ԱՅՍՕՐ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ը, ԱՆՎԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳՉՈՒՀԻ ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է
Մշակութային
Այսօր, նոյեմբերի 20-ը, սիրված ժողովրդական երգչուհի, ժողովրդական արտիստուհի, երջանկահիշատակ ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հիշատակի օրն է։
11 տարի է անցել, ինչ նա ֆիզիկապես հեռացել է մեզանից, սակայն նրա անզուգական կատարումները միշտ բոլորիս սրտերում են։ Աշուղ Աշոտի «Ծովաստղիկը» երգը, սիրված երգչուհու կատարմամբ ճանաչվել է տարվա լավագույն երգ տարիներ շարունակ։ Ժողովրդի կողմից շատ սիրելի երգերից էին նրա կատարմամբ նաև հատկապես «Իմ հասակը» և «Լիրիկականը»։ Նա «Այլևս երբեք» խորագրով համերգներ էր ունենում և ամբողջ աշխարհին տեղեկացնում Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի այլևս երբեք չկրկնվի ցեղասպանությունը։ Սիրված, տաղանդաշատ երգչուհին երկրային կյանքից հեռացավ 2012 թվականի այս օրը նոյեմբերի 20-ին, ԱՄՆ - ի Լոս - Անջելես քաղաքի հիվանդանոցում, լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից հետո։ Հուղարկավորվել է Երևանի քաղաքային պանթեոնում։ Իսկ ծննդավայր Գյումրիում, ի հիշատակ անվանի երգչուհու, տեղադրվել է հուշարձանը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



