Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին
ՍԻՄ - Գլխավոր լուրեր«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2020Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ 3-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
3 տարի առաջ` 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության համատեղ հայտարարագիրը:
Այն ստորագրվեց Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված դրամատիկ պայմաններում, երբ Մինսկի խմբի 3 համանախագահներից միայն Ռուսաստանի Դաշնությունն էր, որ գործուն միջամտություն իրականացրեց, կանխելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական օկուպացիան եւ բնակչության ցեղասպանությունը:
Ցավոք սրտի հայտարարագրում նշված կետերի մեծ մասը այսօրվա դրությամբ իրականացված չէ, իսկ սույն թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական նոր ագրեսիայի հետեւանքով Արցախի Հանրապետոփւթյունը ամբողջությամբ օկուպացվեց, իսկ բնակչությունը ենթարկվեց ցեղասպանության ու բռնի տեղահանման:
Խոսք անգամ չի կարող գնալ այս պայմաններում հայտարարագրի 6-րդ կետում նշված 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի մասին, որը ըստ համաձայնագրի պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անխափան կապը:
Հայտարարագրի 7-րդ կետում նշված էր, որ փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք, սակայն նրանք ոչ միայն չվերադարձան, այլեւ այնտեղ մնացած բնակչությունը եւս դարձավ փախստական:
8-րդ կետում նշված ռազմական գերիների փոխանակում ոչ միայն ամբողջությամբ տեղի չունեցավ, այլ Ադրբեջանի կողմից գերեւարված հայ ռազամական եւ քաղաքական գործիչների թիվը ավելացավ:
Չկատարվեց նաեւ հայտարարգրի 9-րդ կետը, որտեղ նշվում է, որ ՌԴ սահմանապահ ծառայության վերահսկողության տակ իրականացվելու է տարածաշրջանում բոլոր տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների գործարկումը, իսկ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կազմակերպելու է անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցություն:
Ընդ որում, սկզբնական շրջանում Լաչինի միջանցքի աշխատանքը, ինչպես նաեւ հայ բնակչության անվտանգությունը կանոնավոր կերպով ապահովվում էր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կողմից: Սակայն Հայաստանի ղեկավարության կողմից կատարվեցին գործողություններ, որոնք խափանեցին եռակողմ հայտարարգրի բնականոն իրականացման ընթացքը: Հայաստանի ղեկավարությունը ակտիվորեն սկսեց Արցախի կարգավորման հարցի մեջ ներգրավվել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը: Միարժամանակ նրանց թելադրանքով ՀՀ ղեկավարությունը, ըստ էության, տորպեդահարում էր Ռուսաստանի վերահսկողության ներքո հաղորդակցությունների բացման գործընթացը եւ ընդհանրապես ՌԴ-ի հետ հարաբերությունները: Դավաճանության գագաթնակետը հանդիսացավ Փաշինյանի հակասահմանադրական հայտարարությունները Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին: Այդ ամենը հնարավորություն տվեց Ադրբեջանին սանձազերծել Արցախի եւ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ գործողություններ եւ, ի վերջո, ուժով ստիպել Արցախի ղեկավարությանը հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը, իսկ արցախահյությանը ենթարկել բռնագաղթի: Այստեղ պետք է նշել նաեւ, որ Արցախի ղեկավարությունը նույնպես ցուցադրեց անվճռականություն եւ չգործադրեց որեւէ իրական քայլ Արցախի ակնհայտորեն սպասվող կործանումը կանխելու համար:
Մեր Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ ղեկավարության կողմից:
Ստեղծված իրավիճակում մենք անհրաժեշտ ենք համարում բոլոր կողմերին վերադառնալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության դրույթներին:
- Լեռնային Ղարաբաղի տարածք վերադարձնել բոլոր փախստականներին եւ հնարավորություն տալ նրանց տիրապետել իրենց գույքին:
- Լեռնային Ղարաբաղում որպես պետական իշխանություն սահմանել ՌԴ-ի կողմից ձեւավորված կառավարման կոմիտե (1989թ. Վոլսկու կոմիտեի նախատիպով):
- Իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարագրի 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերը` ամբողջ ծավալով:
- Մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, խնդրելով պաշտպանել Արցախի հայ բնակչության, որպես ԽՍՀՄ նախկին քաղաքացիների եւ դրանով իսկ Ռուսաստանի համար հայրենակիցներ հանդիսացող անձանց: Խնդրում ենք նաեւ վերականգնել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը որպես ԽՍՀՄ կազմում սահմանադրական սուբյեկտի:
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» Շարժման գործադիր կոմիտե
9 նոյեմբերի 2023թ., Երեւան