Iravunk.com | Հայաստանը գլխավոր մրցանակներով է վերադարձել միջազգային հեղինակավոր մրցույթից
Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք Հրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Միքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր Գրիգորյան Բելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը Ի՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր Վարդանյան ԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակ Վստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ Բլինկենին վռնդել են Չինաստանից

Հայաստանը գլխավոր մրցանակներով է վերադարձել միջազգային հեղինակավոր մրցույթից

Մշակութային

Դուբայում տեղի է ունեցել «Փոքրիկ միստեր եւ միսս միացյալ աշխարհ 2023» (Little Miss & Little Mister United World 2023) միջազգային մրցույթը, որին Հայաստանը ներկայացնող փոքրիկներն արժանացել են գլխավոր մրցանակների: Այսպիսով՝ «Փոքրիկ միստեր միացյալ աշխարհ 2023»-ը Ալեքս Ալեքսանյանն է, «Փոքրիկ միսս միացյալ աշխարհի արծաթ 2023»-ը՝ Էլեն Պատիրյանը: Տարիներ շարունակ հեղինակավոր այս մրցույթին Հայաստանը մասնակցում է շնորհիվ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի, որի գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ էլ զրուցել է «Իրավունքը»:

Քանի՞ երկիր էր մասնակցում մրցույթին, եւ ի՞նչ չափանիշներով են ընտրվում հաղթողները:

— Սա 21-րդ Little Miss & Mister United World 2023 միջազգային մրցույթն էր, որին մասնակցում էին Բրազիլիան, Ղազախստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Վրաստանը, Բուլղարիան, Գերմանիան, Արաբակական Միացյալ Էմիրությունները, Հնդկաստանը, Ռումինիան, Ուկրաինան, Հայաստանը: Մրցույթի մասնակիցները ներկայացան երեք՝ Little Miss & Mister United World 2023 դեսպան, Little Miss & Mister United World 2023 տաղանդ եւ Little Miss & Mister United World 2023 մոդել անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգում մրցութային փուլերին մասնակցությունը ներառում էր տարբեր չափանիշներ եւ, այսպես ասած, տնային առաջադրանքներ: Մեր երկիրը ներկայացնող մասնակիցները ներկայացան Little Miss & Mister United World 2023 մոդել անվանակարգում: Վերջին անվանակարգում ներառված մասնակիցները միջազգային ժյուրիի առջեւ ներկայացան նախ հարցազրույցի փուլում, առանձին գնահատվեց նրանց պատրաստած պորտֆոլիոն, մասնակցեցին ազգային տարազի, Art costume՝ դիզայներական լուծումներով փուլի դեֆիլեներին: Մրցութային այս չորս փուլերի ընդհանուր գնահատականների արդյունքում էլ որոշվեցին գլխավոր, Gold, Silver մրցանակակիրներն ու անվանակարգերի հաղթողները:

Դուք եղել եք ժյուրիի կազմում եւ վստահաբար քննարկումներ ծավալվել են մասնակիցների շուրջ: Ինչո՞վ առանձնացան, ժյուրիի դիտարկմամբ, հայ փոքրիկները:

— Անհամեստություն թող չհնչի, բայց մեր սաներն առանձնանում են մյուսներից եւ բոլոր նախագծերում: Թերեւս դա այն միջազգային փորձն է, որն ունեն մեր երեխաները, եւ այն պրոֆեսիոնալ աշխատանքը, որ տարվում է նրանց հետ մինչ որեւէ նախագծի մասնակցելը: Էլեն Պատիրյանն անցյալ տարի դարձել է Little Miss Galaxy 2023 Grand Prix գլխավոր մրցանակակիր, մասնակցել է խոշոր միջազգային նախագծերի` Vie Fashion Week Dubai 2022, Emirates Fashion Week 2022: Ալեքս Ալեքսանյանը նույնպես 2022-ի դեկտեմբերին կայացած Vie Fashion Week Dubai 2022 նախագծի Հայաստանը ներկայացնող մասնակիցներից է, մեր երկու սաներն էլ մասնակցել են ասոցիացիայի կողմից անցկացվող մի քանի ցուցադրությունների: Բազմիցս հյուրընկալվել են տարբեր հեռուստաընկերությունների ուղիղ եթերներում: Ի դեպ, միջազգային բոլոր նախագծերին, որոնց մասնակցում է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան, ժյուրիի անդամների բնորոշմամբ, Հայաստանը միշտ ուժեղ եւ խարիզմատիկ մասնակիցներով է հանդես գալիս: Սա թերեւս պարտավորեցնող եւ աներկբա է, որ ցանկացած նախագծի մասնակցելիս նշաձողը պետք է միշտ բարձր պահել: Ասեմ, որ այս տարի մրցույթի Գրան Պրին շնորհվեց Հնդկաստանը ներկայացնող աղջնակին: Վստահ եմ՝ շատ շուտով մեզ կհաջողվի կրկին Հայաստան բերել Little Miss United World մրցույթի գլխավոր մրցանակն ու Գրան Պրին, որն անցյալ տարի նվաճել էր Հայաստանը ներկայացնող Ինեսա Պալոյանը:

Սովորաբար, նման մրցույթներն անպակաս են ինչ-որ հետաքրքիր ինտրիգներով, միջադեպերով, ինչո՞վ հատկանշվեց այս մրցույթը:

— Ի զարմանս ինձ, այս տարի միջադեպ կամ ինտրիգներ չեղան: Փոխարենն անցյալ՝ 20-րդ հոբելյանական Little Miss United World 2022-ին դրանց պակասը չկար: Բանն այն է, որ Ադրբեջանի պատվիրակությունը նախ սկսեց ծափահարել մեր երկիրը ներկայացնող մասնակցի ելույթից հետո, որը գոնե մեզ համար զարմանալի էր: Իսկ երբ մրցույթի գլխավոր մրցանակն ու Գրան Պրին ստացավ Հայաստանը ներկայացնող աղջնակը, այդ նույն պատվիրակությունը շատ արագ անհետացավ, անգամ չներկայանալով ավարտից հետո կազմակերպվող գալա միջոցառմանը: Ի դեպ, Ադրբեջանը, որ հսկայական ֆինանսական միջոցներ էր ուղղել անցյալ տարվա մասնակցի ելույթի եւ PR համար, այս տարի չէր մասնակցում մրցույթին:

Շատ փոքրիկներ կցանկանային լինել Ալեքսի ու Էլենի փոխարեն՝ ինչպե՞ս որոշվեց, որ հենց նրանք պետք է ներկայացնեին Հայաստանը:

— Նորաձեւության ցուցադրություններին մասնակցությունը երեխաներին տալիս է պոդիում դուրս գալու վախերը հաղթահարելու հնարավորություն: Իսկ այ մրցութային հինգ-վեց օրերի ընթացքում, մասնակիցը պետք է ինքնադրսեւորի իրեն, որովհետեւ ամբողջ ընթացքում նրանք ժյուրիի անդամների ուշադրության կենտրոնում են: Վերջին հանգամանքը ոչ բոլոր երեխաների մոտ է ստացվում: Թերեւս սրանով է պայմանավորված Ալեքսի եւ Էլենի ընտրությունը նաեւ: Նրանք բավական փորձառու են, զուգահեռ ունեն կամային բնավորություն: Այս մրցույթում Հայաստանը ներկայացնելու այլ թեկնածուներ եւս ունեինք, բայց որոշվեց, որ նրանք դեռ պատրաստ չեն հանդես գալ միջազգային խոշոր նախագծում: Վստահ եմ, որ վերջիններիս մոտ հրաշալի հնարավորություններն ու մեր երկիրը նման կարեւոր հարթակներում ներկայացնելն առջեւում են:

Հաջորդիվ ո՞ր մրցույթին է պատրաստվում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան:

— 2024-ին չափազանց շատ են միջազգային նախագծերի մասնակցության հրավերները: «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիան մի քանի մրցույթների ազգային տնօրենն է Հայաստանում, եւ դրանց լավագույնս ներկայանալը շատ ենք կարեւորում: Մինչեւ տարվա վերջ կամրագրվեն հաջորդ տարվա միջազգային նախագծերի անցկացման ժամանակացույցերը: 2024-ին` տարիների դադարից հետո, կվերսկսենք ասոցիացիային պատկանող մրցութային ձեւաչափով նախագծերը: Կազմակերպության աշխատակազմը համալրվում է բանիմաց մասնագետներով, որոնց օգնությամբ հրաշալի թիմային աշխատանք է սպասվում: Այս ամենի մասին առաջիկայում սիրով կտեղեկանա «Իրավունքի» ընթերցողը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода