Իսրայելի տանկերը շարունակում են առաջանալ Սիրիայի տարածքում (Տեսանյութ) Ինչ է կատարվելու ընկած Սիրիայում առաջիկայում Ռուս սպան ցույց է տվել, թե ինչպես են սիրիական բանակի ամբողջ ստորաբաժանումներ նետել զենքը, զգեստափոխվել եւ փաել (Տեսանյութ) Սիրիական նոր առաջնորդները երաշխավորել են ռուսական ռազմակայանների, դիվանագիտական ​​հաստատությունների, զինվորականների և դիվանագետների անվտանգությունը ՌԴ-ում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է դրոշը Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում միայն ինքն ու Պուտինն են մնացել որպես փորձառու առաջնորդներ Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա Պոչուկի կիստայի անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ» Ամոթ չունեք, գոնե խիղճ ունեցեք... Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերով ութ եւ ավել ժամ տեւած իր հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր այն հարցադրմանը, թե պատրա՞ստ է Հայաստանը Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչել՝ որպես օկուպացված տարածքներ Ռուսաստանի կողմից: Ի պատասխան` Ն. Փաշինյանն ընդգծել էր, թե՝ «մենք լիովին եւ միանշանակ պաշտպանում ենք Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը եւ պետականությունը»: Չուշացավ նաեւ Աբխազիայի ազգությամբ հայ պատգամավորների արձագանքը: Նրանք մասնավորապես ընդգծել էին, որ «Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց»։ Աբխազիայի պատգամավորները շեշտել էին, որ «Հայաստանը, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ եւ  արդեն 30 տարի իրենց բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը»։ Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, վատ դրության մեջ է դրել Աբխազիայի հայերին, նրանք զարմացած են, զայրացած ու վրդովված: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ նա այս փուլում որոշեց սրել Աբխազիա-Հայաստան հարաբերությունները:

- Նիկոլի համար «հայ» հասկացողությունը ոչ մի բան է: Արցախահայ, աբխազահայ, Հայաստանի հայ… իր համար ոչ մի նշանակություն չունեցող արտահայտություններ են: Նրա համար կա միայն Արեւմուտքի շահեր, որոնք թելադրում են իրեն եւ պետքէ կատարի՝ որպես նրանց հլու-հնազանդ ծառա: Դրա համար Նիկոլը վնաս է հասցնում Հայաստանի հայերին, աբխազահայերին, արցախահայերին, ընդհանրապես՝ բոլոր այն հայերին, որոնք որեւէ կերպ խանգարում են արեւմտյան ինչ-որ ծրագրի: Աբխազիան, կարելի է ասել, զգալի չափով ունի հայկական մեծ ներկայություն, մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ որոշ հաշվարկներով՝ բնակչության 1/3-ը հայեր են: Այնտեղ կան մի քանի տասնյակ հայկական դպրոցներ, մշակութային օջախներ, որոնք ֆինանսավորվում են Աբխազիայի պետության կողմից: Հայերն այնտեղ զբաղվում են առեւտրով, բիզնեսով, շինարարությամբ, հայ պատգամավորներ կան Աբխազիայի խորհրդարանում, հայ նախարարներ կան՝ կառավարությունում: Աբխազիայի հարցում Հայաստանը միշտ եղել է շատ զգույշ: Մենք միշտ արտահայտվել ենք, որ վրաց եւ աբխազ ժողովուրդները պետք է գտնեն խաղաղ ապրելու եւ համագործակցության բանաձեւը: Հայաստանը ո՛չ ասում էր ճանաչում եմ Աբխազիայի անկախությունը, ո՛չ էլ ասում էր՝ ճանաչում եմ Աբխազիան որպես Վրաստանի մաս: Ու այսպիսի զգույշ վերաբերմունքը հարցին ընկալվում էր երկու կողմից էլ, որովհետեւ Աբխազիայում էլ ունենք հայեր, Վրաստանում էլ: Ավելին՝ մենք միշտ կողմնակից ենք եղել, որ իրենց մինչեւ այդ հարցերը լուծվեն եւ բացվի վրաց-աբխազական երկաթգիծը, ինչը կլիներ փրկություն Հայաստանի համար, որպեսզի մեր բեռները դուրս գան դեպի Ռուսաստան:

- Ըստ էության, Արցախի հարցում էլ, կարծես թե, Վրաստանն էր նույնքան զգուշություն դրսեւորում եւ զուսպ էր իր արտահայտություններում…

- Վրաստանն, իհարկե, այդքան նրբանկատ չէր, վրաց որոշ գործիչներ խոսում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց սա ուրիշ թեմա է: Ինչ վերաբերում է Աբխազիային, այնտեղ շատ ընկերներ ունեմ, բոլորը պարզապես ապշած են, թե Նիկոլի ինչի՞ն էր պետք նման հայտարարություն անելը: 2008 թվականից Աբխազիան ճանաչվել է Ռուսաստանի կողմից, մենք այդ հարցը շրջանցում էինք, ավելին՝ Աբխազիան միշտ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման թեզի կողմնակիցն էր եւ հանկարծ Նիկոլը որոշեց հստակեցնել ինչ-որ դիրքեր, ինչո՞ւ… Որովհետեւ Աբխազիան  Ռուսաստանի դաշնակիցն է եւ ասեմ շատ կարեւոր մի տեղեկություն, որը դեռ չի հրապարակվել՝ այսօր ՌԴ-ն Աբխազիայում կառուցում է շատ հզոր ռազմաբազա: Այդ ռազմաբազան այնքան հզոր է լինելու, որ Ռուսաստանի համար, օրինակ, Հայաստանում գործող 102-րդ ռազմաբազան այլեւս որեւէ նշանակություն չի ունենա: Աբխազական ռազմաբազան իր հզորությամբ ծածկում է հսկայական տարածք՝ մինչեւ սիրիական ռուսական ռազմաբազաները: Այսինքն՝ ռուսական երկու ռազմաբազան՝ մեկը Սիրիայում, մյուսը՝ Աբխազիայում, ամբողջ տարածքի հակաօդային պաշտպանությունն ապահովելու են: Արեւմուտքը եւ Թուրքիան շատ խիստ անհանգստացած են, որ Ռուսաստանը Աբխազիայում կառուցում է այդ ռազմաբազան եւ դրա համար Նիկոլին հանձնարարվեց սրել հարաբերություններն Աբխազիայի հետ, փորձել խնդիր ստեղծել աբխազների եւ հայերի միջեւ: Աբխազիայում հիմնականում ապրում են աբխազներ ու հայեր, որոնք միշտ հանդես են եկել միասնական բոլոր հարցերում: Հայերը շատ հարգված են Աբխազիայում: Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում իրավիճակը, որովհետեւ ուրիշ ձեւ չկա Աբխազիան ներսից «պայթեցնելու», ինչը ձեռնտու է Արեւմուտքին եւ Թուրքիային: Նիկոլը հանկարծ հեռուստաեթերով պատասխանում է Աբխազիայի վերաբերյալ հարցի, պարզ է չէ՞, որ այդ հարցը սարքված էր:

- Առհասարակ, տպավորություն էր, որ ութ եւ ավել ժամ տեւած հարցուպատասխանի բոլոր հարցադրումներն էին սարքված…

- Պարզ է, որ եթե Նիկոլը չուզենար այդ հարցին պատասխանել, այն չէր հնչի: Այսինքն՝ Նիկոլին պետք էր, որպեսզի անպայման այդ հարցը հնչեցվեր: Գուցե նա չի էլ հասկանում, թե այդ հարցը ինչի համար էր պետք, որ հնչեցվեր, բայց իրեն հանձնարարողները շատ լավ են հասկանում: Դրա հետեւանքով այսօր արդեն շատ խիստ անհանգստություն կա աբխազահայ համայնքի կողմից: Ավելին՝ բազմաթիվ հայեր, ովքեր հանգիստ մտնում էին Աբխազիա, այսօր իրենց մուտքն արգելված է, ասում են՝ գնացեք, դիմեք մեր դեսպանատուն, պաշտոնական կստանաք մուտք գործելու վիզա, նոր կգաք: Իհարկե, մեր աբխազ բարեկամները հասկանում են եւ իրենք էլ հայտարարում են, որ «ձեր Նիկոլը սովորական դավաճան է», եւ եթե նա դավաճանում է հայ ժողովրդին, կարող է դավաճանել հայ-աբխազական բարեկամությանը եւ ամեն ինչին, դրա համար այդքան լուրջ չեն ընդունում: Բայց բոլոր դեպքերում մարդիկ ասում են՝ սա ձեր պետության ղեկավարն է, ինքներդ լուծեք այս հարցը: Եթե ձեր պետությունն այսպիսին է դառնում, սա ձեր խնդիրն է,  ինքներդ էլ մտածեք, թե դրա տակից ինչպես եք դուրս գալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Իսրայելի տանկերը շարունակում են առաջանալ Սիրիայի տարածքում (Տեսանյութ)Ինչ է կատարվելու ընկած Սիրիայում առաջիկայումՌուս սպան ցույց է տվել, թե ինչպես են սիրիական բանակի ամբողջ ստորաբաժանումներ նետել զենքը, զգեստափոխվել եւ փաել (Տեսանյութ)Սիրիական նոր առաջնորդները երաշխավորել են ռուսական ռազմակայանների, դիվանագիտական ​​հաստատությունների, զինվորականների և դիվանագետների անվտանգությունըՌԴ-ում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է դրոշըԷրդողանը հայտարարել է, որ աշխարհում միայն ինքն ու Պուտինն են մնացել որպես փորձառու առաջնորդներԲաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա Պոչուկի կիստայի անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ»Ամոթ չունեք, գոնե խիղճ ունեցեք...Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը36-ամյակին «Գոյ»-ն ազդարարեց նստացույցն ավարտելու եւ ակտիվ ԳՈՅապայքարի անցնելու մասինԲաշար ալ-Ասադը կնոջ և երեխաների հետ ժամանել է Մոսկվա. Ռուսական աղբյուրՀանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը՝ ուղիղԹրամփ. Ուկրաինան չպետք է ԱՄՆ-ից ակնկալի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ Բայդենի օրոքԹուրքական զորքերը և ջիհադական բանակը պատրաստվում են լայնածավալ հարձակման քրդերի վրաԶելենսկին մերժել է Թրամփի կոչը՝ անհապաղ հրադադարի և բանակցությունների վերաբերյալԻրանը բացատրել է, թե ինչու Իրանը չաջակցեց ԱսադինՍիրիայի Կենտրոնական բանկի թալանը (Տեսանյութ)ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացելՖրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումըՀաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցությունՄի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. ԲալասանյանՍերկևիլ. օգուտներ և վնասներԱյսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններումՍիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆՈւկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. ՊեսկովԷրդողանը գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում․ ՄելքոնյանՍիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆԻնչպես են թալանում Բաշար ալ-Ասադի պալատը (տեսանյութ)Մի օր էլ Արտաշատի տակ են հայտնվելու միջազգային ահաբեկիչները. Գրիգոր ԲալասանյանՖիդան․ Տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին կոչ ենք անում զգույշ գործելԴամասկոսում մահապատժի են ենթարկել Բաշար ալ-Ասադի ազգականներից մեկին, նրան կախել են վերամբարձ կռունկիցԱսադը որոշել է լքել նախագահի պաշտոնը և երկիրը. ՌԴ ԱԳՆԴուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ ՄանուկյանինՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի հետ կապվածԱմենավատը դեռ առջևում է. ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը՝ Սիրիայի մասինՈւկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար. ԹրամփՍիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենքԳեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունըԱսադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ. BILDՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, բայց «ամենավատը դեռ առջևում է»․ Կոսաչով«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ ՕքթայՍիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները (տեսանյութ)Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրություններըԻնչ է սպասվում Օձի տարում ՕձերինԱսադը սպանվե՞լ էՍիրիական զորքերը լքում են Դամասկոսի կենտրոնը. աղբյուրԴամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆԲոլորն էլ հասկանում են, որ Սիրիան գրաված ահաբեկիչների հետևում կանգնած է Թուրքիան.Վարուժան Գեղամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top