Iravunk.com | Միայն իշխանափոխությամբ հնարավոր կլինի կատարված հանցանքները մերկացնել. ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Կուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Լքված հայեր, միացե՜ք. Ալլա Հակոբյան Գետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը

Միայն իշխանափոխությամբ հնարավոր կլինի կատարված հանցանքները մերկացնել. ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է բանաստեղծ, ՀԳՄ անդամ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Երբեւէ Ձեր մտքով կանցնե՞ր, որ Արցախից մեզ մնացած տարածքները մեկ շաբաթում կդատարկվեն, իսկ Ստեփանակերտում Ալիեւը հաղթանակի շքերթ կանցկացնի:

— Սա ծրագրված գործընթաց էր, որն իրականացրին մեր միջի դավաճանների օժանդակությամբ: Բացահայտ, առանց քողարկումների, տարիներ շարունակ՝ մեզանում գործում են լրտեսախմբեր, որոնք ֆինանսավորվելով օտար երկրների կողմից, կատարում են դրանց հրահանգները: Կարծես օրինաչափ է դարձել, որ օտարի շահերը սպասարկողներն անպատիժ կերպով պիտի շարունակեն իրենց ազգադավ գործունեությունը: Հայաստանում իշխանությունը խաբեությամբ զավթածների հին ու նոր հայտարարությունները համադրեք եւ կտեսնեք, թե որքան հակասություններ կբացահայտվեն: Այսպահական գոյանքներին հաջողվել է՝ հանրությանը մոլորեցնելով, ստի եւ կեղծիքի հնարավոր բոլոր հնարքները բանեցնելով, մորթապաշտին բնորոշ վարքով՝ ամեն բան զոհել սեփական բարօրության համար: Քանի դեռ այս շառլատաններն անպատիժ շարունակում են պաշտոնավարել մեր երկրում՝ բոլոր ոլորտներում էլ նահաջն ու պարտությունը անխուսափելի են:

Այսքանից հետո կարո՞ղ է խոսք գնալ թշնամու հետ խաղաղ ապրելու մասին:

— Եթե մեր միջի թշնամու հետ շարունակում ենք ապրել, ապա արտաքին թշնամին ինչո՞ւ պիտի մերժվի: Ամեն կերպ փորձում են մեզ կտրել մեր արմատներից, մեր ավանդներից: Մեր ինքնությունը հեշտությամբ շրջանցելով` կապկում ենք ուրիշներին: Այնպես, ինչպես հիմա մեզ հետ են վարվում տարածաշրջանի շահառուները, այդպես վարվում են լաբորատորիայի առնետների հետ՝ ներարկեն, քննեն, ձեւախեղեն...

Որքանո՞վ 44-օրյա պատերազմի մեղավորները, դավաճանները պատժվեցին

— 44-օրյա պատերազմի գլխավոր մեղավորն իրեն Գերագույն գլխավոր հրամանատար հռչակած ներկա վարչապետն է, ում թիմի քաղաքական խայտառակ պարտության արդյունքում ունեցանք անդառնալի կորուստներ, որոնք հնարավոր է նաեւ մեր պետականության կորուստ հանդիսանան: Ո՛չ, որեւէ լուրջ քայլ չի արվել դավաճաններին բացահայտելու եւ համապատասխան պատժի արժանացնելու համար, եւ կարծում եմ՝ միայն իշխանափոխությամբ հնարավոր կլինի կատարված հանցանքները մերկացնել:

Հետագայում կունենա՞ք բանաստեղծությունների շարք, որտեղ մեկ առ մեկ կնշեք դավաճանների անունները: Չէ՞ որ մնայուն գործը փոխանցվում է որպես պատմական փաստ սերունդներին: Եթե նրանք պետականորեն չպատժվեն, միգուցե պատժվեն հետագա սերունդների կողմից դավաճանի խարանո՞վ:

— Դավաճաններին անուն առ անուն մերկացնելը իրավաբանական գործընթաց է, իսկ գեղարվեստորեն վաղուց տվել եմ այս թավշյա խաբեբաների գնահատականը: Սրանց կատարածը սովորական հանցանք չէ, սա հայոց պատմության մեջ եզակի երեւույթ է, եւ սերունդները, վստահաբար, դավաճանի խարանն են դաջելու ազգ ու հայրենիք կործանած այս ստակոլոլ գոյանքների ճակատին:

Ձեր որդին՝ Վաչագանն ու մյուս մեր քաջերն անմահացան 44-օրյա պատերազմում, որ այսօր մի ստորագրությամբ Արցախը հանձնվի՞:

— Այսօր էլ այդ քաջերն են զսպում թշնամուն` լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար: Նրանց տված դասը Բաքվի բռնապետը չի մոռանա: Հզոր արսենալով, վարձկաններով ու դաշնակիցներով հարձակվելով մի բուռ Արցախի վրա, չկարողացավ ծնկի բերել, եւ մեր զավակների կյանքի գնով պահպանված տարածքներն այս պարտության սիմվոլները հեշտորեն հանձնեցին եւ շարունակում են հանձնել:

Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր ասում են` Արցախն Ադրբեջան է:

— Այո, կան այդպիսի գոյանքներ՝ անազգ, անհայրենիք: Դրանց լափը տեղը պահիր, եւ աշխարհից այլ բան չեն ուզի:

Ներկա պահին ի՞նչ ստեղծագործական պրոցեսի մեջ եք:

— Շատ նոր նյութեր են հավաքվել Վաչագանի սխրագործություններին անդրադարձող՝ ե՛ւ գեղարվեստական, ե՛ւ փաստագրական: Հիմա սկսում եմ կազմել «Ազգային հերոսը» երկրորդ գիրքը, որտեղ նոր բացահայտումներ եւ գնահատականներ կներկայացվեն: Այնուհետեւ, որքան էլ ստեղծագործական մթնոլորտից դուրս ենք մղվել, միեւնույնն է, փորձելու եմ տպագրության ներկայացնել բանաստեղծություններիս հերթական հատորը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода