«Հատկապես հիմարների համար մեր հաղորդումների սկզբում գրված է «հումորային հաղորդում»։ Դա չի օգնի 10 օր բանտախցում չհայտնվելուն (խոսքը կատակերգու Իդրակ Միրզալիզադեի մասին է, ով կատակել է ռուսների մասին)։ Բայց դա գրված է ապուշների համար։ Չե՞ք հասկանում, թե ինչ է հումորը։ Այստեղ գրված է «հումորային ծրագիր»։ Հարցրեք մարդկանց, բոլորը կհաստատեն։

Ընդհանրապես, ազգության վերաբերյալ կատակել պետք չէ։  Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դա վիրավորում է տվյալ ազգի ներկայացուցիչներին: Կատակելով պետք է գովել եւ ընդգծել ոչ միայն մինուսները, այլեւ պլյուսները», - ասել է Գարիկ Մարտիրոսյանը։