Արցախցիները պետք է որոշեն` որ ճանապարհով են գնում եւ ուր են շարժվում. Աբրահամյան
ՆերքաղաքականԱրցախի նախկին ԱԽՔ, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը երեկ Ստեփանակերտում հանրահավաք իրականացրեց, որին մասնակցեցին սակաթիվ մարդիկ: Բաբայանը պնդում է, որ եթե պետնախարարի պաշտոնում ինքը լինի, երկու ամսում իրավիճակի բեկում կլինի: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ասաց, որ Արցախում այս պահին ակտիվացում դրսեւորող բոլոր գործիչներին, դեմքերին արցախցիները շատ լավ ճանաչում են:
— Մեծ հաշվով` արցախցին այսօր ինքն էլ պետք է որոշի, թե որ ճանապարհով է գնում, ում առաջնորդությամբ եւ ինչ ձեւով: Ձեր նշած մարդկանց թիվը, ովքեր մասնակցում են հանրահավաքում, ըստ էության, ցույց են տալիս, թե ինչ աջակցություն ունի տվյալ գործիչը: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, դրա մասին գնահատական պետք է հնչեցնի արցախցին` հանրահավաքին գնալով կամ չգնալով: Այն մարդկանց վերաբերյալ, ովքեր հայտ են ներկայացրել Արցախում իշխանություն վերցնելու համար, տեղում արցախցիները պետք է որոշեն, թե որ ճանապարհով են գնում եւ ուր են շարժվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ