժանումը քանդելու մասին` օրինակ բերեց իրենց շարժումը, որտեղ նշեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի պաշտոն զբաղեցրած լինելու եւ ընդհակառակը` իր մշտապես ընդդիմադիր լինելու մասին, անցավ հայ-ռուսական հարաբերություններին: Ըստ նրա, պետք է նստել կլոր սեղանի շուրջ եւ Ռուսաստանի հետ քննարկել` վերադառնա՞լ ռազմավարական գործընկերության`  ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին: Այնուհետեւ ո՛չ ավել, ո՛չ պակաս հարց բարձրացրեց ուղղված Հ. Բաբուխանյանին` մի կերպ մտաբերելով «Միութենական պետություն» ձեւակերպումը. «30 տարի ի՞նչ են արել բոլորը, որոնք եղել են իշխանության, որպեսզի մենք չունենանք այն իրականությունը, որը ունենք: Ի՞նչ են արել, որպեսզի ունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն, որ հիմա էլ խոսում ենք, թե որպեսզի գոյություն ունենանք, պետք է մտնենք Միութենական պետության կազմի մեջ»:

Հարցը զարմացրեց նախեւառաջ համաժողովը նախագահող ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ. «Բայց Հայկ Բաբուխանյանի զեկույցն այդ մասին չէր: Միութենական պետության հետ կապված շատ եք առաջ անցնում»: Գ. Գեւորգյանն էլ եւս մեկ անգամ փորձեց իր ռուսերենով չհասկացված մտքերը վերաձեւակերպել. «Ի՞նչ է ամեն մեկն արել, բացի պաշտոններ զբաղեցնելուց, որպեսզի Հայաստանն այս իրավիճակում չհայտնվի»:

Ի պատասխան Հ. Բաբուխանյանը նախ անկեղծորեն նշեց, որ լավ չի հասկանում, թե ինչի մասին է Գ. Գեւորգյանի հարցը. «Հարգելի Գեւորգ, ով ինչ է արել, չգիտեմ, բայց ես գոնե կարող եմ ասել, թե ինքս ինչ եմ արել, եւ Դուք պետք է որ իմանայիք այդ մասին, որովհետեւ ես այն մարդն եմ, որը 1989 թվականից առ այսօր հրապարակել եմ «Իրավունք» թերթը, որտեղ գրված է, թե ես ինչ եմ անում: Դրա համար 1989 թվականից սկսած մինչեւ այսօր` կարող եք վերցնել «Իրավունք» թերթը եւ կարդալ, որպեսզի իմանանք, թե ես ինչ եմ արել, օրինակ, անցած շաբաթ կամ երեք օր առաջ: Քիչ են այնպիսի քաղաքական գործիչները, որոնք կարող են ասել, որ իրենց գործունեության մասին` 1989-2023 թվականներն ամեն ինչ հրապարկված է բաց եւ թափանցիկ»:

Եվ թեպետ իր ելույթում ՍԻՄ նախագահը չէր խոսել Միութենական պետության մասին`  այդուհանդերձ, հստակեցրեց. «Երբ ես խոսում եմ, որ Հայաստանը պետք է ամուր ինտեգրացիոն քաղաքականություն վարի, նկատի ունեմ, որ վաղ, թե ուշ Ռուսաստանի շուրջ ստեղծվելու է մակրոքաղաքական միավորում` Եվրոպական միության նմանությամբ: Այդ քաղաքականությունը կարող է լինել այն բազայի վրա, որն ունի ԵԱՏՄ-ն: Եվ Հայաստանը պետք է լինի այդտեղ, հիմա այն կկոչվի Միութենական պետություն, Եվրասիական միություն, թե մեկ այլ անուն կունենա, էական չէ, բայց ես գտնում եմ, որ Հայաստանի ինքնիշխանությունը այդ դեպքում  կլինի ավելի բարձր մակարդակի վրա»:

Ի դեպ, այս հարցուպատասխանը հատկանշական էր նաեւ այն առումով, որ «Համահայկական ճակատ» շարժումը համաժողով է անցկացնում Մոսկվայում եւ համաժողովի ավարտին էլ հնչում է ՌԴ պետական հիմնը, բայց իր համահիմնադիրը դեռ հարցականի տակ է դնում` վերադառնա՞լ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը, թե` ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներԵրեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցինՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցելԻնչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասինԴատարանը որոշեց ազատազրկել Առուշ ԱռուշանյանինUcom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ)Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ)Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցըՉե՛ս մարսելու, միլիոններ կերար, հարա'մ ա, երեխու հաց ես տանում․ ակցիա՝ ընդդեմ Նաիրիի համայնքապետի (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԱվինյանի համար դարձել ենք «ձկան փուշ»․ մանդատից զրկվող ավագանու անդամ (տեսանյութ)Վանաձորի թատրոնի 93-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակինՄոսկվա-Երևան 1 չվերթ չեղարկվել է, 3-ը՝ հետաձգվելԽաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին. Փաշինյան (տեսանյութ)Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ընդդիմադիր ֆրակցիային չխնայել, հին ու նոր հիշեցնելով «փչացնել»Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Իտալիայի հաղթանակներն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Գազ չի լինի. հասցեներՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է աշխատանքըՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 10Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա, ո՞ւմ է «պատկանում» Ջրվեժի հայտնի առանձնատունը. «Ժողովուրդ»Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»«Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկումՔասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երեւան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»Առաջիկայում շատ մեծ բացահայտումներ են լինելու. Երեւանի ավագանու անդամները չեն լռելուՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՇՏԱՊ. Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին սպառնացել ու գործարք են առաջարկելՍարսափազդու մանրամասներ. Պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար․ ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջըՀարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ ԴեմոյանՄասնագետները նշել են՝ ինչպե՞ս խելացի երեխա լույս աշխարհ բերելԸնկերնե՛ր, ի՞նչ եք խառնվել իրար, չե՞ք ամաչում. Գեւորգ ԳեւորգյանՖեյխոայի օգտակար հատկություններըԱհա՝ ինչպե՞ ս չպետք է լիցքավորել սմարթֆոնը, եթե չեք ուզում հրդեհ առաջացնել«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՆոր բռնկում է եղել. պլազմայի 2 ամպ է շարժվում դեպի ԵրկիրiPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարովԼեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինելԵրևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian infoՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքիցԳաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.amԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվելԼյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայովՈւկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. ԿոբախիձեՂազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. Տոկաև

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода