Iravunk.com | Երանի աշխարհի համայն հայությունը միանար Միասնական աղոթքին... նույնիսկ անհավատները հրաշքի ականատես կդառնային. Հակոբյան
Օրվա խորհուրդ. Ապրիլի 28 Ինչպես ճիշտ լվանալ ելակը Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը 10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադային Նպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին Իրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներում Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը

Երանի աշխարհի համայն հայությունը միանար Միասնական աղոթքին... նույնիսկ անհավատները հրաշքի ականատես կդառնային. Հակոբյան

Հասարակություն
Այս կիրակի՝ օգոստոսի 13-ին, գրեթե բոլոր հայերը կողողեն Հայոց եկեղեցիները՝ մի ճուտ ՕՐՀՆՎԱԾ խաղող տուն տանելու համար... Քանի որ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ նույն ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ-ը, Հինգ Տաղավար Տոներց մեկն է, ապա հավատացյալները՝ տոնին ընդառաջ, մեկ շաբաթ անցկացնում են Աստվածամոր պահեցողության օրերի մեջ: Այս տարի, հաշվի առնելով Արցախի աղետալի վիճակը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմը դիմել է համայն հայությանը շատ կարեւոր հորդոր-կոչով՝ օգոստոսի 7-ից մինչեւ 12-ը դարձնել «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ աղոթքի եւ ապաշխարության մի շրջան»: Քանի որ մասնագիտությունս տեխնիկական է, ապա ասեմ, որ մեզ ամենուր շրջապատում են ալիքներ՝ ձայնը, լույսը, էլեկտրամագնիսականությունը՝ սրանք բոլորն էլ ալիքային երեւույթներ են: Օրինակ, ձայնը դա մեխանիկական ալիք է, որը տարածվում է միայն մեզ շրջապատող միջավայրում, իսկ այ, էլեկտրամագնիսական ալիքները կարող են տարածվել նույնիսկ վակումում: Այդ ալիքները եթե ունենում են ՆՈՒՅՆ հաճախականությունը, ապա ունենում ենք ռեզոնանսի երեւույթ: Այդ ռեզոնանս ասածն այնքան հզոր բան է, որ կամրջով անցնող վաշտին տրվում է հրաման «Вольно!», որպեսզի կամուրջը չփլվի, թեպետ այդ նույն կամրջով գիշեր-ցերեկ մեծ բեռնատարներ են երթեւեկում: Ի դեպ, այդ երեւույթը օգտագործվում է նաեւ երաժշտության մեջ՝ հակառակ էֆեկտ ստանալու համար, այսինքն՝ հնչեղությունը ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ համար: Երբ բոլորը երաժիշտները ՄԻԱԺԱՄԱՆԱԿ նվագում են միաձայն (в унисон), այսինքն՝ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՆՈՒՅՆ նոտան, ապա ձայնային ալիքը ՏԱՏԱՆՈՒՄ է շրջապատող միջավայրը նույն հաճախականությամբ եւ դարձյալ ստանում ենք ռեզոնանսի էֆեկտ: Այս ամենն ասում եմ մեկ բանի համար, որ գոնե նրանք, ովքեր չեն ուզում պարզապե՛ս հավատալ՝ ինչպես երեխան է հավատում իր մորը, գոնե միանան ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ, հիմքում ունենալով գիտելիք՝ ֆիզիկայի օրենքները:
 
Այս տարի Աստվածամոր Վերափոխման տոնին ընդառաջ՝ որոշեցի բոլոր օրերն էլ անցկացնել տարբեր եկեղեցիներում եւ հենց այնտեղ կարդալ բոլոր 150 սաղմոսները՝ ամեն օր 25 սաղմոս՝ ինչպես եւ հորդորել են մեր հոգեւոր այրերը: Սակայն պետք է խոստովանեմ, որ պահքը տանից դուրս ավելի դժվար է պահել, քան քո փակ պատերի ներքո: Ամենուր սննդի օբյեկտներ, կամ տարբեր բուտերբրոդներով քայլող մարդիկ... Եվ բոլորը կողքիցդ անցնելիս հաճույքով ԾԱՄՈՒՄ են այդ անուշաբույր ուտեստները... Բայց ամենագայթակղիչն այս ամառվա տապին՝ պաղպաղակն է... Ընդամենը երկու օր է, ինչ այս շոգին չեմ կերել պաղպաղակ, բայց արդեն երեխայի պես սպասում եմ կիրակնորյա Պատարագին, որից հետո, հավանաբար, միանգամից ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ պաղպաղակ կուտեմ... Իմ Արցախի ձագուկներ... Ամաչում եմ իմ այս մարդկային ցանկության համար... Ամաչում եմ, որ զենք չունեմ, որ բացեմ ձեր ԿՅԱՆՔԻ ճանապարհը... Սակայն Աստված ՀԱՅ ԱԶԳԻՍ մեկ այլ ՀԶՈՐ զենք էլ է տվել՝ ԱՂՈԹՔ... Ախ, երանի աշխարհի համայն ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ միանար այս ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻՆ... Այն ժամանակ՝ ռեզոնանսի էֆեկտի համաձայն, նույնիսկ անհավատները, ՀՐԱՇՔԻ ականատես կդառնային...
 
Խոսքս ուզում եմ ավարտել մի քանի հայ մարդկանց հիշատակելով. Մհեր Համբարձումյան՝ ծնունդով Ապարանքից է (երբ պետք է վերադարձնեն այս գեղեցիկ անվանումը Աբարան դարձած տեղանքին): Նրա ուղեկցությամբ երեկ երկու եկեղեցի այցելեցինք՝ երկուսն էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Մեկը անմիջապես Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարեւանությամբ, ուր թաղված են մեծ բանաստեղծի ծնողները՝ ավելի ստույգ՝ միայն հայրը, քանի որ մոր աճյունը ուրիշ տեղ է ամփոփված, սակայն նրա հիշատակի համար տապանաքար դրված է: Երկրորդ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է ձորում, ուր արշավեցինք ոտքով՝ անտառի նեղ ու քարքարոտ արահետով: Ափսոս, որ եկեղեցուց միայն ավերակներն են մնացել... Բայց էներգետիկան՝ դարձյալ հզոր էր: Փլատակաների վրա նստած զրույցում Մհերը խոստովանեց, որ բանակ գնալուց առաջ նրան միայն մեկ բան է հուզել՝ ինչպես Ապարանքի ջրից հետո պետք է ընտելանա մեկ այլ տարածքի ջրին... Եվ սա՝ դեռ Հայաստանի մեջ... Սա է Հայրենիքի զգացողությունը... Անդրադառնամ նաեւ այսօրվա՛ ուխտիս՝ այն դեպի Դղեր էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դղերի եկեղեցու ծառայողներ՝ տիկին Սուսաննային եւ նրա ամուսին՝ Մեսրոպին, ինձ՝ երեկոյան ժամը ութին տաճարը փակելուց հետո, անվճար Աշտարակ հասցնելու համար: Նաեւ շնորհակալությունս 26-ամյա Նարեկին, ով հավաբուծական ֆիրմաներից մեկի փաթեթավորման արտադրամասի պետն է եւ ով՝ նույնպես անվճար, Աշտարակից ինձ հասցրեց Երեւան: Ավելին, վերցրեց հեռախոսիս համար, որպեսզի տեղեկանա, թե ինչպես եմ հասել տուն, քանի որ ինձ տաքսիով տուն ուղարկելու նրա առաջարկից հրաժարվեցի... Մեր ազգը լավն է... Պարզապես լավերի մասին քիչ ենք խոսում...
 
Գրող, հրապարակախոս
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ


Օրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода