Այսպես թքել մարդու 27 տարիների աշխատանքի վրա, անթույլատրելի է. Գեւորգ Պետրոսյան
ՆերքաղաքականԵրեւանի պետական համալսարանի նախկին դասախոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը` իր հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ, վիճարկում է դատարանում: Այս մասին նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ղեկավարության համար անցանկալի անձ է համարվում` իր քաղաքական կեցվածքից ելնելով, որովհետեւ չի գովաբանել Նիկոլ Փաշինյանին, հակառակը` քննադատել է` հանուն Սահմանադրության կենսագործման:
— Այսպես թքել մարդու 27 տարիների աշխատանքի վրա, անթույլատրելի է: Մեր ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչն իրենց պաշտոնները պահպանելու համար ինձ զոհաբերեցին` որպես իշխանությունների անցանկալի մարդու: Ես նպատակ չունեմ այնտեղ աշխատել. դատարանից պահանջելու եմ չվերականգնելու դիմաց փոխհատուցում: Իրենց համար ցանկալի չէ այն դասախոսը, որը մտնում է լսարան եւ հարցնում` ովքե՞ր են զոհված ազատամարտիկների երեխաներ (դրա համար ես ստացել եմ դիտողություն): Արժեքներ կան, որոնք պետք է պահպանել. իմ արածը նրա հոր արածի դեմ զրո է: