Փոխարժեք: $ , ,
ԲԱՄԲԱՍԱՆՔ ՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ Մասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ Գևորգյան Մենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ Անդրեասյան Դասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. Դեմոյան Անդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան «Հայաքվեի» տխրահռչակ ավարտը Մաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com Հայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի Վիբորնի Գյուղացիները չեն պատրաստվում համակերպվել

Ծանոթանալով դասագրքին՝ կասկած չի մնում, որ այն ծրագրավորվել եւ գրվել է հատուկ նպատակով. ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ  ՀԱԿՈԲՅԱՆ

Ներքաղաքական

Տևական ժամանակ է, ինչ մամուլում լայնորեն քննարկվում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում տեղ գտած աղաղակող սխալների մասին: Դրա մասին ահազանգում են պատմաբաններ, մանկավարժներ, ծնողներ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ եպիսկոպոս ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Սրբազան Հայր, ինչպե՞ս կարող էր Տիգրան Մեծի ժամանակ քարտեզի վրա լինել Թուրքիա, Ռուսաստան, առավել ևս՝ Ադրբեջան։ Մի՞թե նման փաստերով մենք սերունդ կկրթենք:

— Պատմաբանների, մանկավարժների, հանրության անհանգստությունն ու ընդվզումը տեղին է: Եթե միայն ձեր թվարկած «բացթողումները» լինեին, կմտածեինք, որ ինչ-որ մեկի անփութության պատճառով սխալագրություն է տեղի ունեցել: Մինչդեռ, ծանոթանալով դասագրքին, կասկած չի մնում, որ այն ծրագրավորվել և գրվել է հատուկ նպատակով՝ որքան հնարավոր է մատաղ սերնդին հեռու պահել իր ազգային ճշմարիտ պատմամշակութային ժառանգության իրազեկումից և ուսումնառությունից, կրթել և դաստիարակել մանկուրտների այնպիսի սերունդ, որը հեշտությամբ ենթարկվի մեր պատմական հայրենիքը զավթած, մշակութային, հոգևոր արժեքները պղծող ու եղծող դարավոր թշնամու հայակուլ նկրտումներին: Այնտեղ նույնիսկ որևէ բառ չկա «Հայրենիք», «Ազգ», պատմական ժառանգության քաղաքակրթական հասկացությունների մասին: Երեխայի մոտ հպարտության և տիրոջ զգացողություն ձևավորելու առումով որևէ միտք չկա հայրենի բնաշխարհի, նրա պատմական անցյալի նկատմամբ, ուր մնաց, թե դրանք հիմնավորող փաստե՞ր լինեին:

— Ի՞նչ եք կարծում, այդ դասագիրքը կպարտադրվի՞, կխմբագրվի՞, ո՞րն է ելքը:

— Չեմ կարող ասել, թե ի՞նչ որոշման կհանգեն կրթության պատասխանատուները, բայց երևույթն ինքնին խայտառակություն է և վնասարար: Դասագիրք կոչվածի ի հայտ գալուց հետո բազմաթիվ մասնագետներ են հանդես եկել և դեռ, չկրկնելով մեկը մյուսին, շարունակվում են քննդատական հոդվածներ հրապարակվել, ինչպես ասում են՝ քարը քարի վրա չթողնելով: Այսքանից հետո, եթե որևէ մեկը դեռ անհագ ցանկություն ունի դա որպես դասագիրք օգտագործելու, ապա, իրապես, այն կարող է այդպիսին լինել, որպես ուղեցույց՝ սոսկ պատմությունը կեղծող ապագա վայ-մասնագետներին ձև ու մեթոդ ուսուցանելու համար: Սակայն նրանց ջանքերն ապարդյուն են, քանզի, Երկիր մոլորակի քաղաքակրթության ակունքներից մեկի՝ հայ ժողովրդի հազարամյակների կենսագրությունը, նրա ստեղծած մշակույթը, Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա մեծ ավանդը՝ ազգապահպանության և, ընդհանրապես, քրիստոնեական աստվածաբանության մեջ, դարավոր միջազգային ազդեցությունն ու բազմաթիվ առնչություններն այնքան են միահյուսված ու սերտաճած համաշխարհային պատմության հենք ու գործվածքում, որ անհնար է հին ու նոր բազմալեզու հազարավոր մատյաններից, կամ մարդկային հիշողությունից իրական պատմությունը վերացնելը:

— Եկեղեցու պատմություն, կարծես թե, այնտեղ չկա, փոխարենն ասվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրը եղել է Տրդատ Մեծը: Որքանո՞վ է սա ճշմարիտ, և ո՞րն է իրական պատմությունը:

— Դասագիրք կոչվածում նման «հայտնագործություններ» շատ կան, և հակված ենք մտածելու, որ դրանք ոչ միայն անգրագիտության, այլև՝ միտումնավորության արդյունք են: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ հայոց գրերի ստեղծումը ներկայացվում է մեկ նախադասությամբ, ազգային պատմիչների, գիտնականների մասին կենսագրական նյութեր գրեթե չկան, նույնիսկ՝ պատմահայր Մովսես Խորենացու, ինչպե՞ս և որտեղի՞ց են հայտնաբերել, թե ասորացիների կողմից է հիշատակվել «Արարատ» անունով Վանի թագավորությունը, երբ «Արարատ» կամ «Արարատյան թագավորություն» բառեզրերը աստվածաշնչյան են, և այլն: Ուստի՝ բոլորովին զարմանալի չէ, որ քրիստոնեության ընդունումը թերի է ներկայացված, արժևորված չեն կրոնի և եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի ինքնության պահպանման, արվեստի, մշակույթի զարգացման, ընդհանրապես՝ մեր ազգի կենսագործունեության ապահովման տեսանկյունից:

Ինչ մնում է, թե ո՞րն է իրական պատմությունը, ապա ցանկացած ոք՝ գրադարանում, համացանցում հարցում անելով հարյուրավոր գիտական ու հանրամատչելի հոդվածներ, վերլուծություններ, մեր պատմիչների թողած վավերագրեր, անգամ՝ ճշմարտացիորեն շարադրված փաստերով գեղարվեստական երկեր կպեղի այդ մասին: Պետք է խոստովանել նաև, որ մեզանում, հաճախ, քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ: Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրները եղել են Սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և Սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը /287-330/ և Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը /301-325/:

— Վերջին շրջանում ներկայիս իշխանությունների կողմից, մեղմ ասած, անբարենպաստ վերբերմունք է դրսևորվում Մայր Աթոռի նկատմամբ և, կարծես թե, այս ամենը պատահականություն չէ: Իսկ եկեղեցին այս ամենի վերաբերյալ ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

— Եկեղեցին շարունակում է իր դարավոր անշեղ գործունեությունը` հայոց մեջ հավատն առ Աստված պահպանելու և զորացնելու, իր ունեցած հնարավորություններով հայրենիքին ու նրա ոգեղենությանը սատարելու, մեր նախավանդ և այսօրյա տեսլականների կատարմանը զորակցելու իր պատմական առաքելությունը: Այս օրերին մենք զբաղված ենք Արցախից տարագրված մեր ազգակիցների վիշտը մխիթարելու, նրանց հոգսերը թեթևացնելու, կարիքները հոգալու գործերով: Ինչ մնում է եկեղեցու նկատմամբ դրսևորվող ձեր նշած անբարենպաստ վերաբերմունքի դեմ քայլեր ձեռնարկելուն, ապա շատ մեծ ու անտեղի շռայլություն կլիներ ժամանակ ու ջանք ծախսել ապացուցելու ի վերուստ ապացուցվածը, վկայել՝ արդեն իսկ վկայվածը: Ժխտել կամ անտեսել անցած դարերում, ներկայում և ապագայում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունն իր իսկ տան մեջ, որի անունն է Հայաստան, նույնն է, թե ժխտել բանական կյանքն ու նրա ստեղծած քաղաքակրթությունը՝ Երկիր մոլորակի վրա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 


ԲԱՄԲԱՍԱՆՔՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸՄասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ ԳևորգյանՄենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ ԱնդրեասյանԴասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. ԴեմոյանԱնդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան«Հայաքվեի» տխրահռչակ ավարտըՄաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.comՏիկնիզյանը և Հարությունյանը` ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի ՎիբորնիԳյուղացիները չեն պատրաստվում համակերպվելՀայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ. ՀԲՖ նախագահ«Ինտերի» մարզական տնօրենը` Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մասինՎլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ՄոսկվաՎերամիավորման որոշումն այսօր նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր. Ալավերդյան«Դեմոկրատիա» ասվածը զուտ մեր նման պետություններին ճնշելու համար էր. Մարգարիտ ԵսայանՊարզվեց, որ իշխանությունների համար Նիկոլ ասելը վիրավորական էԻ՞նչ գույներով զարդարել 2024 թվականի տոնածառը`ըստ Կենդանակերպի նշանՎաշինգտոնը Կիեւին մինչեւ տարեվերջ ժամանակ տվեցՖրանսիական «տանիքին» երեւի արդեն Նիկոլն էլ չի հավատումԻնչպես է ադրբեջանական «էկոահաբեկիչը» հայտնվել Երևանի Կոմիտասի պողոտայումԻնչու՞ չի կարելի նախօրոք մանկական հագուստ գնելՄենք դեռ չենք կարող միասին ապրել. Զելենսկու կինը պատմել է նախագահի հետ հարաբերությունների մասինԼավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասինՌուս սենատորները պարբերաբար շփվում են հայ գործընկերների հետ, հարաբերության սառեցման մասին խոսք չկաՄեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացըԲայրամովը պնդում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար «պայմանները ստեղծված են»Անի Քրիստին դուստր է ունեցել (լուսանկարներ)«Сердечный привет от Зимзимова». խաբեբան այսպիսին է լինում. ԱԺ-ում միացրեցին Փաշինյանի ելույթըԻ՞նչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելիսՀայկ Կոստանյանը անդրադարձել է ուղեվարձի թանկացման վերաբերյալ լուրերինՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՍպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղՖինլանդիան կսկսի զինամթերք արտադրել Ուկրաինայի համարԺողովրդին դարձրել են թալանի մատերիալ. գործող իշխանությունն աչքը տնկել է անասնատերերի գրպանին. ԻսայանՀՀ եւ ԱՀ իշխանությունները դեռ ամիսներ առաջ տեղյակ էին Ադրբեջանի նախապատրաստվող ագրեսիայի մասին, բայց ոչինչ չարեցին այն կանխելու համար. ԲաբուխանյանՀայտնի են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողներըՇՏԱՊ. Երևանի քաղաքապետարանը որոշել է թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ դարձնելով 150 դրամ. Դավիթ ԽաժակյանՎերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ ճանապարհով լուծելու պետությունների միջև բոլոր տարաձայնությունները. ՀԱՊԿ-ի հայտարարությունըԼավրովն ու Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը. ՌԴ ԱԳՆՌազմական համագործակցությունը կշարունակվի․ Հայաստանում Հնդկաստանի դեսպան30 արծաթով ծախված «Հուդային» ու ՔՊ-ականներին 5 րոպե ժամանակ ենք տալիս, որ ներկայանանՏեսել ու լսել եմ անհույս ճիչեր, որոնք կարճ ժամանակ անց սառում էին քարերի արանքում.Տեր Մակար վարդապետ ՀակոբյանՏղես սպանվել է «արա» բառի համար, պատասխան են տալու. էջմիածնեցի 15 տարեկան երեխայի հորաքույր (NewDay. am)Ամեն օր գրանցում ենք թույլ երկրաշարժներ մեր տարածաշրջանում, այդ թվում` ՀՀ-ում. Ջերմաստիճանի անոմալ բարձրացումը կա՞պ ունի երկաշարժների հետ«Լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման. «Հրապարակ» Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել«Համահայկական ճակատ» շարժման հայտարարությունը` դեկտեմբերի 4-ին, Երևանում կայացած, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտագնա նիստի վերաբերյալ«Պոլի փետ ըլնի՝ քպ-ից ըլնի» սկզբունքը շարունակում է իր տարերային երթը ողջ Հայաստանով. Արմեն Հովասափյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода