ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՎո՛ւյ, քոռանամ... Հայտնաբերվել է պառկացույցերի սիրահար ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ: Ինչքան էլ զարմանալի է, սույն, կներեք արտահայտության համար, ակտիվիստը կրկին «պառկած» պիկետ է անում: Այս անգամ կառավարության շենքի մոտ՝ ի նշան բողոքի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված, վերջերս տեղի ունեցած այլանդակ միջադեպի, երբ ուղտեղջյուրը թքել էր իրեն «դավաճան» անվանող մարդու երեսին: Տեսնես, Գասպարիի ա՞ղն է պակասել, թե՞ մաղը, որ այդպիսի ուշացումով, ճաշից հետո մատուցված մանանեխի սկզբունքով բողոքում է թքող Ալենի դեմ: Թե՞ առաջ Ալենը Սորոս պապիկի համար «պուպուշ» էր, իսկ հիմա ինչ-ինչ պատճառներով դառավ «քըխ»: Բայց զարմանալի է` սույն արարածը մոռացե՞լ է, թե ինչպիսի ներդրում ունի նիկոլների և նիկոլի վաստակներին իշխանության բերելու գործում: Ինչևէ, զվարճալի տեսարան էր: Հա, որևէ մեկին եթե պետք լինի փակել բակի մուտքը ավտոմեքենաների համար, սրան կարող է տանել: Չմոռանանք, որ ժամանակին «պառկած ոստիկան» անվանվող ասֆալտի թմբերը նույնիսկ «վարդգեսգասպարի» էին կոչում:
Իսկ ԱԺԲ-ական ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ զարմացած է, որ իրեն և Գարեգին Չուգասզյանին կանչել են հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտե. «Պատկերացնու՞մ եք, կոռումպացված (անգլերենում corrupt բառացիորեն նշանակում է փչացած) Նիկոլի ռեժիմը` այսինքն ողջ համակարգը` ներառյալ ոստիկանությունը, քննչականները, դատախազությունը, դատարանները և այլն, փորձելու են ինձ պիտակավորել որպես կաշառք տվող/առնող: Իսկ ինչպե՞ս է որոշվում համակարգի կոռումպացվածությունը` այսինքն փչացածությունը: Երբ իշխանության տարբեր ճյուղերը` գործադիր, օրենսդիր և դատական համակարգերը, անկախ լինելու փոխարեն ենթարկվում են մեկ անձի` այսինքն ավտոկրատ, դավաճան, հողատու Նիկոլին, ապա այդ համակարգը հիմնավորապես փչացած է: Փչացած, գործ սարքող ԱԱԾ-ի գործակալները և քննիչները հնազանդաբար և հաճույքով Նիկոլի մատնանշած անձանց «ջեբը պլան են գցում»: Քաղաքակիրթ երկրներում իրավաբանական տերմինով «ջեբը պլան գցելը» կոչվում է Entrapment` բառացիորեն «թակարդում», որն իրականացրած պետական պաշտոնյաները ենթարկվում են շատ խիստ քրեական պատասխանատվության: Բոլշևիկյան չեկիստական գործելաոճն ընդօրինակած Նիկոլի հանցավոր վարչախումբը «ջեբը պլան գցելը» համարում է նորմալ երևույթ, հետևաբար կոռումպացված, փչացած համակարգը հովանավորում, քաջալերում և արդարացնում է այն»: Դե արի ու մի ասա` բա 2018-ին ինչո՞ւ էիք թրքաբոլշևիկ Նիկոլին օգնում գալ իշխանության, գրողը ձեզ տանի...
Իսկ ԱԳՆ-ն հաղորդում է. «Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը: ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ»: Հիմա հարց` ա՛յ Արաբաթ, երբ Թուրքիայում քեզ հավաքագրում էին, դա Հաքան Ֆիդա՞նն էր արել, որին հիմա շնորհավորում ես... Դառավ իսկական ճակատագրի հեգնանք: Մեկ էլ խոստովանիր` «Օմեգա» օպերատիվ ծածկանվան հեղինա՞կն ով է, Հաքան Ֆիդա՞նն է այդպես կնքել, թե՞ Գորիկ Գուրգենիչը: Մեկ էլ` 2020-ին այդ ի՞նչ էր եղել քո ու Նիկոլի միջև, որ քեզ գազազած ժողովրդի ձեռքն էր հանձնել: Խոստովանի՛ր, կամ ռսի ասած` «колись»:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ