Էքստրասենս Սոսե Բաբայանի հայրենասիրական ոգով ողողված սիրառատ հանդիպումը սոսեասերների հետ.Ֆոտոռեպորտաժ
Ախ կանայքԱյսօր Համո Սահյանի անվան գրադարանը լեփ-լեցուն էր, այս անգամ գրադարանը իրենց սիրով ողողել էին ոչ թե ընթերցասերները, այլ հայտնի էքստրասենս Սոսե Բաբայանի երկրապագուները։ Էքստրասենսի հետ անմիջական շփման համար, նրա բարի խոսքով ոգեւորվելու ու դրական էներգիայով վարակվելու համար հավաքվել էին ամենատարբեր տարիքի սոսեասերներ։
Երեկոն յուրովի հայրենասիրական ոգով գունավորեցին երգչուհի Թամարա Ժամհարյանը, արցախցի երգիչ Վարդան Բադալյանը եւ աշխարհահռչակ տենոր Վահրամ Թադեւոսյանը։