Ռուսաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ․ Լավրով Ինչո՞ւ են գերեզմանոցից վերադարձողները լվանում իրենց ձեռքերը Օրակարգը կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ. Սարգսյան Պենտագոնը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Ուկրաինային՝ մինչ Բայդենի հեռանալը Եթե կա մեկը, ով կարող է ապացուցել այդ սուտը, խնդրեմ․Խորեն Հովհաննիսյանը որդուն վերագրվող սկանդալի մասին Լավրովը բողոքել է՝ եվրոպացիները փախչում են իրենից Եվգենի Հակոբյանին մերժել են տրամադրել ՀՀ քաղաքացիություն «Հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկ երանգավորում չկար. Զուրաբիշվիլի Փաշինյանն ընկած է Ալիեւի «ավտոգրաֆը» ստանալու հետեւից, ՀՀ անունից բանակցողները կարմիր գծեր չունեն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Ամանորից առաջ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի. Պուտին

Երբ այլեւս անկարող ես մարդկանց լսել ու հասկանալ, դիմում ես ծառերին. ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ

Մշակութային

Լույս է տեսել Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի, գրող ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ «Խոսել, խոսել ծառերի հետ» բանաստեղծությունների ժողովածուն: Այս առիթով զրուցեցինք նրա հետ:

«ԴԵՂՆԱԿԱՐՄԻՐ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐԵԼ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ԽԱՂԸՆԿԵՐՈՋՍ»

— Նաիրա, որքա՞ն ժամանակ պահանջվեց գրքի լույս տեսնելուն:

Այնպես ստացվեց, որ «Խոսել

, խոսել ծառերի հետ» բանաստեղծությունների ժողովածուն գրեցի շատ տարբեր ժամանակահատվածներում, չնայած եթե ընդհանրական նայենք, ներկայացվում է մարդու՝ մթից դեպի լույսը անցնող փոփոխությունը. նույնիսկ ավելի վաղ՝ հետհաշվարկ անցյալ, երբ արարվում էր երկիրը մաս-մաս, եւ որոշվում ձեւը ծառի... Բանաստեղծությունների մյուս մասը ծնվեց պատերազմի օրերին, երբ բոլորս ծանր ապրումների մեջ էինք: «Պատերազմ» բառը սակայն չեք գտնի տողերից եւ ոչ մեկում. մի օր ուղղակի արթնացանք բոլորովին այլ սենյակում, այն է` այլ իրականության մեջ: Կուզենայի առանձնացնել «Դեղնակարմիր» բանաստեղծությունը, որը նվիրել եմ պատերազմում նահատակված խաղընկերոջս՝ մնջախաղաց Հովհաննես Հաջինյանին:

Нет описания.

— «Խոսել, խոսել ծառերի հետ» վերնագիրն ինչո՞վ էր պայմանավորված:

— Երբ այլեւս անկարող ես մարդկանց լսել ու հասկանալ, դիմում ես ծառերին, ու թվում է, թե նրանք կասեն ճշմարտությունը, ապրեցնելու, լույսի ճանապարհը, քանի որ ծառերն ավելի մոտ են արեւին: Ե՛վ մարդուն, ե՛ւ բնությանը տրված է հավասար ապրելու իրավունք եւ ուրեմն՝ «Խոսել, խոսել ծառերի հետ, երբ մարդը հավասար է ծառերին...»

Нет описания.

— Մնջախաղն ու գրական կյանքն ինչպե՞ս կարողացաք զուգահեռել:

— Գրական կյանքն ու մնջախաղը կարելի է ասել կապակցված են իրար, ինչ գրում ես, հաճախ կենդանանում է, ձեւ ու պատկեր ստանում բեմում եւ հակառակը՝ դու տեսնում ես, բառը նույնքան գեղեցիկ է, որքան լռությունը: Երբեմն մի անսովոր շարժում պատմության նախասկիզբ է դառնում, իսկ խոսքը վերածվում շարժման, ու այլեւս անկարող ես կանգ առնել՝ թողնում ես, որ մարմինդ հանդարտորեն տարալուծվի անսահմանության մեջ:

«ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԱՊՐԵԼ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ»

— Առհասարակ արտիստները շատ զգայուն են: Դա չի՞ խանգարում Ձեզ առօրյա կյանքում:

— Ավելորդ հուզականությունը միշտ էլ խանգարող է: Դժվար է կառավարել էմոցիաները, մանավանդ, երբ զգում ես դրանց գերակայությունն ու ազդեցությունը, ու ստացվում է ամեն օր ինքդ քեզ հետ պայքարի մեջ ես՝ հավասարակշռությունդ չկորցնելու համար: Ի դեպ, այս տարի Երեւանի մնջախաղի պետական թատրոնի առաջատար դերասանուհիներից Շուշան Սարգսյանի հետ բեմադրեցինք «Բալանս» ներկայացումը, որը հենց հավասարակշռությունը չկորցնելու, ինքդ քեզնից չհեռանալու, ամեն ինչ բալանսավորելու մասին է:

— Ըստ Ձեզ` մեր օրերում ո՞րն է ամենաշատ հանդիպող բացասական երեւույթը:

— Ամենաբացասական երեւույթը կարծում եմ՝ համատարած վիրավորանքն է: Շատ դժվար է ապրել նման մթնոլորտում, երբ մեզնից օրըստօրե պակասում է սերը, եւ մենք վերածվում ենք թիթեղապատ մարդկանց:

— Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Այս դժվարին ժամանակներում դժվար է մտածել ու խոսել ծրագրերի մասին, այնուհանդերձ պետք է ստեղծագործել: Երեւի թե, մի որոշ ժամանակ կանցնեմ մանկական գրականությանը, որովհետեւ յուրաքանչյուր նոր գործ ստեղծելիս, մանավանդ երեխաների համար գրելիս թվում է՝ աշխարհը ավելի լուսավոր է դառնում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 






Ռուսաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ․ ԼավրովԻնչո՞ւ են գերեզմանոցից վերադարձողները լվանում իրենց ձեռքերըՕրակարգը կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ. ՍարգսյանՊենտագոնը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Ուկրաինային՝ մինչ Բայդենի հեռանալըԵթե կա մեկը, ով կարող է ապացուցել այդ սուտը, խնդրեմ․Խորեն Հովհաննիսյանը որդուն վերագրվող սկանդալի մասինԼավրովը բողոքել է՝ եվրոպացիները փախչում են իրենիցԵվգենի Հակոբյանին մերժել են տրամադրել ՀՀ քաղաքացիություն«Հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկ երանգավորում չկար. ԶուրաբիշվիլիՓաշինյանն ընկած է Ալիեւի «ավտոգրաֆը» ստանալու հետեւից, ՀՀ անունից բանակցողները կարմիր գծեր չունեն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Ամանորից առաջ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի. ՊուտինԱրտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվՀատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտությունԳիտնականները հայտնաբերել են գործոն, որը կապված է սրտանոթային համակարգի վիճակի վատթարացման հետԳիտնականները հայտնաբերել են թուլամտության զարգացումը դանդաղեցնելու արդյունավետ միջոցՀերի՛ք է, բա՛վ է, իզուր մի տենչացեք արյան ծարավներ․Աստղաբանի բացառիկ կանխատեսումը Քարտեզագրվել են տիեզերական ձգողականության ալիքներըՏրամադրության բարելավումն օգնում է նվազեցնել աղիներում բորբոքային գործընթացների մակարդակը․ հետազոտությունՊատերազմ չի լինելու, թող սարսափեն խարդավանքների սիրահարները, հետհաշվարկը սկսված է. Բացառիկ կանխատեսումՑուցադրել են Huawei Mate 70-ի բոլոր չորս մոդելները և Mate X60-նՈւկրաինային օգնության եւս մեկ այլ հակառակորդ աշխատանք է ստանում Թրամփի վարչակազմումԱլիևի՝ ՀՀ-ին ներկայացրած պահանջները նույնքան անհիմն են, որքան դա ժամանակին Ադրբեջան կոչելը․ ՈսկանյանՀՌՕ-ի մասնակցին դաժանաբար ծեծի ենթարկած ազերին մահացել է կալանավայրումՀնարավոր են ֆինանսական խնդիրներ. դեկտեմբերի 6-ի աստղագուշակԻնչի մասին է պետք հիշել, երբ պատրաստվում եք հանձնվելՋուր չի լինելու․ հասցեներԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔաշի տատանումները կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել․ հետազոտությունԱհա՝ ինչպիսին է աշխարհում ամենահայտնի սմարթֆոնների ցանկըԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը․ Լլոյդ Օսթինը՝ Պապիկյանին«Հրապարակ». «Աննա վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նըՍիրիական Հոմսի համար ճակատամարտը կդառնա վճռական (Տեսանյութ)Մի քանի կյանքի խորհուրդներ, որոնց մարդիկ զուր են «լայքում» համացանցումԹույլատրվել է Ալցհեյմերի հիվանդության նոր դեղամիջոցի օգտագործումըԹրամփի թիմը սպառնացել է, որ կարող են Զելենսկիին չճանաչել, որպես լեգիտիմ նախագահ«Հրապարակ». Հեռախոսի 18+ բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան. կին պատգամավորները ուշադիր ընթերցել են2024 PT5 աստերոիդը հեռացել է մերձերկրյա ուղեծրից«Ժողովուրդ». «Պադավատապետությունը» ամրանում է․ ինչպես Փաշինյանը կասեր՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը20 միլիո՞ն. Սպերցյանը կարողա է տեղափոխել ՊՍԺԿայացավ 2025թ․ աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը«Հրապարակ». Լուսինե Բադալյանը մերժում է. ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին. «Լուլուն» ասել է՝ ես էլ վայր կդնեմ մանդատս«Իրավունք». Փրայմերիզը թոզփչոցի է. Փաշինյան արդեն որոշել է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն«Ժողովուրդ». Հիմա էլ Կարեն Սարուխանյանի մորաքրոջ որդին է սկանդալի կենտրոնում հայտնվելՍերգեյ Լավրովի հետ Թակեր Կարլսոնի ամբողջական հարցազրույցը (Տեսանյութ)Վրաստանի նախագահը շնորհակալ է Զելենսկուց` Վրաստանի դեմ պատժամիջոցների համարԿուրսկի ճակատում ռուսական անօդաչուները զանգվածաբար ոչնչացնում են ամերիկյան զրաահտեխնիկան (Տեսանյութ)Վլադիմիր Զելենսկու թագավորությունը կավարտվի Ուկրաինայի մասնատմամբ. SpectatorՓաստաբաններն իրավամբ իրավունքի զարգացման լոկոմոտիվն են, որը երբեմն իրականացնում են իրենց առողջության, արժանապատվության ու անվտանգության հաշվին⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտամարմնային բեղմնավորման հիմքում սերն ու սաղմնաբանն են. Հայտնի սաղմնաբանը տալիս է ԷԿՈ-ով ծնող դառնալու միակ բանաձեւըՈվ ամերիկյան ջրաղացին ջուր է լցնում՝ թող լավ մտածի. Սերգեյ Շաքարյանց 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top