ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքLրագրողներից մեկի հարցին՝ արդյոք հորդորե՞լ է որդուն հրաժարվել բողոքից, «ԱՇՈՏԻԿ» օպերացիայի ճարտարապետ Նիկոլը, շաշացնելով աչքերը, հայտարարել է՝ չի հորդորել: «Որովհետև, երբ որ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից: Որովհետև, այսինքն՝ ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, մինչև վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել, և երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ մեր ամբողջ նպատակը և խնդիրն էն չի՞, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական ձևերով լուծվեն հարցերը, բա հիմա ես ո՞նց արձագանքեմ էդ փաստին…»,- իր ու որդու միջև տեղի ունեցած խոսակցության մանրամասներն է «բացահայտել» Նիկոլը՝ միաժամանակ հայտնելով, որ Աշոտիկն այլ քայլերի չի դիմել, քանզի իսկապես ընկալելել է 2018-ին տեղի ունեցածի խորհուրդը: Այստեղից մի զարմանալի եզրակացություն` 2018-ի իշխանազավթումն ուներ ոչ միայն թուրքի շահը սպասարկելու, այլև տղամարդկային պահվածքը «գործ տվողի» պահվածքով փոխարինելու խորհուրդը: Դե իհարկե, Նիկոլը բացառիկ անբարոյական է` սեփական գարշելի որոշման «հեղինակ» կարգելով որդուն:
Ի դեպ, հետաքրքիր դիտարկում է արել պրոդյուսեր ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ. «Չիչոյան Ժորա: Դու էսօր զոհվածի մորը կալանավորման չտարար, դու էսօր դատապարտեցիր Նիկոլի տղուն ընդմիշտ ԱշոտԻԿ մնալու: ԱշոտԻԿ, որը ամբողջովին գիտակցում է հոր ՆիկոլԻԿ լինելը: Մնացածը եթե շրջապատումդ մի խելքը գլխին տղա կա, ապա կասի` դու ով ես էսքանից հետո»: Իսկ թե ով է այդքանից հետո` ակնհայտ է, սովորական նիկոլ: Առավելևս, որ իր` բանակ չծառայած հալով կալանավորել է հերոսի մահով ընկած իր հասակակից Ժորա Մարտիրոսյանի հերոսածին մորը: Սա տեսակների կռիվ է` հայրենանվեր ռազմիկի և հայրենադավ, ծառայամիտ դեզերտիրի: Ի դեպ, ժամանակին ամոթ էր համարվում զինծառայություն չանցած հալով իրավաբանի դիպլոմ ստանալ, առավելևս` քննիչ, դատավոր, դատախազ աշխատել, նույնիսկ առողջական պատճառով ծառայության ոչ պիտանի ապագա իրավաբանները զարտուղի ճանապարհով ապահովում էին սեփական զորակոչվելը (անձամբ այդպիսի դեպք գիտեմ, այդպիսի զինվորի հրամանատար եմ եղել), իսկ հիմա զարմանալիորեն ամեն ինչ գլխիվայր է շրջվել` պիտի պարտադիր դեզերտիր լինես, որ կարիերա անես...
Իսկ ԱՍԱԼԱ-ի մարտիկ ՊԻԵՌ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ աճյունը թեև հասավ Հայաստան, բայց զարմանալիորեն Եռաբլուր չհասավ, թեև տեղափոխությունը վաղուց էր նախատեսված, այդտեղ արդեն տապաքարն էլ կար: Պատճառը` ՊՆ-ն թույլ չտվեց` վկայակոչելով «հայ-թուրքական գործընթացը»: Լավ, դուք լրի՞վ թրքահպատակ եք... Ապաշնորհ եք` հասկացանք, դեգեներատ եք` էլի հասկացանք, բայց որ ՊՆ-ն թրքահպատակ լինի.... Յա՛խք: Ինչպես գրում է 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած Արման Մխիթարյանը. «Հորդառատ անձրևի տակ, Շահումյանի գերեզմանատան մի ծածուկ անկյունում ժամանակավորապես հողին ի պահ տվեցինք ՀԱՀԳԲ հերոս-նահատակ Պիեռ Գյուլումյանի մասունքները: Այո, ժամանակավորապես: Այս հզոր տղան, որ նահատակվելիս 23 տարեկան էլ չկար, Ֆրանսիայում էլ էր ժամանակավորապես թաղված: Արդեն 40 տարի...»: Չէ՛, ՔՊ-ական, նիկոլական լինելն այսօր ամենավատ, «ամենախլեշ» հայհոյանքն է` սրանք անգամ հայ մարտիկների աճյունների դեմ են կռվում, քանզի թուրք են և՛ գենով, և՛ հոգով: Եվ մեր երկիրը պետք է հիմնավորապես ախտահանվի ՔՊ-ական պղծությունից, այլապես երբեք ոտքի չի կանգնի:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ