ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՆիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջով շնորհավորել է Թուրքիայի նախագահ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԻՆ վերընտրվելու կապակցությամբ: «Շնորհավորանքներս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ շարունակել մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքը»,- գրել է նա: Վստահ ենք` դա ոչ թե զարմանալի, այլ օրինաչափ իրադարձություն է: Ավելին, ազգակործան պատուհասը տվյալ դեպքում անկեղծ է, քանզի Էրդողանը նրա իշխանավարության պահպանման միակ երաշխավորն է: Armenian info բլոգի վկայությամբ. «Էրդողանն է Նիկոլի իշխանութան թիվ մեկ երաշխավորը, ու եթե չլիներ Պուտինի առջև նրա անձնական բարեխոսությունը, Նիկոլն այսօր բանտված կլիներ: Հաշվի առնելով, որ Նիկոլի թիվ մեկ խնդիրը սեփական հետույքը վարչապետի աթոռին սոսնձված պահելն է՝ անկախ նրանից, թե դրա հետևանքով քանի հազար քկմ-ով կկրճատվի ՀՀ սուվերեն տարածքը, Էրդողանի վերընտրությունը նրա համար կյանքի հարց էր, որի դիմաց նա պատրաստ է տալ թեկուզ ողջ Հայաստանը»: Այնպես որ, վիժվածք Էրդողանի ընտրությունը նաև կապիտուլյանտ Նիկոլի անձնական հաղթանակն է:
Իսկ ՀՀ վաստակավոր թքող ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ արդեն հասել է նրան, որ սոցցանցերի ամենաժեխ օգտատերերի օրինակով նույնիսկ ՕՄԱՐ ԽԱՅԱՄԻՆ վերագրում է մտքեր, որոնք մեծն պոետը ապրիորի չէր կարող արտահայտել, զորօրինակ. «О нас думают плохо лишь те, кто хуже нас, а те, кто лучше нас... Им не до нас»: Լավ, այդ ին՛չ աստիճանի անկում պիտի ապրի ԱԺ խոսնակի պաշտոն զբաղեցնողը: Մի՞թե այդքան: Չնայած ի՞նչ սպասել կինոյում էժանագին դերեր խաղացող դիշովկայից: Չէ՞ որ միայն ամենաէժանագինը կարող էր հայտնվել քաղաքացու վրա թքողի անպատվաբեր դերում: Խե՛ղճ Օմար Խայամ, մի՞թե նրա մտքով կանցներ, որ իրեն մտքեր կվերագրի մի էժանագին ոչնչություն, որը հարևան Հայաստանում բարձր պաշտոնի կհասնի: Չնայած` եթե ազերիների հետ են «ախպերանում», նրանց մեթոդաբանությունն էլ կընդօրինակեն, ի՞նչը պիտի խանգարի որ: Եթե ազերին կարող է Օմար Խայամին ազերի հռչակի, ապա ինչո՞ւ ոմն ազերիապաշտ Ալեն Սիմոնյան բանաստեղծին մտքեր չվերագրի... գրեթե անմեղաբար...
Իսկ քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ փաստում է. «Աշխարհում, մեր տարածաշրջանում ու երկրի ներսում ամեն ինչ դինամիկ կերպով փոխոխվում է: Այն Հայաստանը, որը կար մինչև 2018 թվականը, այլևս չկա, այն Հայաստանը, որը կար մինչև 2020 թվականը, այլևս չկա, այն քաղաքական լանդշաֆտը, որը կար երեկ, այսօր չկա: Սակայն կա մեկ անփոփոխ բան, դա քաղաքական մտածողությունն է, կամ այն խառնիճաղանջ, անհասկանալի, անըմբռնելի բանը, որն անվանում ենք քաղաքական կյանք: Դա մնացել է նույնը՝ դա այն քաղաքական բառապաշարն է, դիսկուրսն է, որը դեռ մնացել է ու իրականության հետ որևէ աղերս չունի՝ իրականությունից կտրված կուսակցություններ, կամ այն, ինչն անվանում ենք կուսակցություններ, ամենաշատ հնչող բառեր՝ ռուսամետ, արևմտամետ և այլն: Մեր միտքը, բառապաշարը, ընկալումները որևէ աղերս չունեն իրականության հետ, ավելին, դրանք բառ-հասկացության տեսքով ծուղակներ են, որոնք թույլ չեն տալիս հասկանալ ու գնահատել իրականությունը: Ամբողջ քաղաքական դաշտը պետք է վերբեռնել, վերաձևվել, վերաիմաստավորել, վերագնահատել: Նոր իրականությունը նոր մտածողություն ու նոր դերակատարների կարիք ունի: Հին իներցիան պետք է հաղթահարել ու պետք է սկսենք ինքներս մեզանից, յուրաքանչյուրս»: Զարմանալի է, մենք լրի՞վ անիրական աշխարհում ենք ապրում:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ