ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀիշո՞ւմ եք, թե ինչպես «չքաղաքականացնենք» կոչվող ցեցը գցվել էր զոհվածների ծնողների պահանջատիրության ու մասնավորապես Գայանե Հակոբյանի ազատ արձակման պահանջի մեջ... Ու թեև շատերը համոզված էին, որ դատարանը խափանման միջոցը կփոխի տնային կալանքի, բայց... զոհվածի մոր կալանքը երկարացրեց: Չգիտենք` ով ինչ սին հույսեր էր կապում ԱՇՈՏԻԿ ՓԱՇԻՆՅԱՆԻ և նրա կապիտուլյանտ ծնողների «խիղճն ու գթասրտությունը» արթնացնելու հետ, սակայն փաստ է` այդ արարածը լրիվ նիկոլական առոգանությամբ «բողոքեց» տնային կալանքի տարբերակի դեմ և հայտարարեց, որ 4-6 տարի ազատազրկում է հասնում... Դե ինչ, հայոց լեզուն հարստացավ ևս մեկ թունդ հայհոյանքով` նիկոլի տղա, և ակնհայտ դարձավ, որ այդպիսի տականք միայն Նիկոլից կարող էր ծնվել, բայց... Ինչպես իրավացիորեն նկատում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը. «Միշտ, միշտ, միշտ պետք ա հիշել ու ականջին օղ անել՝ նիկոլի հետ պայամանավորվելն անհնար է, էդ կենդանին երբեք չի պահելու պայմանավորվածությունը: Կարող է էդ պահին ձեզ թվա, որ պայմանավորվել եք, բայց վստահեցնում եմ` շատ կարճ ժամանակ հետո զգալու եք, որ ձեզ գցում է, իսկ դրանից հետո արդեն ուշ ա լինելու: ... իսկը թուրքի նման՝ 1915-ին կուտը տվեցին ասեցին մի բողոքեք՝ էս քաղաքական հարց չի ու, երբ էդ «չքաղաքականացնելու» ջատագով մտավորականներից ոմանց թվաց, որ պայմանավորվել են, հենց առաջինը իրանց գլուխը ջարդեցին»:
Իսկ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ուշադրություն է դարձրել Անկարայում ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ զարմանալիորեն անսահման պիղծ պահվածքի վրա. «1993 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Անկարա` Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով: 2023 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանը մեկնել է Անկարա` Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով: Հուսանք, դիվանագիտական փոխադարձության սկզբունքով, հաջորդ այցը կլինի Թուրքիայից Հայաստան` ........արարողությանը մասնակցելու նպատակով: Վերջին անգամ սա նման երջանիկ ժպիտ, հավանաբար, ունեցել է 44-օրյա պատերազմի ժամանակ մեկ օրում մոտ 700 երիտասարդ հայերի մահվան լուրը լսելիս»: Դե էլ ի՞նչ սպասես մեկից, ում դավաճանությունը բացահայտ է ցուցադրական:
Ցանկացած հայ մարդու ապշեցրել է կապիտուլյանտի հորդորը` «անկլավների» հարցին թեթև նայել: Մասնավորապես նախկին օմբուդսմեն ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ Տիգրանաշենի առնչությամբ նկատում է. «Անկլավային» հարցեր բարձրացնողները կարո՞ղ են ասել` ինչ է լինելու իրենց հայրենի հողում դարեր շարունակ ապրող և արարող մեր հայրենակիցների հետ, մտածե՞լ են նրանց ունեցվածքի ու տարիների վաստակի, կյանքի ու անվտանգության մասին: Ի՞նչ է լինելու մեր երկրի անվտանգության հետ, համայնքների հետ: Պատմական փաստերի աղավաղումները, Հայրենիքի անվտանգության նկատմամբ մեխանիկական վերաբերմունքը, մարդկանց իրավունքները, պետության անվտանգությունը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են մեր երկրի և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով անվտանգությունը»: Դե պետության անվտանգությունը բացահայտ անտեսելը և տապալելը հենց այն առաջադրանքն է, որով 2018-ին այդ վիժվածքից բերեցին իշխանության:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ